Երբ օտարն ավելի հայեցի է քան քո երկրի ղեկավարը
22/01/2021 15:35
.jpg)
Ռուս քաղաքական եւ հասարակական գործիչների անդրադարձը Նիկոլ Փաշինյանի՝ «Շուշին ադրբեջանական քաղաք է» սկանդալային հայտարարության վերաբերյալ

Քաղաքական գործիչ, հրապարակախոս Զախար Պրիլեպին.
«Ասել, որ Շուշին ադրբեջանական քաղաք է` նշանակում է պատկերացում չունենալ պատմության մասին։ Շուշին հայկական է եղել միշտ, ինչպես որ Արցախը։ Սակայն 20-րդ դարի սկզբին հայերին սկսել են դուրս մղել քաղաքից, կազմակերպելով հայկական բնակչության ջարդեր»:
ՌԴ ԶՈՒ Հետախուզության (ГРУ) գնդապետ, ռազմական փորձագետ Ալեքսանդր Ժիլին.
«Զարմացած եմ Հայաստանի վարչապետի ելույթից։ Շուշին պատմական հայկական քաղաք է, անկախ այն բանից, թե երբ և որքան ադրբեջանցիներ են այդտեղ ապրել։ Թե ու՞մ է պատմականորեն պատկանում քաղաքը չի որոշվում նրանով, թե ի՞նչ ազգության ներկայացուցիչներ են ապրել և ապրում այդ քաղաքում»:
Ռազմական փորձագետ, ФСБ գնդապետ Իգոր Ստրելկով.
«Նիկոլ Փաշինյանի հայտարարած բաց սահմանները Հայաստանի համար կարող են դառնալ աղետ։ Ի՞նչ են անելու թուրքերը։ Ուրեմն` Թուրքիան Հայաստանի հետ, իբր բաց սահմանների անվան տակ Սիրիայի թուրքերին, որոնք հիմա բնակվում են Թուրքիայի և Սիրիայի սահմանին վարկով կամ այլ ձևով գումար է տալու և ուղարկելու է Հայաստան։ Անշարժ գույք գնելու նպատակով` Հայաստան-Թուրքիա սահմանամերձ գյուղերում և բնակավայրերում։ Այսպես է Հայաստանում Թուրքիան ձևավորելու թուրքական համայնք և սկսելու Հայաստանի դեմոգրաֆիական զավթումը։ Իսկ Հայաստանը ոչինչ չի կարողանա անել դրա դեմ, քանի որ բաց սահմանները ենթադրում են ազատ առևտուր»:
«Կարամբա» տելեգրամ ալիքի հիմնադիր Արամ Գաբրիելյանով.
«Նիկոլ Փաշինյանի ելույթից պարզ է դառնում, որ նա հասկանում է, որ այս աշխարհում իրեն հանգիստ ապրելու համար տեղ չի մնացել։ Այնտեղ, որտեղ ապրում են հայեր, նա չունի հանգիստ ապրելու տեղ։ Դրա համար նա քայլեր է ձեռնարկում, որ իրեն թույլ տան ապրի Թուրքիայում և Ադրբեջանում։ Նրա երեկվա հայտարարությունը, որ Շուշին ադրբեջանական քաղաք է` դրա ապացույցն է։ Նա ուզում է, որ Հայաստանում մնան 500 հազար մարդ, բաղկացած աղանդավորներից և ԼԳՏԲ համայնքի ներկայացուցիչներից, որ կարողանա հավերժ իշխել»:

- Հայրենիքի փրկության շարժման հավաքը Ազատության հրապարակում .ՈՒՂԻՂ
- «Սու-30-ի օդ բարձրանալը նախազգուշացում է Նիկոլին՝ ԲԱՆԱԿԻ կողմից…»
- Մ.Մինասյան. Նիկոլը գնում է Էրդողանի սցենարով
- Թուրքիան իր աջակցությունն է հայտնում Նիկոլ Փաշինյանին
- «Հայոց Արծիվների» հրատապ հայտարարությունը
- Գիշերը Արարատից զինվորներ են փորձել տեղափոխել Արցախ. Վեճ է բռնվել (Տեսանյութ)
- Դատարանը հրապարակեց «Սասնա ծռերի» գործով վճիռը
- Կամավորականների հրամանատարը մեղադրել է Փաշինյանին՝ Ռուսաստանի վրա մեղքը բարդելու համար
- Պետդումայի հանձնաժողովի փոխնախագահը Փաշինյանին մեղադրել է ստելու մեջ
- ЛИДЕР "АРМЯНСКИХ ОРЛОВ" ПОТРЕБОВАЛ ОТ ПАШИНЯНА ПРИЗНАТЬ КРЫМ И ПОЗДРАВИЛ МОРЕМАНОВ С 23 ФЕВРАЛЯ