Աղջկաս Մարիամ կանվանակոչեք. Մարիամաձորում զոհված հերոսի պատգամը
06/03/2021 17:34

Գեղարքունիքի
Կարմիրգյուղ համայնքի 44 օրյա պատերազմի միակ զոհը, 31-ամյա
կամավորական Գարիկ Գափոյանն է, ով
զոհվել է Մարիամաձորում /Չռիկում/: Հերոսի մայրը, համայնքի գրադարանավարուհի՝
Սուսաննա Նավոյանը պատմեց, որ որդին
հոկտեմբերի 15-ին ծանուցվել է ռազմաճակատ մեկնելու համար:
-Դու չգնաս, ես
չգնամ, ո՞վ գնա, մեջքիս վրա ո՞նց հանգիստ
պառկեմ, պարտք ունեմ տալու երկրիս,- ասել է Գարիկն ու տանը թողնելով 4 տարեկան
որդուն՝ Գոռին, հղի կնոջն ու ծնողներին մեկնել Արցախ:
Տես՝ տեսանյութը:
Կնոջ՝ Արփինե
Տեր-Աբրահամայնի խոսքերով.
- 3 օր անց, 18-ի կեսգիշերին, սրտիս արագ, անսովոր հարված ստացա ու վեր
թռա անկողնում: Վատ կանխազգացում ունեի, գնացի հարևան սենյակ, որտեղ սրբապատկեր
ունեինք, մոմ վառեցի Գարիկի համար, հանգստացա, եկա պառկեցի ու քնեցի: Երազումս
Գարիկը եկավ, փոքրացած էր, հարցրեցի, թե Գարիկ,
ինչու՞ եկար այսքան շուտ:
-Արփ, որ 1 հոգին 8
հոգու տեղ կռվի, կլինի՞,-պատասխանեց Գարիկը:
Առավոտ վաղ,
հրամանատար՝ Վահրամ անունով մեկը, զանգահարեց և ասաց, որ հպարտանանք Գարիկով, նա
այսուհետ նահատակված հերոս է:
Որդիս՝ 4 ամյա Գոռը դեռևս չգիտի հոր մահվան մասին ու
սպասում է դեռ ու անվերջ հարցնում.
-Բա պապան,
ինչի՞ չի գալիս:
Ապրիլին կծնվի մեր
աղջիկը՝ Մարիամը, որին արդեն անվանակոչել է Գարիկը, ու նախախնամությամբ զոհվել
հենց Մարիամաձորում,-արցունքները կուլ
տալով պատմում էր հղի կինը:
Նարինե Հասրաթյան

- «Հայոց Արծիվներ» -ն ընդդեմ ՆԱՏՕ-ի, ի պաշտպանություն ռազմավարական դաշնակցի տարածքային ամբողջականության
- Բանանիցայի հերթական սերիան մեր դաժան իրականության մասին (Տեսանյութ)
- Պատահականությու՞ն, թե դավաճանության նախապատրաստում(Տեսանյութ)
- Հակակոռուպցիոն դատարանը կգործի 15 դատավորի թվակազմով
- Մարդիկ հիասթափված են՝ քաղաքականությունից էլ, քաղաքական գործիչներից էլ
- Բաքվում բացվել է հայ զոհված զինվորների սաղավարտներից ռազմավար այգի
- Ա. Աշոտյան. Սերժ Սարգսյանը խոսելու է 2018-ի մասին (Տեսանյութ)
- Իսկ Նիկոլին սպասարկողները կարո՞ղ է երեկվա հարսանիքին տեսել են Մայքլ Ջեքսոնին, Էմի Ուայնհաուսին և Օֆելյա Համբարձումյանին
- Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները (շարունակելի)
- ՊՈԱԿ-ում համապատասխան մասնագետ չկա՞. Վարորդի ընտանիքը մատնված է սովի