Հայկական կողմն ուներ Ադրբեջանի մեջքը ջարդելու հնարավորություն՝ ի դեմս Իսկանդերի, բայց չջարդեց. ՀՀ Գենշտաբի եւ Արցախի ՊԲ֊ի գեներալները պատասխան են տալու...

26/03/2021 11:37
Հայկական կողմն ուներ Ադրբեջանի մեջքը ջարդելու հնարավորություն՝ ի դեմս Իսկանդերի, բայց չջարդեց. ՀՀ Գենշտաբի եւ Արցախի ՊԲ֊ի գեներալները պատասխան են տալու...

Վարչապետ ՆՕԼԻԿը օրերս, կրկին կանխամտածված,  մի հիմար թեմա նետեց մամուլ, որպեսզի մի 10 օր էլ մեզ զբաղեցնի։
ՆՕլիկի ասելով՝ մեր ՍՈՒ30֊րը հրթիռներ չեն ունեցել։
֊Իսկ ո՞վ է մեղավոր, որ հրթիռներ չեն ունեցել։
Իհարկե, ես այս թեմային չէի անդրադառնա, քանզի ինքնաթիռների գնման օրվանից մի 30 անգամ գրած կլինեմ՝ «Լավ է, որ մակետը չեք բերել», «Այդ ինքնաթիռներից շշով մածո՞ւն ենք կրակելու» և նման հումորային, ինչպես նաև բազում լուրջ հարցադրումներով գրառումներ՝ «Առանց հրթիռի՝ ինքնաթիռը եղած կամ չեղած»։
Եվ այնպես չէ, որ այդ հրթիռները ես պետք է գնեի.Տոնոյանի օրոք բերեցին, գովազդեցին և գիտեին, որ հրթիռներ չկան։
֊Հիմա՝ ու՞մ վրա են մուննաթ գալիս՝ չգիտեմ։
Նորից կրկնեմ, որ այս հիմար հայտարարությանը ես չէի անդրադառնա, բայց, քանի֊որ հայտարարությունից հետո սկսեցին տարածել հակառակ նյութեր՝ թե իբր հրթիռներ եղել են և ինչ֊որ մի վիդեո են պտտում, թե իբր նօլիկը սուտ է խոսում։ Սրանից ելնելով՝ հասկանալի է դառնում, որ կեղծ թեմա են պտտում... նօլիկի անմիջական մասնակցությամբ, փորձում են հերթական անգամ հանրությանը շեղել։
Նախ՝ տարածվող տեսանյութում չկա դրվագ, որ ՍՈՒ 30֊ից հրթիռ է արձակվում՝ դրանք տարբեր վիդեոներ են։ Վիդեոյի առաջին հատվածում Սու֊30 է թռչում, իսկ երկրորդ հատվածում հավանաբար Սիրիայում կատարված ռմբակոծությունների տեսարաններ են։ (Հազար անգամ ասած կլինեմ՝ չի' կարելի անընդհատ կեղծիք տարածել, իբր լավ է էլի՝ իշխանությանը սևացնում ենք։ Կեղծիքի տարածումն էլ է օգուտ իշխանությանը, քանզի մի քանի կեղծիք բացահայտելուց հետո, հանրությունն ամենաճշգրիտ տեղեկությանն էլ է վերապահումով մոտենում, ինչն օգուտ է միայն իշխանությանը։)
Երկրորդ՝ հրթիռ եղել է, թե՞ չի' եղել, դա ոչ մի էական նշանակություն ունենալ չէր կարող։
Բանը նրանում է, որ անկախ նրանից՝ քո ռազմական ինքնաթիռները հրթիռներով հագեցված են, թե՞ ոչ, ռազմարվեստի դասական կանոններով, եթե թշնամու ՀՕՊ համակարգերը շարքից չես հանում, ապա ավիացիան իրենից ներկայացնում է ընդամենը զիբիլ՝ ժեշտի կտոր և կարող ես այն հանգիստ թաղել Սովետաշենի գերեզմանոցում։
Որպեսզի քո ավիացիան աշխատի, առաջին հերթին պետք է շարքից հանել թշնամու ՀՕՊ համակարգերը, այլապես մի քանի վայրկյանում կխոցեն քո ինքնաթիռները և տրամաբանական է, որ հրթիռի առկայությունն ընդգանրապես էական չէ՝ կա՞, թե՞ չկա... միևնույնն է, որ չի կարողանալու օգտագործել։
Հիմա կանդրադառնանք շատ կարևոր երկու հարցերի.
