Ես մամուլից վախենում եմ. Մասիս ԲԿ-ի տնօրեն
02/02/2021 11:54

Ոչ վաղ
անցյալում, Արարատի մարզի Մասիս ԲԿ-ի տնօրենի հետ առնչվող աղմկահարույց դեպքերը
մեդիա դաշտի էջերում էին: Պակաս հետևողական չէր նաև մեր կայքը:
Ինչպիսի՞ն է այսօր ներհիվանդանոցային կյանքը Մասիս ԲԿ-ում, արդյո՞ք
մուծվեցին անցյալի պետական պարտքերը,
վճարվեցի՞ն բժիշկների աշխատավարձերը, ինչի համար ԲԿ-ում գլադիատորական մարտեր
էին ընթանում: Եվ, ի՞նչ փուլում է պետական ծրագրում ներառված՝ ՀԲ-ի միջոցներով կառուցվելիք Մասիս ԲԿ-ի նոր
շենքի նախագիծը:
Ահա, այս մտահոգությամբ , ՀԺԱՄ-ն առանց պայմանավորվածությամբ Մասիս ԲԿ-ում է:
Առաջին
հարկում ակտիվ շինաշխատանքներ էին
ընթանում, շինարարների վսահեցմամբ՝ նոր
սանհանգույցներ են կառուցում:
ԲԿ-ի
միջանցքներում, նոր բժիշկներ էին ել ու մուտ անում, հիվանդների հետ զրուցում:
Միջանցքում,
հաշվապահը տեսնելով ու ճանաչելով տողերիս հեղինակին մոտեցավ և ասաց.
-Մեզ մոտ այլևս
կադրային քաղց չկա, նոր բժշկական կադրեր են
անձնակազմին համալրել: Այցելուների թվի աճմամբ պայմանավորված՝ ավելացել են
վճարումների քանակն ու բացվել նոր բաժանմունքներ,-ասաց զրուցակիցս ու
ավելացրեց,- Տարածաշրջանի համար խիստ կարևոր նոր լաբորատորիա՝ արյան
բիոքիմիական, ընդանուր հետազոտության, բակտերիական ախտորոշման համար, գաստրոսկոպիա: Տնօրինությունը
ձեռք է բերել բժշկական նորագույն
սարքավորումներ:
Բացվել են լիզենզավորված նոր բաժանմունքներ՝ մանկական ինֆեկցիոն, դիմածնոտային, քիթ կոկորդի և
վահանագեղձի: Հիվանդներն այլևս չեն գնա Երևանի ԲԿ-ների դուռը թակելու, սրանով է
պայմանավորված մեր հիվանդների թվի աննախադեպ աճը,-ավարտեց խոսքը զրուցակիցս:


Տնօրեն՝ Հայկ
Հովհաննիսյանը լրագրողիս տեսնելով, կես լուրջ կես կատակ ասաց.
-Ես վախենում եմ
մամուլից:
Մի փոքր ընդհատումից հետո զրույցը շարունակեց՝ տեղեկացնելով, որ սեպտեմբերի 27-ի
հայրենական պատերազմի օրերին Մասիս ԲԿ-ն կատարեց զինվորական հոսպիտալի գործառույթ՝
ընդունելով ռազմի դաշտից վիրավոր հայ զինվորներին:
-Այսօր, նրանք
բուժվելուց հետո, ՊՆ-ի կողմից հավաքագրված ռազմական բժիշկների որոշումից հետո, դուրս են գրվել ԲԿ-ից և մենք
վերադարձել ենք մեր նախկին բուժ
աշխատանքներին:
-Ճի՞շտ է, որ ԲԿ-ում
նոր բաժանմունքներ և նոր լաբորատորիաներ եք բացել:
-Այո, փնտրել, գտել
եմ միջոցներ ու բացել: Փակված են նաև
պետական պարտքերն ու մուծված բժիշկների աշխատավարձերը:
-Անցյալ տարի ՀԲ-ը
նախահաշվարկ կատարեց, նոր շենք կառուցելու նպատակով, ո՞ր փուլում են աշխատանքները:
-Այո, մրցույթի է
դրված: Սպասում ենք նոր կապալառուին: Տարածքի խնդիր էլ ունենք, թե որտեղ ենք տեղակայելու մեր բաժիները՝ մինչ նոր շենքի
կառուցումը, դեռևս անհայտ է:
- Նոր մակետը
գոհացնու՞մ է ձեզ, ունի՞ բակային մաս:
-Ունի շուրջ 200 լաբորատորիաներ և մեծ բակային մաս՝ ոռոգման կաթիլային ջրի համակարգով:
Անի Մադոյան

- Հայրենիքի փրկության շարժման հավաքը Ազատության հրապարակում .ՈՒՂԻՂ
- «Սու-30-ի օդ բարձրանալը նախազգուշացում է Նիկոլին՝ ԲԱՆԱԿԻ կողմից…»
- Մ.Մինասյան. Նիկոլը գնում է Էրդողանի սցենարով
- Թուրքիան իր աջակցությունն է հայտնում Նիկոլ Փաշինյանին
- «Հայոց Արծիվների» հրատապ հայտարարությունը
- Գիշերը Արարատից զինվորներ են փորձել տեղափոխել Արցախ. Վեճ է բռնվել (Տեսանյութ)
- Դատարանը հրապարակեց «Սասնա ծռերի» գործով վճիռը
- Կամավորականների հրամանատարը մեղադրել է Փաշինյանին՝ Ռուսաստանի վրա մեղքը բարդելու համար
- Պետդումայի հանձնաժողովի փոխնախագահը Փաշինյանին մեղադրել է ստելու մեջ
- ЛИДЕР "АРМЯНСКИХ ОРЛОВ" ПОТРЕБОВАЛ ОТ ПАШИНЯНА ПРИЗНАТЬ КРЫМ И ПОЗДРАВИЛ МОРЕМАНОВ С 23 ФЕВРАЛЯ