Ինչու՞ պետք է Պուտինը գերիների հարցը լուծելով աջակցի հակառուսական Նիկոլին (կոլաժ)

22/01/2021 16:02
Ինչու՞ պետք է Պուտինը գերիների հարցը լուծելով աջակցի հակառուսական Նիկոլին (կոլաժ)

Գերիների ազատագրման հարցում դավաճան Նիկոլը հայտնվել է անելանելի վիճակում... Նա արդեն հասկացել է, որ իր տգետ և ապուշ թեզերը, թե՝ ընդդիմադիրների ակտիվության պատճառով չի կարող հետ բերել գերիներին արդեն "չեն աշխատում" ու որոշել է իրեն սպասարկողներից ոմանց միջոցով մեսիջներ հղել Մոսկվային՝ միևնույն ժամանակ իրեն ծառայող այլ գործիք-գործիչների միջոցով էլ իր երկրպագուների և ժեխի շրջանում գեներացնել հակառուսական տրամադրություններ՝"ապացուցելով", որ մեր գերիների հարցը կլուծվի, եթե դա ցանկանա ՌԴ-ն, որը "չի ցանկանում"...
Հունվարի 20-ին ԱԺ քայլիստ երեսփոխան Հովհաննես Իգիթյանը լրագրողներին ասել էր, որ "եթե Պուտինը զանգահարի Ալիևին, գերիների հարցը կլուծվի"...
Իսկ այսօր արդեն իր կենդանական հակառուսականությամբ հայտնի և Նիկոլին անվերապահորեն ծառայող Լևոն Շիրինյանը, ով վերջին արցախյան պատերազմից 6 օր առաջ ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում հայտնել էր, որ "հայն ավելի լավ է թուրքի շուն լինի, քան թե օտար պետության գործակալ", ինչպես նաև կրկին հակառուսական հռետորաբանությամբ էր հանդես եկել, գրառում է արել և "բացահայտել", որ "գերիների խնդրի լուծման ուղիղ ճանապարհը գլխավոր մոդերատոր Վլ. Պուտինն է"՝ կոչ անելով համայն հայությանը ստորագրահավաք սկսել...
Հետաքրքիր է, ինչից է դժգոհում Կուր-Արաքսյան դաշտավայրը գրավող սույն քաղաքագետը... Իր ուզածը, որ հայը դառնա թուրքի շուն, որոշ չափով իր կուռք՝ կապիտուլյանտ Նիկոլը կատարել է և Արցախի 80 տոկոսը նվիրել է իր կողմից "մարդասպան և ռազմական հանցագործ" բնութագրված Իլհամ Ալիևին...
Հիմա ի՞նչ է ուզում սա... Զարմանալի է, ումից ի՞նչ է պահանջում նիկոլապաշտ Շիրինյանը... Հակառուսականությամբ աչքի ընկնող սույն անձնը նաև շատ լավ գիտի, որ ստորագրահավաքներով որևէ հարց չի լուծվի, քանի որ իր նմանները շարունակում են հակառուսականության տարածումը նիկոլականների և ժեխի շրջանում՝ ծառայելով դավաճան Նիկոլին, ով մի անգամ արդեն օգտագործել է ռուսների կողմից գերիների ազատագրումը սեփական շահերի և ինքնագովազդվելու համար՝ 44 գերիների հետ վերադարձը ներկայացնելով որպես իր աշխատանքի արդյունք, այնինչ, Նիկոլն այդ և շատ այլ հարցերում ոչինչ է...
Այո՛, շատ ճիշտ են քայլիստները և դավաճանին սպասարկողները, որ գերիների հարցը կարող է լուծել միայն Պուտինը... Բայց ու՞մ համար լուծի՝ "ժողովուրդի", որը երկրպագում է հակառուսական և սորոսական Նիկոլին ու իրեն շատ "շուստրի" է զգում մտածելով, որ Մոսկվան պետք է կատարի իր բոլոր ցանկությունները, բայց դրա դիմաց որևէ բան չպահանջի...
Այս իշխանության երկրպագու Գագիկ Ջհանգիրյանը մի անգամ շատ լավ բան ասեց, որն ամբողջովին համընկնում է այս իրավիճակի հետ... Կապիտուլյանտ Նիկոլը "համ ուզում է կույս մնալ, համ՝ հաճույք ստանալ"՝ Պուտինի միջոցով ազատելով գերիներին շարունակել իր սեփական՝ հակառուսական քաղաքականությունը...
Հ.Գ. Հետաքրքիր է, գերիների ազատգրման հարցում ինչու՞ նիկոլականները չեն դիմում Բայդենին կամ Սորոսին...