Բյուրականի աստղադիտարանը, հայտարարում է գիտական լրագրության հերթական մրցույթը
15/01/2021 12:10

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, լինելով Հայաստանում գիտական լրագրության նախաձեռնողը, հայտարարում է գիտական լրագրության հերթական մրցույթը։
Մրցույթի նպատակն է նպաստել Հայաստանում գիտական լրագրության զարգացմանը և խրախուսել այդ ոլորտում գործունեություն ծավալող լրագրողներին։
Մրցույթին կարող են մասնակցել ինչպես հայկական, այնպես էլ արտերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ովքեր նախորդ՝ 2020թ.-ի ընթացքում լուսաբանել են Բյուրականի աստղադիտարանի գործունեությունը կամ հրապարակել են աստղագիտությանը վերաբերող նյութեր։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը` https://forms.gle/k96mr3JK9eGZPApC9
Մրցանակներ տրվելու են 3 անվանակարգում` լավագույն հեղինակային տպագիր կամ առցանց հոդվածի կամ հոդվածաշարի մրցանակ, լավագույն հեղինակային ձայնա/տեսանյութի մրցանակ (կարճամետրաժ ֆիլմեր, հաղորդաշարեր կամ ռեպորտաժներ, առցանց ձայնա/տեսա նյութեր և այլ), ամբողջ տարվա կտրվածքով առավել ակտիվ լրագրողի մրցանակ՝ հրապարակված նյութերի քանակով և բազմազանությամբ։ Յուրաքանչյուր անվանակարգի համար սահմանված է դրամական մրցանակ` 70 հազար ՀՀ դրամ։
Ուշադրություն` դիտարկվելու են միայն հեղինակային աշխատանքները։
Հայտերն ընդունվում են մինչև հունվարի 25-ը։ Արդյունքները կհրապարակվեն հունվարի 29-ին։
ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրինություն և Հանրային կապերի բաժին

- Շուռնուխում հանդիսավոր կերպով կբարձրացվի հայկական եռագույնը՝ 30մ բարձրությամբ
- Մեր օրեր՝ Գենշտաբ_բանդիտներ պայքար, պոնչը (Նոքս) (Տեսանյութ)
- Արթուր Ղազինյան. Ոչինչ չի խանգարում Օնիկ Գասպարյանին ձերբակալել պետական դավաճան Նիկոլ Փաշինյանին
- Մարտի 6-ին, ժամը 15։00-ին, արի՛ Բաղրամյան...
- ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևին. «Զանգեզուրով` Ադրբեջանի պատմական տարածքով» անցնող միջանցք չկա
- Զավեշտ.ընտրություն անել պարզելու համար՝ Փաշինյանն ու իր թիմը կընտրվե՞ն, թե՞ ոչ.
- Մի բան, որը դուք չեք տեսնի մամուլի ասուլիսում(Տեսանյութ)
- Պեսկով. Կրեմլի համար Ռոբերտ Քոչարյանը բարեկամ քաղաքական գործիչ է
- Ի՞նչ գործ ունի Սթիվ Ջոբսի նկարը ԱԺ֊ում (կոլաժ)
- Արմավիրի փոխմարզպետը թողնում է պաշտոնն ու միանում բանակին