Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները (շարունակելի)

26/03/2021 10:13
Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները (շարունակելի)

3-րդ՝ Աստծո յուրաքանչյուր օրը՝ 24-ժամյա ռեժիմով (երեք հերթափոխով), հզորացնել   Հայաստանի,  Արցախի  և  Հայ  Ազգի     անվտանգության   պահպանման    գլխավոր   երաշխավոր     Հայոց  Ազգային  Բանակն՝ այդ թվում՝
ա) հինգ տարվա ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության  Զինված Ուժերի ցամաքային և օդային ամբողջ տեխնիկան փոխարինել ժամանակակից, արդիական   տեխնիկայով, իսկ ամբողջ  հին  տեխնիկան  օգտագործել  որպես   ուսումնական  միջոց:
բ) Արդիականացնել Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ու Նախիջևանի հետ սահմանագծի  ողջ  երկայնքով առկա ինժեներական պաշտպանական կառույցները, ստեղծել և կատարելագործել  հուսալի   պաշտպանական   2-րդ   և   3-րդ   բնագծեր: 
գ) Մեկ տարվա ընթացքում և դրանից հետո՝ սահմանային առաջնագծում մարտական  հերթապահություն  միշտ  պետք է  իրականացնեն   բացառապես պայմանագրային զինծառայողները: Մեկ տարվա ընթացքում՝ յուրաքանչյուր պայմանագրային զինծառայողի  աշխատավարձը  դարձնել նվազագույնը 300.000  դրամ,   երկրորդ   տարում՝   նվազագույնը  400.000 դրամ,  երրորդ տարում՝  նվազագույնը  500.000  դրամ,   և  այս   չափը  կպահպանվի  առաջիկա հինգ տարվա  ընթացքում: 
դ) Երկրորդ տարվանից սկսած՝ պարտադիր ժամկետային զինծառայողներն էլ չեն ծառայի մարտական հերթապահությունում, այլ զորամասերում կզբաղվեն մարտական   պատրաստությամբ: 
ե) Հաշվի առնելով Հայկական Բարձրավանդակի աշխարհագրական դիրքը, Ադրբեջանի, Նախիջևանի և Թուրքիայի կողմից Հայաստանի, Արցախի և Հայ Ժողովրդի  դեմ  անընդհատ վերսկսվող պատերազմական գործողությունների սպառնալիքը՝  Հայաստանի  Ազգային  Ժողովը  պետք  է  պարտադիր  օրենք ընդունի առ  այն, որ Հայաստանում բարձր պաշտոններ զբաղեցնող արական   սեռի   ներկայացուցիչները պետք է պարտադիր ժամկետային ծառայություն անցած լինեն բանակում՝ բացառությամբ կոնկրետ գիտությամբ զբաղվելու, մշակութային և սպորտային համաշխարհային արդյունքներ  ցուցաբերելու   համար   բանակից   ազատվածների:
Շարունակելի …
 Նախորդ հոդվածը՝  
«Հայոց  Արծիվներ.  Միասնական  Հայաստան»
կուսակցության  Նախագահ՝   Խաչիկ  Ասրյան


Основные положения Национальной Программы Хачика Асряна по построению Военно-Социальной Армении (продолжение следует)
 
3.  Каждый Божий день в режиме 24-часовом режиме (в три смены) укреплять Армянскую Национальную Армию, главного гаранта безопасности  Армении, Арцаха и Армянского народа, в том числе: 
а) в течение пяти лет заменить всю наземную и воздушную технику Вооруженных Сил Республики Армения на современную  технику и использовать все старое оборудование как средство обучения.
б) Модернизировать существующие инженерные защитные сооружения вдоль границы  Армении,  Арцаха с Азербайджаном и Нахичеваном, создать и улучшить надежные 2-ю и 3-ю линии обороны.
c) В течение одного года и после этого только военнослужащие по контракту всегда должны нести боевое дежурство на передовой. Увеличить заработную  плату каждого военнослужащего-контрактника минимум до 300 000 драмов в 1-ом  год, минимум до 400 000 драмов  во 2-ом году и минимум до 500 000 драмов в третем году. Эта сумма будет сохранена в течение следующих пяти лет.
г)  Начиная со второго  года, призывники обязательной срочной службы  не будут нести боевую службу, но будут проходить боевое дежурство в воинских частях.
д) Учитывая географическое положение Армянского нагорья, постоянную угрозу продолжающихся военных действий со стороны Азербайджана, Нахичевани, Турции  против Армении, Арцаха и Армянского народа, Национальное Собрание Армении должно принять закон, устанавливающий, что высокопоставленные представители мужского пола в Армении должны  пройти обязательную военную службу в армии, за исключением тех, кто был освобожден из армии, чтобы заниматься определенной наукой,  или показал мировые культурные и спортивные результаты.
Продолжение следует …
(Предыдущая статья: https://www.facebook.com/asryankhachik1970/photos/a.783061778694098/1388742968125973).
Председатель партии «Армянские орлы. Единая Армения» Хачик Асрян