Երկրի դատավճռի անունն է՝ Օխլոս (Տեսանյութ)

15/02/2021 14:39
Երկրի դատավճռի անունն է՝ Օխլոս (Տեսանյութ)

Ամբո՛խ, դու հազարավոր դարերով ապրելու ես մեր նորագույն պատմության սև էջերում, որպես ներկա ժամանակահատվածի պետական դավաճանի՝ մեջքից երկրին դանակահարողի, երկրին ծնկի բերող լյումպենի: Դու երկրում փոքրամասնություն լինելով՝ բռնի զավթեցիր երկրի իշխանությունը  հանձնելով քո նմանակին՝ Նիկոլ Իջևանսկուն ու Էռատոյին:

 Հայական ԶԼՄ-ների մոտ  հավաստիացրեցիր, որ փողոցի Նիկոլ-վարչապետը քո նմանակն է, քո սրտի վարչապետը,  <<Կիսաբաց  լուսամուտների>>  քո հերոսն՝ իր պողպատե ու երկաթե  ատամնաշարով, տգետ ու անինտելեկտ, անդիպլոմավոր ու անկիրթ, գռեհիկ ու փնթի, ստախոս ու վախկոտ: Նրա կնկացու՝ Էռատո, Աննա Վ.Հակոբյանի ձեռքի գարեջրի շիշը ու սիգարետը, կենդանական հոտին հատուկ բնազդային ապրելակերպը՝ Ալիկ Արզումանյանից ու Գռզոյից երեխաներ ունենալը  քեզ ավելի հոգեհարազատ է, քան՝ իմաստուն արքան ու դասական թագուհին:
Աշխարհով մեկ գոռացիր, որ այսպես լավ  ու հանգիստ ես ապրում, ջհանդամը թե Նիկոլի նման սև իկրա չես ուտում:


Օխլո՛ս, դու այն հենարանը եղար, որին հենվելով մոտ  2,5 տարի անց,  հանրահավաքների գիտակ Նիկոլն ի շնորհիվ քեզ,  միլիարդներ աշխատեց՝ ծախելով հայոց հողն իր  բնակիչներով հանդերձ, հողին պահ տալով մեր ոսկի երիտասարդությանը, որին զրկանքներով  ու դժվարություններով էիր սնել ու պահել:
Քո հետ սգացինք ու ցավից ծառս եղանք…:
Անկեղծ ասաց, թվաց թե ահասարսուռ պատերազմը սթափեցրեց, հասկացար, թե սեփական ձեռքով  ինչ զուլում բերիր գլխիդ, օխլո՛ս՝ կորցնելով պետականությունդ ու որդիներիդ:
Բայց չէ՛, ցավոք, դու նույն գիշերային թիթեռն ես մնում, ով վազում է դեպի լամպի լույսն ու այրվում, մոխրանում…
Դու աննուղելի ես, ամբո՛խ, դու, որ արև ես տենչում, խելագար քո վազքից հանգչում ու կորչում….:
Երկրաշարժի ցնցումներից վախեցած դուրս ես թռչում՝ անձդ կարևորում, երկրի հերն էլ անիծած, թե ինչ կլինի, Նիկոլը միայն թաղթին մնա:
Երկրի խելացիներին ականջ չես դնում, քանզի տգետ ես՝ ի ծնե, և որ ամենասոսկալին է,  դու երկրի ղեկն ես տնօրինում՝ հանձինս քո հոգեկան սիրեցյալ վարչափեդի:
Օխլո՛ս, ներկա ու գալիք սերունդներն անարգանքի սյունին են  քեզ գամելու՝ հանց  թշնամու:
Վաղը պատմության էջերից   սերունդդ տեսնելու է լուսանկարներդ ու դառնագին անիծելու է իր  իսկ գենը…
Արդյո՞ք, սա  էիր երազում, Օխլոս ապե՛ր….:
Գիտցի՛ր , դու ավելի վատն ես, քան Նիկոլը, քանզի նա չէր կարող միայնակ  բացել երկրի դռները թշնամու դիմաց, ավելին՝ ծախել հայրենիքը ու հագուրդ տալ ընչաքաղցությանը որբ ու աչքածակ Մոշաքաղ:
Գոնե տեղյա՞կ ես, որ քո 100 ական դրամներով  28 տարի պահել ես Նիկոլիդ ընտանիքը ՝ ամեն Աստծո օր ՀԺ-ում կարդալով նրա գրած սուտ ու թունավոր նյութերը, որոնք հասցրեցին քեզ այս օրվան:
Վարակակիր Օխլո՛ս, դու հիվանդ ես, քեզ լիկայանն էլ չի փրկելու:
Եվ որ ամենադաժանն էր, դու դարձար Հայոց աշխարհի դատավճիռը:
Խաբված  ամբո՛խ, դու դեռևս մեկ շանս ունես դեռ, արթնացի՛ր քո հիվանդագին, լեթարգիական քնից, միավորվի՛ր այս հակաազգային  ռեժիմի դեմ  ու պահպանի՛ր հայրենիքդ, մեկ անգամ գոնե մարդ եղի՛ր՝ հանուն հայրենյանց:
Հ.Գ. Ի դեպ. Նիկոլն այլևս չի վայելում հանրության լայն շրջանակների համակրանքը:Նա  քաղաքականապես և բարոյապես որակազրկեց իրեն՝  պետությանը տանելով անկման:

Ամալյա Սահակյան