Զավեշտ.ընտրություն անել պարզելու համար՝ Փաշինյանն ու իր թիմը կընտրվե՞ն, թե՞ ոչ.

05/03/2021 15:29
Զավեշտ.ընտրություն անել պարզելու համար՝ Փաշինյանն ու իր թիմը կընտրվե՞ն, թե՞ ոչ.

«Լուսավոր» Հայաստանը հանդես է եկել այդպիսի ընտրությունների փոխզիջումային տարբերակով. բայց և կարծում եմ, որ նման ընտրություններն անօգտակար են. նախ՝
1. Փաշինյանի ու նրա իշխանության պայմաններում դա ակնհայտ անիմաստ է.
2. Այն անիմաստ է հատկապես այսպիսի ընտրական համակարգի, օրենքների առկայության պայմաններում, երբ մենք ունենք ոչ թե բարձրագույն ժողովրդաիշխանական մարմին՝ խորհրդարան, այլ սոսկ կուսակցական ժողով, որը պարզապես կվերարտադրվի այլ կազմով…
3. Դեռևս հարց է նաև եթե ԲՀԿ-ն և «Լուսավոր» Հայաստանը ևս համաձայնվեն՝ Նիկոլը կհամաձայնվի՞, թե՞ ոչ. որովհետև իրականում Նիկոլի ու նրա թիմի հաղթանակը խիստ կասկածելի է (Նիկոլը շատ լավ գիտի, որ իր բազմամարդ ու բազմագույն հավաքները հուսալի ապագա չեն…): Ինձ թվում է նա նորից կհրաժարվի արտահերթ ընտրություններից…
4. Բացի այդ արտահերթ ընտրությունն ի՞նչ կապ ունի Նիկոլի դավաճանական ու ձախողակ գործունեության աղետալի արդյունքների հետ…
Ինչ-որ տեղ 2. Այն անիմաստ է հատկապես այսպիսի ընտրական համակարգի, օրենքների առկայության պայմաններում, երբ մենք ունենք ոչ թե բարձրագույն ժողովրդաիշխանական մարմին՝ խորհրդարան, այլ սոսկ կուսակցական ժողով, որը պարզապես կվերարտադրվի այլ կազմով…. մինչդեռ անհրաժեշտ է մտածել համակարգն արմատապես փոխելու, այդ թվում հիմնականը՝ ժողովրդական ներկայացուցչական մարմին ստեղծելու մասին…

Մալիկ Թելունց