Մանկավարժների, բժիշկների աշխատավարձը 1500-3000 դրամով կրճատած Փաշինյանն ու Միրզոյանը յուրայիններին պարգևավճար են բաժանել

05/02/2021 14:11
Մանկավարժների, բժիշկների աշխատավարձը 1500-3000 դրամով կրճատած Փաշինյանն ու Միրզոյանը յուրայիններին պարգևավճար են բաժանել

Ինչպես գիտենք՝ շուրջ 5000 զոհ և ավելի քան 10 հազար վիրավոր տալուց հետո, ՀՀ իշխանությունները բարձրացրեցին Զինծառայողների ապահովության հիմնադրամին վճարվող 1000 դրամների հարկատեսակը, և այժմ աշխատողները վճարում են 1500-12000 դրամ՝ կախված իրենց աշխատավարձի չափից:
Այդ պատճառով, օրինակ, ուսուցիչների և բժիշկների աշխատավարձը նվազել է 3000 դրամով, բայց դա չի խանգարում, որ Նիկոլ Փաշինյանը շաունակի պարգևավճարներ բաժանել իր թիմակիցներին։
Օրերս էլ Արարատ Միրզոյանի հրամանագրով պարգևավճար են ստացել ԱԺ աշխատակազմի ծառայողները։ Ստացվում է, որ պետության գլխին ծառացած ֆինանսական բեռը հոգում են սովորական քաղաքացիները, իսկ Փաշինյանի թիմը շարունակում է շռայլորեն օգտվել բյուջեի պարգևավճարներից: