Քանի Հայաստանում գոնե մեկ հայ է ապրում՝ Նիկոլը հրաժարական չի տա

16/02/2021 13:29
Քանի  Հայաստանում գոնե մեկ հայ է ապրում՝ Նիկոլը հրաժարական չի տա

Շուտով կսկսվեն գարնանային աշխատանքները, սակայն գյուղերում մարդկանց ոչ թե վար ու ցանքն է հետաքրքրում, ինչպես նախկինում, այլ թե երբ է վարչապետը հրաժարական տալու։
-Քանի  Հայաստանում գոնե մեկ հայ է ապրում՝ Նիկոլը հրաժարական չի տա,-ասում են Մարմարիկ բնակավայրի  բնակիչները։ Արտահերթ ընտրություններին կողմ ենք, թող լինի, էս անփառունակ իշխանությունների պատվերով, մարդկանց իրար հանդեպ լցրեցին  նախանձով  ու չարակամությամբ, նախանձը դանդաղ  քանդում է իրենց տները,սակայն իրենք դա չեն ցանկանում տեսնել։ Նոր որ եկել էին, ասում էին մենք սատանայի հետ էլ կհամագործակցենք, դաժե են ժամանակ էլ չհասկացանք, թե ինչի՞ համար էին անընդհատ սատանայի անունը տալիս։

-Խաբված ու վախեցած ժողովուրդ ենք։ Գոնե Ռոբերտի ու Սերժի ժամանակ պատերազմ չտեսանք։ Ցրտին ու սովին կդիմանանք, բայց կոտրած ողնաշարով չենք ուզում ապրենք, Հայաստանում չկա մի տղամարդ, որ տելեվիզրով նայի զոհված տղաներին ու լաց չլինի,-ասում են մարդիկ։