Սերժ Սարգսյանն առաջիկայում խոսելու է. Էդուարդ Շարմազանով

12/02/2021 14:59
Սերժ Սարգսյանն առաջիկայում խոսելու է. Էդուարդ Շարմազանով

«Սերժ Սարգսյանն առաջիկայում խոսելու է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ երրոդ նախագահը խոսելու է հիմնականում Արցախյան թեմայի վերաբերյալ։
«Բայց չեմ բացառում, որ այդ հարցազրույցները պարբերական բնույթ կրեն, որովհետև ես այն կարծիքին եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց լուման են դրել անկախ Հայաստանի ու հայակական Արցախի կայացման համար, չեն կարող ու չպետք է անմասն մնան այս ազգային պայքարից», ասել է Շարմազանովը։
ՀՀԿ խոսնակի խոսքով՝ ՀՀԿ-ն, մի կողմ դրած իր կուսակցական շահը, պայքարում է ու պայքարելու է մինչև վերջ՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։
«Պետք է պայքարել, սերունդները մեզ չեն ների»,- ասել է ՀՀԿ խոսնակը։