Քարինտակցիները մարտի 20-ին կլքե՞ն Բյուրավանի մանկապարտեզի շենքը (Տեսանյութ)

27/01/2021 18:53
Քարինտակցիները մարտի 20-ին կլքե՞ն Բյուրավանի մանկապարտեզի շենքը (Տեսանյութ)

Արարատի մեր ընթերցողները հայտնում են, որ Շուշիի  Քարինտակ գյուղի 80 բնակիչների Արարատի մարզի Բյուրավան համայնք է բերել քարինտակցի հարսը, ով տարիներ առաջ ամուսանացել է բյուրավանցու հետ:
Համայնքապետ՝ Գեղամ Հովակիմյանը  21 քարինտակցու ժամանակավոր կացարան է տվել համայնքի մանկապարտեզում՝ պայմանով, որ սույն թվի մարտի 20-ին մանկապարտեզը վերադարձվի բյուրավանցի մանուկներին:
Քարինտակցիներն անելանելի դրության մեջ են հայտնվել:
Չկա պետական աջակցություն, տեղի գործարարների ուժերով  են ստանում սնունդն ու հիգիենիկ,առաջին անհրաժեշտության պարագաները:
Ըստ նրանց, Բյուրավանցի համայնքապետից շնորհակալ են՝ «ալյուրով ու պրադուկտով՝ մարզպետարանի հետ համատեղ աջակցության համար» :Սակայն իրենց ցավը այլ է: Չկա այլևս Քարինտակը, իրենց տունը, ընտանի կենդանիները, իրենց կահ-կարասին, հագուստները, տարիներով կուտակած ապրուստը թողած, տնային շորերով լքել են օջախները:
83-ամյա, որդեկորույս  Սեդա Առաքելյանի խոսքերով, անհայտ կորած է թոռներից մեկը, մյուսն էլ՝ վիրավոր է:
Նրա հարևանուհին, հասակակից՝ Թամարա Բաղդասարյանն էլ պատմում է, թե ինչպես լքեցին Քարինտակը: Տես՝ տեսանյութը:
Անի Մադոյան