Ու՞մ համար է փոս փորում ապարանյան ցամաք ձորի Աղվեսը

18/01/2021 11:09
Ու՞մ համար է փոս փորում ապարանյան ցամաք ձորի Աղվեսը

Նորություն հայտնած չենք լինի, եթե տեղեկացնենք, որ Արագածոտն մարզի Ապարան քաղաքի խարդավանքների ու մանիպուլացիաների տիտղոսը զարդարում  է  Ապարանը  90-ականներին ղեկավարած քաղաքապետ՝ Ռազմիկ Պետրոսյանի վտիտ ու դարուփոս գլուխը:
Այս տիտղոսից օգտվում է նաև  չուգունե գլխով հանրահայտ Մյասնիկ Մալխասյանն, ով Ապարանի ցամաք ձորի Աղվեսի,  ասֆալտի ֆիդայի՝ Ռազմիկ Պետրոսյանի հետ,  ներկա օրերում զբաղված են  տարածաշրջանում  քաղաքական սարդոստայն հյուսելով, որտեղ պարբերաբար, հայտնվում են շրջակա համայնքի բնակիչները:  Թակարդն  ընկածները  թութակային մեղեդիով, ԶԼՄ-ների ներկայությամբ  կրկնում են  «Մենք Նիկոլի կողքին ենք, եթե վարչապետը հրաժարական տա, մեզ կդավաճանի» և փողոցային լեքսիկոնով անվանարկում ընդդիմադիր ազգային գործիչներին ու ներկա իշխող իշխանության հավին քշա անողներին:
Ապարանյան մեր լրատուն հայտնում է, որ «Նիկոլ լսի՛ր, ու՝ պաշտոն շպրտի՛ր, մեզ»  բանաձևով, ապարանցի Ռազը՝ Հարթավանի, Շենավանի, Արագածոտնի մի քանի գյուղացիների, Գռզոյի գումարներով, պարբերաբար, հավաքում է Երևան-Ապարան միջպետական ճանապարհին՝ հրավիրելով հանրության ու ԶԼՄ-ների ուշադրությանը:

Ձեռքերը տաք վառարանի մոտ տաքացնելով՝ մոտ 45-50 ապարանցիների ելույթները դիտում է եթերով, ու հաշվում նրանցից  գրպանած գումարները:
Մայրաքաղաքում, ՀԱԿ-ի ու ՔՊ-ականների մոտ էլ աքլորանում է. լսեցի՞ք, թե իմ կազմակերպած ժողովուրդն ի՞նչ ասած Վազգեն Մանուկյանին…
Ապարանյան հայտնի կենդանիներ, Վազգեն Մանուկյանը երբ քաղաքական դաշտում կայանում էր ու ազգային գործիչ հռչակվում, դուք մածնի պնակի տակն էիք լիզում ու թևով մաքրում ձեր քթի խլինքը:
Թումանյանաբար ասած՝ «Շատ հեռու է դեպի մարդը ձեր ճամփան…»:
Ապարանի յայլաներում  գործ գտեք ձեզ ու հեռու մնացեք քաղաքական, աշխարհաքաղաքական լանդշտաֆտներից:
Այսպես, թե այնպես,  ներկա  ու ապագա սերունդները ձգելու, հետո կտրելու են ձեր երկար ու մազոտ ականջները:
Հ.Գ. 1 Հիշեցնենք, որ Ռազմիկ Պետրոսյանն իր որդուն դարձնելով ԲՀԿ-ական, հույս էր փայփայում Արագածոտնի մարզպետի տեղակալի աթոռը: Փափագն այդպես էլ մնաց օդից կախված, մինչեւ ամիսներ առաջ Նիկոլի կառավարությունը Ռազմիկ Պետրոսյանին նվիրեց փոխմարզպետի պաշտոնը
Հ.Գ.2 Սա նույն Ռազմիկն էր, ով Գորիսում, իբրև  ռազմի դաշտում, լուսանկարներ էր նետում սոցցանցեր՝ վստահեցնելով, որ հաղթում ենք ու հասնում ենք Բաքու՝ չայ խմելու:


Չայը դեմքիդ ցողեց՝ Անի Մադոյանը