Ի՞նչ դավադրություն է հյուսվում Սյունիքի շուրջ, ինչո՞ւ է լռում դավաճան Նիկոլը
19/01/2021 12:10

Այսօր մամուլը գրեց, որ Ադրբեջանը հունվարի 15-ին, Հայաստանի դեմ միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ: Դեռ նոյեմբերին էր ահազանգ հնչել այն մասին, որ ադրբեջանական կողմը խոսում է 50 մլրդ դոլարի փոխհատուցման մասին, որը Հայաստանի համար աստղաբաշխական թիվ է: Ավելին, Մարդու իրավունքների միջազգային կոմիտեի Ադրբեջանի ներկայացուցիչ Կոչին Ահունդզադեն նույնիսկ առաջարկ էր հնչեցրել, թե այդ գումարի դիմաց հայկական կողմը կարող է տալ Զանգեզուրը։ Ավելին, թուրքական հեռուստաընկերությամբ դեռ դեկտեմբերի 8-ին էր նման բովանդակությամբ տեսանյութ հրապարակվել՝ կրկին պահանջելով Զանգեզուրը՝ գումարի դիմաց:
Ուշագրավ է, որ մինչ մամուլը և տարբեր գործիչներ բարձրաձայնում էին Ադրբեջանի կողմից նման քայլեր անելու հնարավորության մասին, Նիկոլի իշխանությունը ոչինչ չէր անում դրա դեմն առնելու համար: Այսպիսով, ինչպես պատերազմին չէր պատրաստվում Նիկոլի իշխանությունը, երբ դեռ հունիսին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը զեկուցել էր, որ լայնամասշտաբ պատերազմ է սպասվում՝ Թուրքիայի ներգրավմամբ, Նիկոլի իշխանությունը չի պատրաստվում Ադրբեջանի իրավական հարձակումներից պաշտպանել մեր երկիրը: Սա ևս մեկ ապացույց է, որ քանի դեռ Նիկոլը չի հեռացել միշտ հայկական կողմը տուժելու է:
Աղբյուրը՝ Paradox Media

- Հայրենիքի փրկության շարժման հավաքը Ազատության հրապարակում .ՈՒՂԻՂ
- «Սու-30-ի օդ բարձրանալը նախազգուշացում է Նիկոլին՝ ԲԱՆԱԿԻ կողմից…»
- Մ.Մինասյան. Նիկոլը գնում է Էրդողանի սցենարով
- Թուրքիան իր աջակցությունն է հայտնում Նիկոլ Փաշինյանին
- «Հայոց Արծիվների» հրատապ հայտարարությունը
- Գիշերը Արարատից զինվորներ են փորձել տեղափոխել Արցախ. Վեճ է բռնվել (Տեսանյութ)
- Դատարանը հրապարակեց «Սասնա ծռերի» գործով վճիռը
- Կամավորականների հրամանատարը մեղադրել է Փաշինյանին՝ Ռուսաստանի վրա մեղքը բարդելու համար
- Պետդումայի հանձնաժողովի փոխնախագահը Փաշինյանին մեղադրել է ստելու մեջ
- ЛИДЕР "АРМЯНСКИХ ОРЛОВ" ПОТРЕБОВАЛ ОТ ПАШИНЯНА ПРИЗНАТЬ КРЫМ И ПОЗДРАВИЛ МОРЕМАНОВ С 23 ФЕВРАЛЯ