Մաքսանենգ ադամանդ ներկրելով պետությանը միլիոնների վնաս պատճառած ընկերությունը պատկանում է Խաչատուր Սուքիասյանին

08/02/2021 17:08
Մաքսանենգ ադամանդ ներկրելով պետությանը միլիոնների վնաս պատճառած ընկերությունը պատկանում է Խաչատուր Սուքիասյանին

2021թ. հունվարի 29-ին ԱԱԾ-ն բերման էր ենթարկել Էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետին՝ մաքսանենգ ճանապարհով ադամանդ ներկրած ընկերության հարկերը թաքցնելուն աջակցելու մեղադրանքով:
Mediaport-ին հաջողվեց պարզել, որ մաքսանենգ ադամանդ ներկրած ընկերությունը «ADM դայմոնդս» ընկրությունն է, որի իրական սեփականատերը Նիկոլ Փաշինյանի մերձավոր օլիգարխ Խաչատուր Սուքիասյանն է: Եվ դա է պատճառը, որ ԱԱԾ հաղորդագրության մեջ անգամ ընկերության անուն չի նշվել. միակ թիրախը հենց նախարարության պաշտոնյան է դարձել:
Հիշեցնենք, որ քրեական գործի ընթացքում պարզվել էր, որ ապօրինի ադամանդ ներկրած ընկերությունը վճարել է 72 միլիոն 14 հազար 112 դրամ հարկ, մինչդեռ ադամանդների շուկայական արժեքն ավելին է, քան 420 միլիոն դրամը, որի արդյունքում պետությանը պակաս են հաշվարկվել և վճարվել առանձնապես խոշոր չափերի հասնող մաքսային վճարներ: