Շուռնուխում հանդիսավոր կերպով կբարձրացվի հայկական եռագույնը՝ 30մ բարձրությամբ

06/03/2021 17:55
Շուռնուխում հանդիսավոր կերպով կբարձրացվի հայկական եռագույնը՝ 30մ բարձրությամբ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը տեղեկացնում է.

Հարգելի հայրենակիցներ
Մարտի 7-ին բոլորին սիրով հրավիրում ենք Շուռնուխ․ հանդիսավոր կերպով կբարձրացվի հայկական եռագույնը՝ 30մ բարձրությամբ։ Հայաստանում ամենաբարձր դրոշը առաջինը տեղադրվեց Կապանում, երկրորդը կծածանվի Շուռնուխում։
Հանուն հայկականության վերադարձի, մենք շարունակելու ենք արարել, պայքարել հանուն մեր հողի, մեր մշակույթի, մեր արժեքների, մեր հավատքի։ Շուռնուխից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվող թշնամին միշտ պետք է զգա, որ մենք միասնական, համախմբված կերպով սահմանամերձ բնակավայրերի կողքին ենք։ Մարտի 7-ին, ժամը 14։00-ին կմեկնարկվեն միջոցառումները։ Խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերը կներկայանան ավանդական ուտելիքներով, Շուռնուխում ամբողջ օրը մշակութային հետաքրքիր նախաձեռնություններ կլինեն։