Թուրքիան իր աջակցությունն է հայտնում Նիկոլ Փաշինյանին

25/02/2021 16:54
Թուրքիան իր աջակցությունն է հայտնում Նիկոլ Փաշինյանին

Anadolu գործակալության փոխանցմամբ, փետրվարի 25-ին, Բուդապեշտում Հունգարիայի արտաքին առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ ասուլիսում, Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն պատասխանել է լրագրողների հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանում ԶՈւ ԳՇ–ի` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը։
Թուրքական ԱԳ գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Անկարան դեմ է աշխարհի ցանկացած երկրում իշխանությունը բռնի բռնազավթելու փորձերին: «Սա վերաբերում է նաև Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին»,– ասել է Չավուշօղլուն: