Էշ կերած, էշ մեծացած
12/01/2021 17:02

Դեռ, իննսունականներին, երբ հայ ազգը տեղյակ չէր, թե ի՞նչ է ԼԳԴԲ-ն, երկու ազգադավերի՝ ԼՏՊ-ի ու մարդասպան Վանոյի խաչասերումից ծնվեց Նիկոլը… Հենց այս նախագծի շնորհիվ, ԼՏՊ ու Վանո զույգը հնարավորություն ունեցան հայ ազգին մասնատել՝ ղարաբաղցուն հայաստանցուց տարանջատելով:
Թունավոր ատելության սնունդն էր, որ մեր նորագույն պատմության ընթացքում, հայ ազգը, վերջին 2 տարի 9 ամսում ապրեց անարժանապատիվ ու անապահով՝ հայասպան զույգի՝ Նիկոլ-Աննայի պատճառով: Տեսանք , վերապրեցինք այն, ինչը մղձավանջային երազում անգամ անհնար էր տեսնել:
Իջևանյան, <<նորին գերազանցության>> կապիկները, հանրությանը մոլորեցնելով, փողի դիմաց հայրենիք ծախեցին,բացեցին երկրի դարպասները թշնամու դիմաց՝ տալով հազարավոր զոհեր, վիրավորներ, անհայտ կորածներ, գերիներ և հայրենի տարածքների ահռելի կորուստներ:
Հոդված գրելն անգամ դժվար է դարձել, սառում ու կարկամում է միտքդ՝ դավաճան բառից: Ուստի, եթե նիկոլական ես, հոդվածս չընթերցես, քանզի դու մեղսակից ես դավաճանությանը, ուրեմն դավաճան ես:
Հենց քո պատճառով զենքը հայտնվեց կապիկների ձեռքում՝ արդյունքն էլ համազգային այս ողբերգությունը:
Եվ, ըստ էության, սրիկա է նա, ով մորթապաշտությունից ելնելով լռում է հիմա:
Թշնամին ,այսուհետ մեր տանն է:
Սյունիքում ու Արարատում արդեն ծածանվում են ադրբեջանական դրոշները, վաղն էլ ազերիները կմտնեն Վայք, Տավուշ, Գեղարքունիք: Ու այսպես, համազգային ստորացման ու նվաստացման պակաս չենք ունենա:
Չենք ունենա, քանի որ մեր տան դռները միլիարդավոր գումարների դիմաց բացել է մոլագար՝ Կոկոլը, քեզ նման սատարող հազարավոր տգետների հովանու ներքո: Հայաստան աշխարհն, այսուհետ, փորձանքի ու կրակի մեջ է:
Պատային իրավիճակ է,երկիրն անգլուխ ձիավորի է նման: Օրհասական պահ է:
Հայաստանին միայն ազգասեր միապետը կարող է փրկել: Առաջ՝ Աստված…
Ամալյա Սահակյան

- Ձեզ ո՞վ է թույլ տվել, որ մեր երեխաներին զոհելու հաշվին Ադրբեջանին խաղաղություն տաք
- Վահրամ Սահակյան. Տեսանյութ այն մասին, թե ինչ նպատակով կայացավ 2018-ի հեղափոխությունը (Տեսանյութ)
- Դավաճան Նիկոլ՝ վայելիր.Ալիևները ցնծում են մեր Շուշիում (կոլաժ)
- Խայտառակություն Մոսկվայում՝ Աննա Հակոբյանին ու դուստրերին դիմավորել են «դավաճաններ», «վիժվածքների ընտանիք» կոչերով. ժամանման սրահում հայտարարվել է էվակուացիա (տեսանյութ)
- Անժելա Էլիբեգովա. Եթե Ադրբեջանը պատրաստ լիներ խաղաղ համատեղ կյանքին, կվերադարձներ գերիներին և չէր տանի նոր գերիներ
- Ինչպես է լվացվում հասարակության ուղեղը
- Ադրբեջանցի ասկյարները ոչնչացնում են հայկական խաչքարը (տեսանյութ)
- Էշ կերած, էշ մեծացած
- Փաստացի ընտանիքի զավակը անհետ կորած է, հայրը՝ բանտում
- Армянский Эксперт: Пашинян в Москве может подписать новую капитуляцию