Հանրային աղմուկի համար՝ Ապարանում, 20 հոգուց ավել մարդ չհավաքվեց (Տեսանյութ)

09/03/2021 16:47
Հանրային աղմուկի համար՝  Ապարանում, 20 հոգուց ավել մարդ չհավաքվեց (Տեսանյութ)

Արագածոտնի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ժամեր առաջ, Ապարանի Հարթավանի խաչմերուկում, Ազատություն փողոցի վրա, Նիկոլի սրտի գործարար Գռզոյի հովանավորչությամբ՝ քեմալական, Աժ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի ու Արագածոտնի փոխմարզպետ  Ռազմիկ Պետրոսյանի ջանքերով 20  հոգի մարդ էին բերել հարակից  Քուչակ ու  Շենավան համայնքներից՝  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անվանարկելու համար:
Մարտական դիրքի էր բերվել 1am-ի կայքն իր արբայնակային կայքերով: Շենավանցի Տաիրել անունով անասնապահն ականջները փակեց ու  բերանը բացեց.
Տես՝ տեսանյութը:


Հ.Գ. 1 Հեռու կանգնած մարդիկ, ովքեր համաձայն չէին կազմակերպված 20 հոգանոց <<հուժկու հանրահավաքին>> ՀԺԱՄ-ին անկեղծացել են, որ ապարանցի Ռազմիկն այս ամենը կազմակերպում ՝Արագածոտնի մարզպետ դառնալու համար:
-Իշխանական վերին էշելոններում Ռազին խոստացել են հանրային բարձր հնչեղության դիմաց տալ մարզպետի աթոռը,-ասաց մեր զրուցակիցներից մեկը և մատնացույց արեց մոտակա բնակելի տներից մեկը, որտեղ ծպտված Մաթևոս Ասատրյանն ու Ռազմիկ Պետրոսյանը <<գյոզ>> դրած  զանգահարում էին ինչ-որ մարդկանց ու մունաթ գալիս, թե ինչու շատ մարդիկ չեն հավաքվում:
-Ինչ կուզեն, խոստացե՛ք, քարշ տվեք բերե՛ք, վզներին խփեք բերե՛ք,- գոռացել է 90-ականների ասֆալտի ֆիդային Ռազը:
Հ.Գ. 2 Ապարանցի մի բնակիչ էլ պատմեց, որ Մաթևոս Ասատրյանը հարցրել է, իսկ ինչու՞  խաչմերուկ չբերել կանանց և հարսներին, մարտի 8-ի կապակցությամբ էլ ծակիկներ տալ:
-Ուզում  ես թասիբով ապարանցիները ցախավելով երեսդ պիսկե՞ն,- հարցրել է Շենավանցի Սարգիսը:

-Դե՛, դե՛, դե՜,-գոռացել է Մաթևոսն ու վրա տվել հալիվոր Սարգսին:
-Կնանիքի հետ գործ չունե՛ս,-ասել է Ռազն ու քաշել <<յոլդաշի >>թևը,-ասաց մեզ հետ զրուցող ապարանցի բնակիչը:
-Ապարանի տարածաշրջանում արդեն խիստ հիասթափված են <<փրկիչ>> Նիկոլից ու կայֆարիկ Աննայից, իրենց << դեղի վրա նստած>> Աշոտիկից ու մարդու գնալ փափագող Մարիամիկից,-ասաց կողքի սուպերմարկետից գնումներ կատարող մի մարդ,- Ապարանցիները հանգիստ ու խաղաղ ապրել են ուզում, աղքատության ճիրաններից պրծնել են ուզում, այլապես կլքեն իրենց տներն ու կգաղթեն:Էսենց ապրել էլ  չի լինում:
Մեր զրույցն ունկընդրող մի ապարանցի էլ խառնվեց խոսակցությանը:
-Գռզոյի փողերին մի խաբվեք, դրանք մի կլան են քյոռ Պապիի հետ:Մարիամիկը Գռզոյից է, Նիկո՛լ, խաբար կա՞ վրեդ: Իմա՞լ տղամարդ իս դու, այ ոջլո՛տ, քզի, որ թրաշին, Վանոն կերևա, ստո՛ր խաբեբա, դերասան շան որդի՛,-փրփրել էր մեր զրուցակիցը,- Մըգա իդա քար չվերու՞մ ու լորդիմ  իդոնց վրա, գացե՛ք ձեր տներ, որի՞ է կքվռտիք  Քոչարյանին, որ դուզ կխոսա հա՞, Գռզոյի ծախու շնե՛ր: Ըմալ շու՞տ  մոռցաք Ռազմիկի խարդախություններն ու փարեք քերելը, -ասաց ապարանցին ու զայրացած խոսելով գնաց:


Անի Մադոյան