1. Արդյո՞ք ՀՀ և Արցախի Զինված ՈՒժերը վերացրել են Ադրբեջանի ՀՕՊ համակարգերը, որ հլա մի հատ էլ ասենք՝ հրթիռ կա՞ր, թե՞ չկար։
2. Արդյո՞ք մենք ունեցել ենք հնարավորություն դա անելու։ Բարդ հարցադրում չէ՝ արդյո՞ք հայկական կողմն ուներ հնարավորություն շարքից հանելու հակառակորդի ՀՕՊ համակարգերը։
Սրանք հարցադրումներ են, որոնց մասնագիտական ուսումնասիրությունը կտա բոլորին հուզող շատ հարցերի պատասխաններ, բայց այս երկու հարցերի պատասխաններն ստանալու համար, պարտավոր ենք մանրակրկիտ և պրոֆեսիոնալ հայացք նետել, այս երկու հարցերի հետ աղերսվող մի շարք՝ առաջին հայացքից մանր թվացող հարցերի վրա։
Ա) Ինչքանո՞վ եք վստահ, որ այսօրվա գենշտաբի գեներալները ռազմարվեստի իսկական գիտակներ են։ Այն, որ 90 ականներին փոքր ուժերով և հակառակորդի համեմատ կլասով ցածր զինատեսակներով հաղթանակ կերտեցին Նորատ Տեր Գրիգորյանը, Արկադի Տեր Թադեվոսյանը, Գուրգեն Դալիբալթայանը, Յուրի Խաչատուրովը և շատ այլ ռազմարվեստին քաջատեղյակ վիրտուոզ զորահրամանատարներ, և դրանով պայմանավորված կարելի էր ասել, որ մեր Գենշտաբը շատ ուժեղ էր, բայց այսօր ինչո՞վ վստահ լինենք, որ Գենշտաբ սղոսկած բազմաթիվ «մոյշչիկներ»ն ու «ժեշտանչիներ»ը գործից լավ հասկանում են։

Իսկ կարող է չե՞ն հասկանում։ Արդյո՞ք գիտեն, թե ի՞նչ է պատերազմը։ Գոնե գիտե՞ն, որ պատերազմում կա հարձակում, հակահարձակում, պաշտպանություն, ստրատեգիական առավելություն։ Գոնե տեղյա՞կ են, թե ի՞նչ բան է մարտավարությունը և ռազմավարությունը։ Լա'վ, ասենք թե մարտավարական առումով ինչ֊որ տեղ զիջել ենք՝ տեղերում լավ չեն կազմակերպվել և սխալները եղել են բազում։ Բա ընդհանուր ռազմավարությունը՞, գենշտաբի ստրատեգիան ճի՞շտ է եղել։
Գենշտաբի գեներալները տեղյա՞կ են, թե ռուսը մեզ ինչու՞ է «իսկանդեր» տվել կամ վաճառել, տեղյա՞կ են, որ իսկանդերը տվել են այն բանից հետո, երբ Ադրբեջանին վաճառել են Ս300 ՀՕՊ համակարգեր։ Տեղյա՞կ են, որ Կրեմլում հասկացել են, որ երբ Ադրբեջանին վաճառում են Ս300, մեր ավիացիան դառնում է զրո և դրանից ելնելով մեզ վաճառել են Իսկանդեր, որ մեր՝ Ադրբեջանի նկատմամբ առավելությունը պահպանվի, գոնե գիտե՞ն, թե ի՞նչ է իսկանդերը և ինչի՞ համար է նախատեսված, տեղյա՞կ են արդի պատերազմներում իսկանդերի դերի և նշանակության մասին...

Եվ ընդհանրապես՝ սրանք ինչ֊որ բանից տեղյա՞կ են, թե՞...
