Հայաստանի ու Հայ ազգի անվտանգությունը վտանգված է ոչ միայն դրսից, այլ նաև ներսից

22/01/2021 11:33
Հայաստանի ու Հայ ազգի անվտանգությունը վտանգված է ոչ միայն դրսից, այլ նաև ներսից

Հետպատերազմյան Հայաստանը միայն Ռուսաստանի հետ մեկ միասնական միութենական պետություն հիմնադրելով և այդ միության հզորացման միջոցով կարող է միշտ պաշտպանվել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին թշնամիներից և օրեցօր հզորանալ:
Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունն, անցյալ տարվա համեմատ, գրեթե կրկնակի ավելացրել է Հայաստանում իշխանությունը զավթած ամերիկահպատակ, սորոսածին նիկոլյան իշխանությանը հատկացվող «օգնությունն»՝ այն հասցնելով շուրջ 100 միլիոն դոլարի: Բնականաբար, այդ «օգնությունը» չի ծառայեցվելու Հայաստանի տնտեսության զարգացմանը կամ սոցիալապես անապահով ընտանիքների, քաղաքացիների նյութական իրավիճակի բարելավմանն. այդ անիծված «օգնությունը» բաժին է հասնելու աղանդավորական, լգբտ-ական այլասերված կառույցներին, որոնք ամեն օր՝ 24-ժամյա ռեժիմով, զբաղված են Հայաստանը քայքայելով, Հայ ազգին իր պատմական և ազգային արժեքներից, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց հեռացնելով, բարոյալքելով և ի վերջո՝ ոչնչացնելով:
Հայաստանի ու Հայ ազգի անվտանգությունը վտանգված է ոչ միայն դրսից, այլ նաև ներսից: Առանց Հայ ազգի ու Հայաստանի դիմադրողականության վերականգնման ու ամրապնդման՝ մենք չենք կարող պաշտպանել մեզ արտաքին և ներքին սպառնալիքներից:
Հայաստանն ու Հայ ազգին ինչպես Թուրքիայի և Ադրբեջանի կոնկրետ սպառնալիքներից պաշտպանելու, Հայաստանի ներքին մարտահրավերներին դիմակայելու, այնպես էլ ամերիկյան ազգակործան քաղաքականությունից պաշտպանելու նպատակով՝ հայերիս համար խիստ անհրաժեշտ է քրիստոնեական և ազգային արժեքներ դավանող, Հայ ազգի դարավոր բարեկամ և ռազմավարական միակ դաշնակից Ռուսաստանի մշտական աջակցությունը: Ուստի, հետպատերազմյան Հայաստանը միայն Ռուսաստանի հետ մեկ միասնական միութենական պետություն հիմնադրելով և այդ միության հզորացման միջոցով կարող է միշտ պաշտպանվել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին թշնամիներից և օրեցօր հզորանալ: Միայն Ռուսաստանի հետ միութենական պետության մեջ լինելով, ասել է թե՝ Սյունիքում և Արցախում Ռուսաստանի դաշնության ամենահզոր ռազմաբազաներ տեղակայելով և միասնական բանակ ունենալով մենք կկարողանանք միշտ պաշտպանել Հայաստանի ու Արցախի սահմանները, Հայ ազգի ազգային, քրիստոնեական և պատմական արժեքները:
Հայաստանի ու Հայ ազգի փրկության և ուժեղացման վերոնշյալ որոշման այլընտրանքն Ամերիկայի աջակցությամբ Հայաստան պետության և Հայ ազգի անդառնալի կործանումն ու ոչնչացումն է:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան