Քաղաքական հետապնդու՞մ. Քրեական մահակն Ապարանի համայնքապետին դեմ սկսեց ճոճվել

03/02/2021 17:04
Քաղաքական հետապնդու՞մ. Քրեական  մահակն  Ապարանի համայնքապետին դեմ սկսեց  ճոճվել

Կարող ենք փաստել ,որ խոշորացված  Ապարանի համայնքապետի դեմ քրեական արշավանքն սկսված է: «Գնթունիք»-ի սեփականատեր՝ Կարեն Եղիազարյանին չներվեց ՀՀ վարչապետի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը: Հիշեցնենք, որ  խոշորացված 21 համայնքների համայնքապետ Կ.Եղիազարյանն  առաջինն էր, որ պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Այսօր, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր՝ Էդգար Կարապետյանի նախագահությամբ, տեղի ունեցավ առաջին դատական նիստը, որում քննվում է Ապարանի քաղաքապետ՝ Կարեն Եղիազարյանի դեմ հարուցված  պաշտոնական դիրքի չարաշահման քր. գործը: Ըստ մեղադրական եզրակացության՝ Կարեն Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Ապարան համայնքի ղեկավար՝ պաշտոնատար անձ, մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ, ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեության, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ այլ անձանց օժանդակությամբ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնական դիրքն օգտագործելով՝ յուրացման եղանակով կատարել է իրեն վստահված զգալի չափերով ուրիշի գույքի հափշտակություն, ինչպես նաև՝ կատարել է պաշտոնեական կեղծիքներ։
Կ. Եղիազարյանի շահերը պաշտպանող փաստաբան Էդգար Արամյանը  դատավորին միջնորդություն ներկայացրեց մեղադրող Արմեն Նաղդալյանի ներկայացրած փաստաթղթերի անճշտության վերաբերյալ:
Նիստը հետաձգվեց մինչեւ  մարտ ամիսը:
Տես՝ տեսանյութը:


Արձանագրենք, որ քաղաքական հաշվեհարդարի վառ ապացույց է մեղադրյալի աթոռին էր  ՏԻՄ ընտրովի մարմնին նստեցնել՝ փորձելով վերջինիս հոգեբանորեն ճնշել ու թուլացնել իր դավաճանությա դեմ մարտնչող գործարար- համայնքապետին:
Մինչ դատարանում ընթանում էր նիստը, Ապարանի կենտրոնում, հավաքված վրդովված մարդիկ շվարած հարցնում էին. «Ապարանն աղ ու հացով դիմավորեց թավիշ Նիկոլին՝ մե խի՜նդ, մե ծիծա՜ղ այդ օրը… ի՞նչ քրդի շուն դուրս եկավ էդ իջևանցի շակալը: Մեր Գնթոյից ի՞նչ է ուզում, հազիվ  Ապարանը տեսքի բերած ղեկավար ենք տեսել, գործ անող ու մեզ օգնող ամեն հարցով:Գիտե՞ք Ապարանի տարածաշրջանի բնակչությունն ինչ գոհունակ է Կարեն Եղիազարյանից: Թող մեզ հունից չհանեն: Ապարանցի մի քանի խելքից թոփալների փողեր են բաժանվում, որ Նիկոլ գովերգեն:Այսուհետ ձեր ծոծորակը կտեսնեք, մեզ Նիկոլ գովելուց չեք տեսնի ՀՀՇ-ական /հավայի հաչացող շներ/ ձեռք քաշեք մեր Ապարանից, մեզ խաբելով երկրորդ անգամ նույն գետը լցրեցին, սա է  ողջ ճշմարտությունը»
: