Անժելա Էլիբեգովա. Եթե Ադրբեջանը պատրաստ լիներ խաղաղ համատեղ կյանքին, կվերադարձներ գերիներին և չէր տանի նոր գերիներ
13/01/2021 16:41

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան Ֆեյսբուքում անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին, գրել է, որ եթե Ադրբեջանը պատրաստ լիներ խաղաղ համատեղ կյանքին, չէր կատարի ռազմական հանցագործություններ պատերազմի ժամանակ, այդ թվում խաղաղ բնակչության դեմ:
«Եթե Ադրբեջանը պատրաստ լիներ խաղաղ համատեղ կյանքին, կվերադարձներ գերիներին առանց նախապայմանների և չէր տանի նոր գերիներ։
Եթե Ադրբեջանը պատրաստ լիներ խաղաղ համատեղ կյանքին, չէր ավելացնի գալիք տարվա ռազմական բյուջեն։
Եթե Ադրբեջանը պատրաստ լիներ խաղաղ համատեղ կյանքին, պետական մակարդակով չէին շարունակի հնչել հայատյաց հայտարարություններ։
Եթե Ադրբեջանը պատրաստ լիներ խաղաղ համատեղ կյանքին, չէր սպառնա իր ախորժակներով Սյունիքի, Գեղարքունիքի, Երևանի վերաբերյալ։
Ադրբեջանը խաղաղ համատեղ կյանքի չի պատրաստվում։ Ադրբեջանը պատրաստվում է մեզ պարտադրել իր խաղի կանոնները, օգտվելով իրավիճակից, քանի դա հնարավոր ա։ Մեր խնդիրն է թույլ չտալ դա»,- գրել է նա:

- Ոստիկանության զորքերը հեռացան Բաղրամյան պողոտայից
- ՀՀ ԶՈՒ բոլոր ստորաբաժանումները միացել են վարչապետի հրաժարականի պահնջին
- АРМЯНСКИЕ ОРЛЫ ПРИЗВАЛИ СПЕЦСЛУЖБЫ И ПОЛИЦИЮ АРМЕНИИ БЫТЬ ВМЕСТЕ С НАРОДОМ
- Սյունիքի համայնքապետերի կոչը
- Սասունը «թեսթավորում» է ԵԿՄ-ականներին
- Լացելով դուրս է եկել ԳՇից
- Հայրենիքի փրկության շարժման հավաքը Ազատության հրապարակում .ՈՒՂԻՂ
- «Սու-30-ի օդ բարձրանալը նախազգուշացում է Նիկոլին՝ ԲԱՆԱԿԻ կողմից…»
- Մ.Մինասյան. Նիկոլը գնում է Էրդողանի սցենարով
- Թուրքիան իր աջակցությունն է հայտնում Նիկոլ Փաշինյանին