Պատերազմի առաջին օրից սկսած՝ աչքովս ընկավ Арто Ман Ян անունով ֆբ մի էջ, որի գրառումները, կարելի է ասել՝ միայն ես էի կարդում։

Պատերազմի 44 օրվա ընթացքում, էջում գրառումներ անողը անձն աչքի էր ընկնում ռազմարվեստի և զենք֊զինատեսակների մասին աննկարագրելի և նախանձելի խորը գիտելիքներով։ 44 օրերի ընթացքում նշված անձը բոլորից լավ վերլուծեց ռազմական յուրաքանչյուր դրվագ՝ տալով դրանց հստակ հետևանքները։ Մասնավորապես՝ դեռ նոյեմբերի 4֊ին, երբ ամբողջ աշխարհը վստահ էր, որ Շուշին չի ընկնելու և հաղթելու ենք՝ նշված էջատերն արեց հերթական գրառումը՝ «Այսպիսի տհաս գեներալիտետի սխալ գործողությունների արդյունքում, Շուշին ո'չ մի շանս չունի»:
Թեև անձին մոտիկից չեմ ճանաչում, բայց վստահ կարող եմ ասել, որ Գենշտաբի անձնակազմի մեծ մասին դաս կտա և հենց պատերազմի օրերին արված մի քանի գրառումների հիման վրա էլ կփորձենք կառուցել մեր գրառումը և ստանալ մեզ հուզող շատ հարցերի գոնե մոտավոր պատասխաններ։
Բ) Երբ մեկը մի բան գրում է՝ իսկանդեր, պատերազմ, ՀՕՊ, Իսկանդերով խփի'ր գազամուղին, խփի'ր Գյանջային և այլն, գոնե տարրական պատկերացումներ պետք է ունենա՝ որը, ինչ է, կամ եթե պատկերացում էլ չունի՝ կարող է հարցնել մասնագետների, այլապես գրելով մի բան, որի մասին պատկերացում չկա, դա միայն կարող է շեղել հանրությանը։ Եթե Իսկանդերից բան ես գրում և ինչ֊որ ուղղություն տալիս, ապա պետք է իմանալ՝ ի՞նչ է Իսկանդեր կոչվածը։
Գ) Որպեսզի հասկանալի դառնա Իսկանդերի դերը պատերազմում, պետք է ուսումնասիրել և տեսնել, թե Իսկանդերն իրենից ի՞նչ է ներկայացնում, քանզի հայերիս մեջ գերակայում է այն միտքը, որ դա ատոմային կամ ջրածնային ռումբին հավասար մի բան է։ ( Իհարկե զենքի՝ ռուսական սպառազինության համար նախատեսված վերսիաների թռիչքը մոտ 5000 կմ է և կարող է ունենալ ատոմային մարտագլխիկ, բայց դա մեզ հասու չէ և առաջիկայում դժվար էլ հասանելի լինի, թեև մեր ունեցածն էլ մեզ բավարար էր (280֊300կմ թռիչքով) որպեսզի չջախջախվեինք։ )
Դ) ԻՍԿԱՆԴԵՐ֊ն օպերատիվ տակտիկական հրթիռային կոմպլեքս է՝
Նախատեսված թշնամու հրամանատարական կետեր, թաքստոցներ, հակաօդային միջոցներ, ռազմավարական օբյեկտներ ճշգրիտ խոցելու համար։ Բայց Իսկանդերն, առաջին հերթին, նախատեսված է թշնամու ՀՕՊ համակարգերը ոչնչացնելու համար, որից հետո միայն ավիացիան ու հրետանին հնարավորություն են ունենում առանց խոչընդոտի ջարդուփշուր անելով շարժվել առաջ։
Ե) Շատ խոսվեց, թե ինչու՞ հայկական կողմը Իսկանդերով Գյանջային կամ գաղզամուղի չխփեց. Իսկանդերը պայթյունի աստիճանով այդքան հզոր զենք չէ։ Իսկանդերով մի շենք հազիվ հնարավոր լինի պայթեցնել։ Իսկանդերի հզորությունը վերջինիս ճշգրիտ հարվածի մեջ է և ոչ մի ՀՕՊ էլ չի որսում... նմանն աշխարհում չկա։
Զ) Որպեսզի պատկերացում կազմվի, թե Իսկանդերն ի՞նչ է՝ պետք է հետևել ՆԱՏՕ֊ի ջղաձգումներին։ Այն բանից հեռո, երբ ԱՄՆ֊ն Ռումինիայում տեղադրեց ԻՋԻՍ համակարգ, ռուսները Կալինինգրադում տեղադրեցին Իսկանդեր համակարգ։ Սա գիտե՞ք, թե ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ ռուսը ԻՋԻՍ համակարգը շարքից կարող է հանել Իսկանդերով, բայց այ Իսկանդերի թռիչքն անխոցելի է։ Իսկ այն բանից հետո, երբ ԵՎրոպայի ՀՕՊ համակարգը շարքից հանի՝ Բալթիկի ափերից ռուսը ողջ Եվրոպան բուլավաներով կարող է ջնջել աշխարհի քարտեզից։

