Շիրակի փոխմարզպետ կնշանակվի «Թրիք Դավո՞ն»

26/01/2021 13:57
Շիրակի փոխմարզպետ կնշանակվի «Թրիք Դավո՞ն»

Մամուլում շրջանառվող լուրերը, թե Շիրակի փոխմարզպետ է նշանակվելու ՔՊ-ական Դավիթ Սեխելյանը, գյումրեցիների շրջանում զայրույթ ու  դժգոհություն է առաջացրել։ Թավշյա Դավիթ Սեխելյանը, ով համարվում է ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի յուրայինը, հենց նրա հովանավորությամբ էլ 2018 ԱԺ ընտրություններին առաջադրվեց, որպես վարկանշային թեկնածու:

Ըստ գյումրեցիների, այդ ժամանակ, ողջ մարզն էր թնդում լուրերից, որ Դավիթը Կարեն Սարուխանյանին կլորիկ գումար էր նվիրաբերել՝ ակնկալելով ԱԺ մանդատը: Այդ ժամանակ, Դավիթ Սեխելյանի թեկնածությանը դեմ են եղել նույնիսկ Արթիկի ՔՊ-ականները, երբ իմացել են, որ Կարեն Սարուխանյանի հեռախոսազանգից հետո առանց քվեարկության պետք է ՔՊ-ն առաջադրեր Դավիթի Սեխելյանի թեկնածությունը, կուսակցականների շրջանում վեճեր ու անհամաձայնություններ են եղել, բայց անզոր են եղել թույլ չտալու, չէ՞ որ մարզում Կ․ Սարուխանյանի համաձայնությամբ են կադրերը որոշվում (Նաեւ սա էր Սոֆիա Հվսեփյանի ու Կարեն Սարուխանյանի հարաբերությունների սրացման պատճառը: Հեղ.)։

-Մարզում «Թրիք Դավո» մականունով հայտնի Դավիթ Սեխելյանը դեմագոգությամբ վաղուց է ձանձրացրել իրեն ճանաչողներին,- փոխանցում են մեր զրուցակիցները,-  Էդքան կադրային սո՞վ է, որ մի պատահական ճանապարհ փակողի կբերեն մարզպետարանում ու պաշտոնի կնշանակեն։Այ մարդ էս ի՞նչ խայտառակություն է, մարդու ապրելն էլ չի գալիս, էս ի՞նչ երկիր դարձրին մեր դրախտ երկիրը, երբ լսում ենք, թե ովքեր են մեզ ղեկարարներ կարգվելու։ Թող գնա իր անասնապահությամբ զբաղվի, մի՞թե խելացի, գրագետ մարդ չկա էս մարզում,-զայրացած կարծիք են հայտնում գյումրեցիները։

Հ.Գ. Պարզվում է փանիկցի Դավիթ Սեխելյանը վաղուց է ունեցել քաղաքական նկրտումներ, փորձելով թափանցել քաղաքական դաշտ, նա դեֆերամբներ է ուղղել Սասնա ծռերին, ինչն էլ որոշակի մարդիկ ձայնագրել ու խնամքով պահել են՝ երբեւէ Դավթի դեմ օգտագործելու համար: Ծանր փորձությունները անարդյունք են եղել, եւ Ծռերը փանիկցի երիտասարդին չեն համալրել իրենց շարքերը, ու սա մնացել է թավիշի հույսին: