Մարզերում ոստիկան չի մնացել, բողոք-դիմումները հավաքարարնե՞րն են ընդունում
23/02/2021 18:13

ՀՀ մարզային ոստիկանության բաժիններից մեկի (հասկանալի պատճառներով չենք նշում կոնկրետ հասցեն)աշխատակցուհին, այսօր կեսօրին կապ է հաստատել մեր թղթակցի հետ՝ տեղեկացնելով, որ իրենց բաժնում դատարկություն է տիրում:
-Քույրիկ ջան,- թղթակցին դիմելով պատմել է կինը,- 7 տարուց մի քիչ ավել աշխատում եմ X բաժնում, առաջին անգամ եմ սենց բան տենում, արդեն երկու օրա մեր բաժինը դատարկա, ոչ մի ոստիկան չկա, սաղին քշած է Երեւան: Առավոտ կանուխ մի կնիկ էկավ բաժին, թե՝ տունը չեմ էղել, մտել են տնիցս գողություն են արել, դիմումը ու՞մ տամ, ասի՝ բեր քուր ջան, բեր ես կմակագրեմ...,- ծիծաղելով պատմում էր ոստիկանության բաժնի աշխատակցուհին ու հավելում, որ բաժնի ոստիկանները մեծ դժկամությամբ են նստել մեքենաները՝ մայրաքաղաք ուղեւորվելու համար:
-Բայց ուրիշ ի՞նչ անեն, մեր վարկերն են մեր ձեռ ու ոտը կապում, ում հետ խոսում ես ասում են՝ «վարկ ունեմ, թե չէ դիմում կտայի կազատվեի»,- իր խոսքի վերջում կինը հասավ իր զանգի բուն էությանը,- Քույրիկ ջան, ես մի բանից եմ վախենում՝ հանկարծ չստիպեն, չհրամայեն, որ հայը հայի վրա կրակի, մեր ոստիկաններն էլ են դրանից վախենում:

- Հայրենիքի փրկության շարժման հավաքը Ազատության հրապարակում .ՈՒՂԻՂ
- «Սու-30-ի օդ բարձրանալը նախազգուշացում է Նիկոլին՝ ԲԱՆԱԿԻ կողմից…»
- Մ.Մինասյան. Նիկոլը գնում է Էրդողանի սցենարով
- Թուրքիան իր աջակցությունն է հայտնում Նիկոլ Փաշինյանին
- «Հայոց Արծիվների» հրատապ հայտարարությունը
- Գիշերը Արարատից զինվորներ են փորձել տեղափոխել Արցախ. Վեճ է բռնվել (Տեսանյութ)
- Դատարանը հրապարակեց «Սասնա ծռերի» գործով վճիռը
- Կամավորականների հրամանատարը մեղադրել է Փաշինյանին՝ Ռուսաստանի վրա մեղքը բարդելու համար
- Պետդումայի հանձնաժողովի փոխնախագահը Փաշինյանին մեղադրել է ստելու մեջ
- ЛИДЕР "АРМЯНСКИХ ОРЛОВ" ПОТРЕБОВАЛ ОТ ПАШИНЯНА ПРИЗНАТЬ КРЫМ И ПОЗДРАВИЛ МОРЕМАНОВ С 23 ФЕВРАЛЯ