Հասկանալի է՞, թե Իսկանդերի ուժը որտեղ է։
Է) Շատ է խոսվում, թե հայկական կողմն ունի 4 իսկանդեր։ Չորս իսկանդեր չունի. Ունի իսկանդերի չորս կոմպլեքս և սրանք տարբեր բաներ են։ Հրթիռը հրթիռ է, կոմպլեքսն՝ իր հրթիռներով այլ բան։
Ը) Շատերին թվում է, որ Իսկանդերի «Պուսկ»֊ով հակառակորդը կհանձնվի։ Ո'չ։ էլի հաղթանակը Իսկանդերն է ապահովում, բայց ԻՐԵՆՈՎ սկսված պրոցեսի վերջնական արդյունքում։
Թ) ՀՕՊ համակարգ. «Պուսկավոյ ուստանովկան»( հայերեն կարծեմ գործարկիչ է), որի վրա տեղադրված են հրթիռները, կանգնած է իր թաքստոց պոզիցիայում՝ անջատված վիճակում , իսկ «ՌԼՍ»֊ն աշխատում է «կռուգավոյ աբզորով», ռադիոալիքներ են ուղարկվում ու երբ թշնամու ինքնաթիռը կամ հրթիռը հայտնվում է այդ ռադիոալիքների դիմաց, ալիքները անդրադարձվում են նորից «ՌԼՍ» ի պրիոմնի, պրիոմնիկը ընդունում է տվյալները, մշակում՝ այսինքն ստանում է օբյեկտի հեռավորությունը, Ազիմուտը, բարձրություն և այլն, և փոխանցում հրամանատարին, որը հրաման է տալիս՝ խոցել։ Այդ ժամանակ թիրախը տալիս է ուստանովկին , որն էլ որ հետեւում է թիրախին և երբ թիրախն արդեն մտնում է խոցման համար հնարավոր հեռավորության՝ սեղմում է «պուսկ» և հրթիռը թռչում է դեպի թիրախը։ Հրթիռի մեջ նույնպես տեղադրված է «ՌԼՍ» համակարգ, որի միջոցով հրթիռըը ուղղորդվում է....
Ժ) Արդի պատերազմներում ինչպե՞ս է կազմակերպվում դասական հարձակումը և դասական հակահարձակումը։
Քանի որ հարձակվող կողմը եղել է Ադրբեջանը, մենք կդիտարկենք դասական հակահարձակում։ Ոնց է դա լինում. Ադրբեջանը հարձակվեց և հրետանիով՝ «սմերչ»֊ով-բանով կատաղի ռմբակոծում է։ Հայկական կողմը պարտավոր է իսկանդերով խփել թշնամու ՀՕՊ համակարգին՝ վերջինիս շարքից հանելով, հետո «սուշկեք»֊ը պետք է երկինք բարձրացվեն, որպեսզի ռմբակոծեն թշնամու հրետանին՝ վերջինս շարքից հանելով , հետո մտնումա , զրահատեխնիկան՝ հետեւակի հետ միասին՝ վերեւից ուղղաթիռների ուղեկցությամբ և հակառակորդը ոչնչացված է. Սա դասական հակահարվածն է, ինչը պետք է արվեր, բայց չարվեց։
Ի) ՀՕՊ համակարգի կորդինատները ո՞նց են որոշում։ Մի քանի դռռիկ կամ անպիտան ԱԹՍ են հանում օդ, հակառակորդի ՀՕՊ֊ն ավտոմատ աշխատում է և որոշում ես հակառակորդի ՀՕՊ֊ի կորդինատները, որից հետո խոցում այն։ Մոտավորապես հենց սա թշնամին արել է մեր ՀՕՊ համակարգերի հետ հենց առաջին օրերին։
Լ) Ոնց տեսնում ենք՝ հաղթանակի հիմքը հակառակորդի ՀՕՊ համակարգերի շարքից հանելն է, բայց դրա համար շատ լուրջ զինատեսակներ են պետք։ Սուշկով Ս300 շարքից չես հանի, իսկ Ադրբեջանն Ս300 ունի ( կարող եք բացել և տեսնել, թե ի՞նչ զինատեսակներ ունի։ Ճիշտ է՝ Ադրբեջանը «Լոռա» էլ ունի, բայց դե Իսկանդերն այլ կլասի զինատեսակ է։
Խ) Փաստորեն, հայկական կողմն ուներ Ադրբեջանի մեջքը ջարդելու հնարավորություն՝ ի դեմս Իսկանդերի, բայց չջարդեց....
Հիմա անդրադառնանք մեր գլխավոր հարցերին.
1. Հայկական կողմն արդյո՞ք վերացրել է թշնամու ՀՕՊը։ Վերացրած լիներ՝ հիմա սահմանը Գյանջայում կլիներ։ Ոչ մի կոնկրետ տվյալ չկա, որ մեր Գենշտաբը պատերազմում ինչ֊որ մի կետում գնացել է հակահարձակման։ Ասել կուզե՝ թշնամու ՀՕՊը վերացնելու ցանկություն էլ չի դրսևորել։
2. Արդյո՞ք հայկական կողմն ուներ հնարավորություն ՀՕՊ վերացնելու։ Այո', ուներ, քանզի ուներ այն, ինչը չուներ Ադրբեջանը՝ Իսկանդեր համակարգեր։
Եվ որպես վերջաբան փաստենք.
1. Հայկական կողմը պատերազմի նախաշեմին և ընթացքում լավ էլ ունեցել է զինատեսակի առավելություն և հրամանատարության ցանկության դեպքում Ադրբեջանի մեջքը կջարդեր։
2. Այս մասին գիտեն բոլորը, բայց չգիտես, թե ինչու մեզ շեղում են ինչ֊որ արաբ տեռորիստների առկայությամբ։ Եթե Իսկանդերի օգտագործմամբ հայկական կողմը գնար կազմակերպված հակահարձակման, ուզում է ողջ արաբ ցեղը լիներ՝ Բաշար Ասադն էլ հետները, սատկելու էին հայոց հրետանու արկերի տակ... այն հրետանու, որը որ պահեստներից չհանեցին և նվիրեցին թշնամուն։
3. Այդքան մի մտածեք Գենշտաբի և գեներալների համար... դրանք արժանի չեն։ Դրանք են՝ նիկոլի հետ սպանել 7000 հայորդու և հիմա էլ սրիկայաբար խոնարհվում են հերոսների շիրիմների առջև։ Ի՞նչ հերոս... հերոսը շատ քիչ է այդ տղաների համար։ Մարդը հերոս կարող է դառնալ նաև իրենից անկախ՝ զուտ պատահականության արդյունքում, իսկ իմանալ, որ ռազմական ղեկավարությունն իսկանդեր չի օգտագործելու, թշնամու ՀՕՊը շարքից չի հանելու, իմանալ, որ դավաճանության արդյունքում պարտությունը կանխորոշված է պատերազմի դեռ առաջին օրից և կանգնել թշնամու արկերի տակ, դա ամենաքիչը ՄԱՀ ԻՄԱՑԵԱԼ Է....
Թե' ՀՀ Գենշտաբի, թե' Արցախի ՊԲ֊ի գեներալները՝ ինչպես Լևոն Մնացականյանը հայտարարեց, պատասխան են տալու...
Հ.Գ. Կխնդրեմ, որ այս գրառումը չփորձեք հարամել ինչ֊որ քոմենթներով՝ բա պուլտը մեր ձեռքին չէ, բա ըսենց, բա ընենց։ Գրառման նպատակն այն չէ՝ պուլտն ում ձեռքին է կամ թե ո՞վ չի կրակել... գրառման նպատակն այն է, թե ի՞նչ է Իսկանդերը, ինչեր կարող է անել և վերջինիս դերը արդի պատերազմներում։ Նպատակը նաև այն է, որ պարզ դառնա՝ հայկական կողմը ունեցել է առավելություն, ունեցել է ջարդելու հնարավորություն, իսկ այդ փռչոտ տեռորիստներ, բեսպիլոտնիկ, բան-մանը զուտ շեղելու թեմա է։
Հ.Գ. Հա, մի բան էլ. Այն, որ երրորդ նախագն ասուլիսում հարց տվեց՝ «Ինչու՞ դեռ երրորդ օրը իսկանդերը չաշխատեց» երևի միայն Գենշտաբում հասկացան հարցի նպատակը։
Չգիտեմ՝ ու՞մ էր տողատակով հասկացնում՝ ռուսի՞ն, նիկոլի՞ն, թե՞ Գենշտաբին, բայց վստահ եմ, որ իսկանդեր֊ՀՕՊ կապի մասին էր հիշեցնում...

Արմեն Արգինյան