ՔՊ առանձնահատկությունը՝ ոչնչացնել լուսավորը

29/01/2021 10:29
ՔՊ առանձնահատկությունը՝ ոչնչացնել լուսավորը

Լոռվա մարզի խոշորացված Մեծավան համայնքի մանկապարտեզը, որն կառուցվել է ժամանակակից չափորոշիչներին համապատասխան եւ ծառայում էր նաեւ հարեւան համայնքի մանկահասակ երեխաների համար, ըստ մարզային մեր աղբյուրի, այժմ քմահաճ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, Սուրեն Պապիկյանի կադրի՝ Արման Վարդանյանի ցանկությամբ դադարեցրել է աշխատանքները։ Եւ առանց ենթակառուցվածքիաշխատակիցներին տեղեկացնելու ազատել նրանց՝ զբաղեցրած պաշտոններից:


Ըստ համայնքաբնակների, նրանց դժգոհություններին ի պատասխան, Ա. Վարդանյանը տվել է անտրամաբանական պատասխան, թե. «երկրում արտակարգ դրություն է ու մանկապարտեզները չեն գոծում ուստի աշխատակիցներին պահելու անհրաժեշտություն չկա»:

 Բնակիչներն էլ տեղեկացնում են, որ համայնքապետի ինքնանպատակ որոշումների արդյունքում անգամ մանուկներն են տուժում՝ զրկվելով նախնական կրթություն ստանալու իրենց իրավունքից:


-Եթե տարիներ շարունակ մանկապարտեզը առանց դադար առնելու աշխատել է, երեխաները եւ աշխատակիցները ապահովված են եղել, ոչ մի օր դժգոհություն չի եղել, ապա հիմա ի՞նչն է պատճառը, որ տարածաշրջանի լավագույն նախադպրոցական հիմնարկը պետք է լուծարվի։ Ա․ Վարդանյանը ասում է, որ դպրոցներն էլ էին  անցել հեռավար ուսուցման եւ ուսուցիչները այլընտրանքային աշխատանքներ էին փնտրում, այսինքն թող մանկապարտեզի գործազուրկ աշխատողներն էլ գնան այլ աշխատանք փնտրե՞ն։ Կամ հանրապետությունում այսօր այդ ինչպե՞ս է, որ շատ մանկապարտեզներ աշխատում են, նրանց համար արտակարգ դրություն չէ՞,-զարմացած ու բարկացած փոխանցում են տեղացիները։