Ռուսաստանի ազնիվ ու հավատարիմ բարեկամությունն ու ռազմավարական գործընկերությունն այլընտրանք չունի
15/02/2021 09:47
.jpg)
Խաչիկ Ասրյան. Փաշինյա՛ն Նիկոլ, Հայաստանի և Ռուսաստանի ազնիվ ու հավատարիմ բարեկամությունն ու ռազմավարական գործընկերությունն այլընտրանք չունի
Հայկական բարձրավանդակում բնակվող հայերիս ու Հայաստանի համար ռազմաքաղաքական և տնտեսական արտաքին համագործակցության ճշմարիտ ու միակ ուղին Հայաստանի և Ռուսաստանի ազնիվ ու հավատարիմ բարեկամությունն ու ռազմավարական գործընկերությունն է։
Հայաստանի այսօրվա ամերիկահպատակ իշխանությունը Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) և Եվրասիական Տնտեսական Միության (ԵԱՏՄ) անդամ Հայաստանը դարձրել է հակառուսական ալյանսի անդամ:
Ավելին, Հայաստանի այսօրվա սորոսական իշխանությունը ոչնչացնում է ազգային արժեքները՝ Հայրենիք, Եկեղեցի, ընտանիք, ինչպես նաև հայ-ռուսական դարավոր բարեկամությունը, Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական, տնտեսական համագործակցությունը՝ Հայաստանը դարձնելով Ռուսաստանի թշնամի պետություն:
Արդեն երրորդ տարին է՝ ապազգային Փաշինյան Նիկոլն ու իր թրքապաշտ իշխանությունը ոչնչացնում են Հայաստանի բնականոն զարգացման ընթացքը՝ այդ թվում նաև արտաքին անվտանգությունը, որի վերջնարդյունքը կարող է լինել Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս բերելը, Հայաստանի արտաքին անվտանգության երաշխավոր ռուսական սահմանապահ զորքերի և Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի դուրս բերումն ու դրանց փոխարեն Հայաստանում ՆԱՏՕ-ի, կամ, որ նույնն է՝ թուրքական բանակի ներկայության ապահովումը:
Ուզում եմ միանգամից հիասթափեցնել արևմուտքին՝ ի դեմս ՆԱՏՕ-ի համար Հայաստանում ոտնատեղ փնտրող, արևմուտքի այլասերված բարքերն իրենց մեջ կրող հայրենադավներին. բացառվում է, որ Հայաստանի Հանրապետությունն իր ռազմաքաղաքական գործունեության համար կենսական ընտանիք հանդիսացող ՀԱՊԿ-ին երբևէ փոխարինի ՆԱՏՕ-ով:
Փաշինյա՛ն Նիկոլ, Հայաստանի հաջորդ՝ Ազգային-Քրիստոնյա իշխանությունը, որը մե՛նք ենք ձևավորելու, Հայաստանը դուրս է բերելու հակառուսական և սորոսահպատակ ուժերի ազդեցությունից:
Փաշինյա՛ն Նիկոլ, Հայաստանի և Ռուսաստանի ազնիվ ու հավատարիմ բարեկամությունն ու ռազմավարական գործընկերությունն այլընտրանք չունի:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան

- Շուռնուխում հանդիսավոր կերպով կբարձրացվի հայկական եռագույնը՝ 30մ բարձրությամբ
- Մեր օրեր՝ Գենշտաբ_բանդիտներ պայքար, պոնչը (Նոքս) (Տեսանյութ)
- Արթուր Ղազինյան. Ոչինչ չի խանգարում Օնիկ Գասպարյանին ձերբակալել պետական դավաճան Նիկոլ Փաշինյանին
- Մարտի 6-ին, ժամը 15։00-ին, արի՛ Բաղրամյան...
- ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևին. «Զանգեզուրով` Ադրբեջանի պատմական տարածքով» անցնող միջանցք չկա
- Զավեշտ.ընտրություն անել պարզելու համար՝ Փաշինյանն ու իր թիմը կընտրվե՞ն, թե՞ ոչ.
- Մի բան, որը դուք չեք տեսնի մամուլի ասուլիսում(Տեսանյութ)
- Պեսկով. Կրեմլի համար Ռոբերտ Քոչարյանը բարեկամ քաղաքական գործիչ է
- Ի՞նչ գործ ունի Սթիվ Ջոբսի նկարը ԱԺ֊ում (կոլաժ)
- Արմավիրի փոխմարզպետը թողնում է պաշտոնն ու միանում բանակին