ՀՀ քաղաքացիները փետրվարի 1-ից կկարողանան մուտք գործել ՌԴ

27/01/2021 11:41
ՀՀ քաղաքացիները փետրվարի 1-ից կկարողանան մուտք գործել ՌԴ

Գործարկվում է «Ճամփորդում եմ առանց covid 19-ի» ծրագիրը, որի վերաբերյալ Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարություններն ընդունել են որոշումներ։ Այդ մասին, այսօր, կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «Փետրվարի 1-ից երկկողմ օդային կանոնավոր հաղորդակցությունը կվերսկսվի»,- ասել է նա:
Քաղաքացիները պետք է ունենան կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք՝ թռիչքից ամենաշատը 72 ժամ առաջվա։ Սա պիլոտային ծրագիր է, որը կգործի փետրվարի 1-ից մարտի 1-ը ներառյալ: