Կոտրված հաստաբուն ծառը վնասել է Գեղարքունիքի դպրոցի տանիքը
29/01/2021 10:55

Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք համայնքի մեր ընթերցողների տեղեկացմամբ՝ համայնքի եռահարկ,միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար 2020թ-ի հուլիսին հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել դպրոցի նախկին ուսմասվար՝ Նելլի Հակոբյանը:
Ըստ մեր զրուցակիցների, Նելլի Հակոբյանը սերում է կրթական տոհմից, նրա եղբայրն ու դուստրը եղել են դպրոցի առաջին ոսկե մեդալակակիրները:
Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ Գեղարքունիքի դպրոցի նախկին տնօրեն՝ Գոհար Բադալյանի ղեկավարած
անմխիթար դպրոցին անդրադարձել էր մեր կայքը տարիներ առաջ: Հետևողական լինելով մեր նյութերին՝ անսպասելիորեն այցելեցինք իշխանափոխված դպրոց:
Դպրոցի նախկին սանուհիներից մեկն աստիճանի օգնությամբ բարձրացած՝ պատերին ուղեցույցներ էր նկարում, իսկ դպրոցի հատակը գրավում էր այցելողի ուշադրությունն ու շողում մաքրությունից:
Դպրոցի նոր տնօրենից տեղեկացանք, որ հաստաբուն ծառը հուժկու քամուց կոտրվելով ընկել ու վնասել էր դպրոցի տանիքը:
-Մարզպետարանը թիթեղներ տրամադրեց, ՌԴ բնակվող բարերարների աջակցության հետ համատեղ, հաջողվեց վերանորոգել փլված տանիքը,- պատմեց Նելլի Հակոբյանը,- Դպրոցում լուծել ենք նաև ջրագծերի հիմնախնդիրը՝ 2 սանհանգույցներ վերանորոգել: Դպրոցում առկա է լոկալ ջեռուցման համակարգը: Մանկավարժական կոլեկտիվի բարոյահոգեբանական մթնոլորտը՝ առողջ: Դպրոցի նախկին տնօրենը աշխարհագրություն է դասավանդում դպրոցում, ապրում ու աշխատում ենք համերաշխ: Տեղական բյուջեն գումարներով եմ ժառանգել ու լուծել դպրոցի պատուհանների ցավոտ խնդիրները: Ծնողական խորհրդի ու դպրոցի պրոֆմիության համատեղ ջանքերով վերանորոգեցինք ու ներքին հարդարանքի ենթարկեցինք դպրոցը:
Դեռ նոր-նոր էինք ոգևորված
սկսել դպրոցի բարելավման աշխատանքները, երբ պայթեց սեպտեմբերի 27-ի հայրենական պատերազմը: Գոյամարտի առաջին իսկ ամսից, դպրոցը վերածվեց թիկունքային աշխատատեղի, որտեղ իր ահռելի օգնությունը բերեց համայնքապետ՝ Արայիկ Աբրահամյանը: Այդ օրերին, Գեղարքունիք համայնքը վեր էր ածվել մեկ բջիջի:
Կարում էինք զինվորական պաշտպանիչ ցանցեր, համազգեստներ, թխում էինք գաթաներ, պատրաստում՝ կացիներ, ձեռք բերում ֆուջիկաներ՝ սահման ուղարկելու համար: Աննկարագրելի թիկունքային աշխատանք էր՝ ի աջակցություն հայ զինվորի,-ասաց Նելլի Հակոբյանը:
Երրորդ հարկում տեղակայված էր դպրոցի մարզային 1+1 թերթի խմբագրությունը: Վերանորոգված ու կահավորված խմբագրությունում, թերթի պատասխանատուն՝ Ռոզա Հակոբյանը, ով, ի դեպ, տնօրենի հարազատ քույրն էր ասաց.
-Դպրոցի մարզային թերթը ֆինանսավորվում է մեր հայրենակից, ՌԴ-ում բնակվող մեր բարերարների անձնական միջոցներով: Մարզում մեծ հեղինակություն ու ճանաչելիություն է վայելում 1+1 թերթը, ով անաչառ ու պարբերաբար, իր ընթերցողներին է ներկայացնում դպրոցի ու մարզի կարևոր իրադարձություններն ու դեպքերը: Դպրոցի ցանկացած աշակերտի ու ծնողի ձեռքում ընթերցման համար այն հասանելի է,-պատմեց Ռոզա Հակոբյանը:
Նարինե Հասրաթյան
-

- Շուռնուխում հանդիսավոր կերպով կբարձրացվի հայկական եռագույնը՝ 30մ բարձրությամբ
- Մեր օրեր՝ Գենշտաբ_բանդիտներ պայքար, պոնչը (Նոքս) (Տեսանյութ)
- Արթուր Ղազինյան. Ոչինչ չի խանգարում Օնիկ Գասպարյանին ձերբակալել պետական դավաճան Նիկոլ Փաշինյանին
- Մարտի 6-ին, ժամը 15։00-ին, արի՛ Բաղրամյան...
- ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևին. «Զանգեզուրով` Ադրբեջանի պատմական տարածքով» անցնող միջանցք չկա
- Զավեշտ.ընտրություն անել պարզելու համար՝ Փաշինյանն ու իր թիմը կընտրվե՞ն, թե՞ ոչ.
- Մի բան, որը դուք չեք տեսնի մամուլի ասուլիսում(Տեսանյութ)
- Պեսկով. Կրեմլի համար Ռոբերտ Քոչարյանը բարեկամ քաղաքական գործիչ է
- Ի՞նչ գործ ունի Սթիվ Ջոբսի նկարը ԱԺ֊ում (կոլաժ)
- Արմավիրի փոխմարզպետը թողնում է պաշտոնն ու միանում բանակին