Հայն իր արիական ու վերջնական ջախջախիչ հարվածը չի հասցրել․ ԱՅԴ ՕՐԸ ԳԱԼՈՒ Է․․․ՈՏՔԻ՛, ՈՏՔԻ՛, ՈՏՔԻ՛

22/02/2021 14:20
Հայն իր արիական ու վերջնական ջախջախիչ հարվածը չի հասցրել․ ԱՅԴ ՕՐԸ ԳԱԼՈՒ Է․․․ՈՏՔԻ՛, ՈՏՔԻ՛, ՈՏՔԻ՛

Նա 2 տարեկան էր, երբ իր հայրերն ու մայրերը ձմռան պաղության մեջ բորոբոքում էին իրենց սրտերը եվ միահամուռ ու միակամ՝ բռունցքները օդ բարձրացրած, պահանջում էին ՄԻԱՑՈՒՄ։
Նա 2 տարեկան էր, երբ իր հայրերի պայքարը, ոգին ու մղումը հայի մեջ արթնացրեց հաղթողի ու պայքարողի գենը։ 600 տարի անց, հենց նրա՛, ի՛մ, քո՛ հայրերի անմնացորդ նվիրումով առաջ եկան հայրենիքի հերոսները և իրենց սերունդների մեջ դաջեցին հաղթողի կամքն ու տենչանքը։
Նա՛, ե՛ս, դո՛ւ մեծացանք հաղթանակով, հայի փառքը ու հայ մարտիկի բազուկը գովերգող երգերով։ Մենք այդպես մեծացանք, մենք մեր հայրերից իմացանք, որ հայի հավաքականությունը ամենահզոր զենքն է, որը միշտ ու ամենուր հաղթել է։ Մենք այդպես կրթվեցինք, մենք այդպես դաստիարակվեցինք․․․ու մենք եղանք Մոնթեի, Դուշմանի, Պետոյի, Սպարապետի ու մնացյալ քաջերի սերունդները։ Եվ մենք եղանք այդպիսին, ինչպիսին Կյաժն էր, ինչպիսին Ալբերտն էր, Արտաշեսը, Հովհաննեսը, Արմանը․․․առաջինները մեր հայրերն էին, երկրորդները՝ եղբայրները։ Ու սերունդների այս ամուր կապն էր, որ մեզ հայ պահեց, որ մեզ պայքարել սովորեցրեց․․․
Մեր հայրերը, որոնցից շատերն այսօր էլ ողջ և առողջ են, ինչպես 88-ին, այնպես էլ այսօր, նույն ցրտին, բայց արդեն մեզ հետ կանգնած՝ գոռում են՝ ԱԶԱՏ և ԱՆԿԱԽ ԱՐՑԱԽ։ Այն, ինչ որ նրանք կերտել էին, ու այն, ինչ որ նրանք ժառանգել էին մեզ, գողացվեց մեզնից, խլվեց մեր ոգեղենությունը, մեր՝ հաղթողի բազուկը, մեր՝ արթնացած հաղթողի գենը։ Դավադիր ստահակները գողացան մեզնից մեր կյանքի ժառանգությունը, բզկտեցին մեր սուրբ հայրենիքը ու նվիրեցին թուրքին։ Դավաճանը Շուշին հայինը չի համարում, ու հենց դրա համար, մենք՝ նա, ես, դու, ուս-ուսի տված, ցույց ենք տալիս ողջ աշխարհին, որ հայի կամքը կոտրվել, բայց վերստին վեր հառնել գիտի, որ հայի հավատը խարխլվել, բայց վերաիմաստավորվել գիտի, որ հայի ոգին նենգափոխվել, բայց իրականությանը վերադառնալ գիտի։
Դավաճանը մեզնից ցանկանում է խլել Մոնթեի, Վազգենի, Դուշմանի, Բեկորի գործը, նա փոշիացնւմ է Ալբերտի, Արտաշեսի, Հարությունի, Կյաժի ու Ուրֆանյանի պայքարը...
Նա՛, ով նկարում է, կարող էր գնալ, նա կարող էր արտագաղթել, նա կարող էր փախչել պայքարից․․․
Ե՛ս կարող էի համակերպվել, ես կարող էի բթացնել միտքս, ոգիս կամքս․․
Դո՛ւ կարող էիր համարել, որ ոչինչ չի եղել, որ պետք է փախչել պարտությունից ու ծնկել․․․
Ո՛Չ, Ո՛Չ, Ո՛Չ․․․մենք այդ սերունդը չենք, մենք մեր հայրերի ու մայրերի զավակներն ենք, մենք հաղթողների զարմին ենք պատկանում, մենք հայի գենի կրողներն ենք, մենք վրիժառուներն ենք, մենք պայքարողներն ենք․․․այն, ինչ որ խլվել է մեզնից, մենք՝ նա՛, ե՛ս, դո՛ւ, հետ ենք բերեու․․․իսկ առաջինը, որ մենք պարտավոր ենք անել, դավաճան ստահակից ազատվելն է, մեր մեջի տականքից ու հայակերից ազատվելը, մեր երկրի թիվ մեկ սերնդասպանից ազատվելը․․․
ԱՅՈ՛, ուղղի՛ր մեջքդ հայ, կանգնի՛ր ոտքի հայ, մի՛ համակերպվիր հայ․․
Մոնթեն չի պարտվել, հա՛յ, Բեկորը չի պարտվել, հա՛յ, սպարապետը չի պարտվել, հա՛յ ու չի պարտվել Ալբերտը, Թաթուլը, գնդապետ Ասատրյանը․․․ու եթե ես պարտվեցի, ուրեմն ես իմ հոգում հաղթանակ եմ տանելու, վրեժ եմ տանելու, ցասում եմ տանելու․․ու եթե քեզնից գողացան, դու պետք է հետ բերես քեզնից խլվածը, ու եթե գողացան նրա ժպիտը, ով նկարում է, նա պե՛տք է ժպտա, մի օր, անպայմա՛ն, նա պետք է ժպտա․․․
Ու նա կժպտա, երբ ես կվերցնեմ Եռաբլուրում թաց շիրիմից դուս եկած դրոշը, ու այն կմխրճեմ Սուրբ Ղազանչեցոցի գմբեթին․․․
Հայի հաղթանակը չի կորել․․․հայն իր արիական ու վերջնական ջախջախիչ հարվածը չի հասցրել․․․և գալու է այդ օրը․․․ԱՅԴ ՕՐԸ ԳԱԼՈՒ Է․․․ՈՏՔԻ՛, ՈՏՔԻ՛, ՈՏՔԻ՛