Իմ խաբված ու միամիտ ժողովու՛րդ, արթնացի՛ր թմբիրից

18/01/2021 14:59
Իմ խաբված ու միամիտ ժողովու՛րդ, արթնացի՛ր թմբիրից

2,5 տարի բյուջեն պարգևավճարներով թալանեցին' դուք ներեցիք:

2,5 տարի ձեր սոցիալական վիճակը չլավացավ, դուք դեռ սպասում եք, թէ կլավանա։
2,5 տարի սպասում էք, որ նախկին "թալանչիներից" կխլի ու ձեզ կբաժանի' քանի որ խոստացել էր ձեր սրտի Ռոբին Հուդը, բայց մնացիք խաբված։
2,5 տարի Հայաստանը այդպես էլ չտեսավ խոստացված ներդրումները, խոստացված ներգաղթը, տնտեսական աճը, բայց հայը հավատով ազգ է' դեռ հույսով սպասում է։
2,5 տարի ԼՂՀ բանակցային պրոցեսում ոչ մի տեղաշարժ, ոչ մի առաջընթաց չեղավ, Արցախի վերադարձ բանակցությունների սեղան չեղավ, տեսանելի, էական և առարկայական ոչ մի շարժ, արդյունքում բանակցությունների ձախողում և հետևանքը պատերազմ։ Պատերազմ - պարտություն, նվաճված հաղթանակների, ազատագրված հողերի կորուստ, հազարավոր զոհեր, գերիներ ու անհետ կորածներ, տասնյակ հազարավոր վիրավորներ ու հաշմանդամներ։ Սերունդներ, մարդիք ովքեր "վաղը" իրենք պետք է սերունդ տային։
2,5 տարի երկրի կառավարումը ձախողած, պատերազմ ներքաշած' արդյունքում խայտառակ պարտված ղեկավարը դեռ իշխանության է, դեռ խոստումներ է տալիս և դեռ այս անձնավորությանը հավատում են ու սպասում փոփոխությունների։
Հ.Գ.
Իմ խաբված ու միամիտ ժողովուրդ, սթափվի՛ր, արթնացի՛ր թմբիրից, ետ արի զոմբիացած հիպնոսից։