Գործող իշխանությունը սպառնալիք է մեր պետության գոյության նպատակի համար և ենթակա է փոփոխման
23/02/2021 19:10

Փաստաբան Ալեքսանդր Կոչումբաեւն իր ֆեյսբուքյան էջում, քաղաքացիների եւ լրագրողների նկատմամբ ոստիկանության բիրտ գործողություններին անդադառնալով, գրել է.
«Իշխանությունը մերժեց փոփոխվելու լեգիտիմ, սահմանադրական տարբերակը, ինչը ժողովրդի մոտ առաջացնում է անհրաժեշտ պաշտպանության վիճակ և իրավիճակից բխող բոլոր գործողություններն արդարացված են։
Այս ամենը դառնում է մտահոգիչ և վտանգավոր։ Մեկ մարդու տեղաշարժի, խաղաղ հավաքի դեմ պայքարելու համար այսքան ոստիկանական ուժերի գեներացումը մեզ մոտեցնում է ավտորիտարության բարձրակետին։
Ծավալները պատկերացնելու համար ասեմ, որ Ն․Փ․-ի տեղաշարժն ապահովելու, խաղաղ հավաքների դեմ պայքարելու գործում ներդրված են ոստիկանության զորքերի, տարածքային բաժինների ծառայողները, օպերատիվ բլոկն ամբողջ ծավալով, անգամ կալանավոված և ձերբակալված անձանց ուղեկցող գումարտակը տեղափոխվել է ծառայության Երևանի փողոցներ։
Մարդիկ իրացնում են այլասերված իշխանության դեմ ապստամբելու իրավունքը, որը բխում է մարդու իրավունքներին վերաբերող միջազգային հեղինակավոր փաստաթղթերից, իսկ դրա կանխման փորձերը դատապարտելի են»։

- Հայրենիքի փրկության շարժման հավաքը Ազատության հրապարակում .ՈՒՂԻՂ
- «Սու-30-ի օդ բարձրանալը նախազգուշացում է Նիկոլին՝ ԲԱՆԱԿԻ կողմից…»
- Մ.Մինասյան. Նիկոլը գնում է Էրդողանի սցենարով
- Թուրքիան իր աջակցությունն է հայտնում Նիկոլ Փաշինյանին
- «Հայոց Արծիվների» հրատապ հայտարարությունը
- Գիշերը Արարատից զինվորներ են փորձել տեղափոխել Արցախ. Վեճ է բռնվել (Տեսանյութ)
- Դատարանը հրապարակեց «Սասնա ծռերի» գործով վճիռը
- Կամավորականների հրամանատարը մեղադրել է Փաշինյանին՝ Ռուսաստանի վրա մեղքը բարդելու համար
- Պետդումայի հանձնաժողովի փոխնախագահը Փաշինյանին մեղադրել է ստելու մեջ
- ЛИДЕР "АРМЯНСКИХ ОРЛОВ" ПОТРЕБОВАЛ ОТ ПАШИНЯНА ПРИЗНАТЬ КРЫМ И ПОЗДРАВИЛ МОРЕМАНОВ С 23 ФЕВРАЛЯ