Ջուջուլիկի բանագնացը սպառնացել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի փոխտնօրենին

15/02/2021 15:37
Ջուջուլիկի բանագնացը սպառնացել է «Խոսրովի անտառ»  պետական արգելոց ՊՈԱԿ-ի փոխտնօրենին

Ըստ կառավարության մեր լրատուի, ՇՄ նախարար՝ Ռոմանոս Պետրոսյանն իրական  որս է սկսել՝ հետապնդելով ՊՈՀԱԿ-ի փոխտնօրեն Վահե Միրզոյանին: Օրերս, իր խորհրդական՝ Հովհաննես Մարտիրոսյանին որպես բանագնաց, ուղարկել է Վահե Միրզոյանի մոտ:
-Լավ ձևով դիմում գրի գնա, թե չէ՝ ամեն ինչ կանենք, որ դատվես,-սպառնացել է նախարարի օգնականը:
«Խոսրովի անտառ» ՊՈԱԿ-ում, հաստատեցին լուրը և տեղեկացրեցին, որ ՇՄ նախարար դառնալուց հետո սկսվեցին Վահե Միրզոյանի «սև օրերը»:
-Բառացիորեն հետապնդելով փոխտնօրենին, Պուպուլիկ-նախարարը ցանկանում է, որ Վահեն ազատի պաշտոնը,-ասում է ՊՈԱԿ-ի աշխատակիցներից մեկը, ով շատ խնդրեց չհրապարակել իր անունը՝ հասկանալի պատճառով: 
 Ըստ մեր զրուցակցի՝ Ռոմանոս Պետրոսյանը կլորիկ գումարի դիմաց վաճառել է փոխտնօրենի աթոռն իր ծանոթներից մեկին, որի անունը հայտնել չցանկացավ:
-Տնօրենի տեղակալի գիտության և պահպանության գծով 2 հաստիքացուցակները կրճատվեցին: Նշանակվեց ընդհանուր գծով փոխտնօրեն: Ռոմանոս Պետրոսյանի նշանակումից հետո, ևս հաստիքացուցակներ փոխվեցին,  տնօրենի տեղակալի մեկ նոր հաստիքացուցակ էլ փոխվեց: Ահա սրա համար է Վահե Միրզոյանին հետապնդում Պուպուլիկ-նախարարը,-խոսքը ավարտեց ՊՈԱԿ-ի աշխատակիցը:
Նարինե Հասրաթյան