Ամուլ Սարը շահագործվու՞մ է, թե՞ ոչ

05/02/2021 11:11
Ամուլ Սարը շահագործվու՞մ է, թե՞ ոչ

Վերջը չիմացանք՝ Ամուլ Սարը շահագործվու՞մ է, թե՞ ոչ.
Եթե չի շահագործվում, բա Լիդիանը ի՞նչ հարկեր է մուծում և հլա հարկերի մեծությամբ էլ 2020 ՀՀ խոշոր հարկատուների ցանկում 56֊րդն է։
Եթե շահագործվում է, բա ո՞նց է շուխուր չկա... թոշակները բաժանել ե՞ն։
Այ մարդ, եթե բան գիտեք՝ ասեք, որ մենք էլ իմանանք ու անկապ չհուզվենք ու չնյարդայնանանք։
Ջալալի վախտով էլ ճիշտը չասեցիք, գնացել մոմ էի վառում... մեկը պիտի լինի ինձ համար վառի, համ չուժոյ պախմել մոմ վառեցի, համ էլ սարկավագին անկապ կոպտեցի, ասի՝ վատ եմ՝ քիչ ծուխ արա, աղվես չես բռնում ու բանից պարզվում է՝ Ջալալը բունկեռում՝ տորտիկ֊շամպանսկով էռատո է տաշում, ինձ էլ մասսաները մտցրել են Յուլյան Սեմյոնովի հուզառատ ֆիլմերի մեջ։

Արմեն Արգինյան