Բաց նամակ. Դուք վերլուծե՞լ եք պատերազմում պարտվելու պատճառները և ի՞նչ եք արել պատերազմի դադարից հետո

31/12/2020 14:42
Բաց  նամակ. Դուք վերլուծե՞լ  եք  պատերազմում  պարտվելու  պատճառները  և  ի՞նչ  եք  արել  պատերազմի  դադարից  հետո

ՀՀ   վարչապետ
պ-ն   Ն.Փաշինյանին

Մի  քանի  հարցադրումներ  և  նկատառումներ  
 
 
Որպես  ՀՀ  քաղաքացի  Սահմանադրությամբ  և  օրենքներով  ինձ  վերապահված  իրավունքի  սահմաններում  դիմում  եմ  ձեզ  ստանալու  հետևյալ  հարցերի  պատասխանները.
1.    Նոյեմբերի  9-ի  եռակողմ  հայտարարությունը  զինադադարի  և  մյուս  հարցերի  մասին  վավերացման  ենթակա՞  է,  թե՞  ոչ.  եթե  վավերացման  ենթակա  է,  ապա  ե՞րբ  և  ո՞ւմ  կողմից… Նախկին  ԼՂԻՄ-ի  տարածքներն  Ադրբեջանի  կողմից  զավթումը  դուք  օրինական  եք  համարում,  թե՞  ոչ: Եթե  օրինական  չեք  համարում,  ապա  ինչու  եք  այդ  փաստաթուղթը  ստորագրել: Այդ  փաստաթղթի  հետ  կապված  ինչպիսին  եք  տեսնում  Արցախի  (որը  դուք  իրավացիորեն  Հայաստան  եք  համարում)  ապագա  կարգավիճակը:
2.    Պ-ն  վարչապետ  անկախ  այն  բանից  դուք  վաղը  կամ  մյուս  օրը  գիտակցելով  վիճակի  լրջությունը  հրաժարական  կտաք,  թե  չեք  տա,  կամ  ձեր  շարունակվող  ոչ  ողջամիտ  համառության  արդյունքում  ժողովուրդն  ինքնադատաստան՝   Լինչի  դատաստան  կտեսնի  ձեզ  հետ  այնտեղ,  որտեղից  իշխանության  եք  եկել  (դա  իմ  ցանկությունը  չէ,  այլ  պատմության  դասերը,  ցավոք  նաև  ահաբեկչական  պրակտիկան  է  դա  ասում… Ուզես,  թե  չուզես.  հուսահատությունը  նման  քայլերի  է  մղում… Ես  զարմանում  եմ՝  եթե  դուք  նույնիսկ  շատ  հայրենասեր  մարդ  եք  և  ոչ  մի  մեղք  չունեք  այս  վիճակի  համար  (որն  անշուշտ  այդպես  չէ),  այնուամենայնիվ,  նման  վիճակի  դեպքում  կամ  պետք  է  ինքնասպանություն  գործեիք  կամ  գոնե  անհապաղ  հրաժարական  տայիք). բայց,  դուք  առայժմ  մնում  եք  որպես  վարչապետ՝ յուրաքանչյուր  օր,  յուրաքանչյուր  ժամ  պատասխանատու  երկրի,  պետության  համար.  ուստի  հարց՝  դուք  արդյոք  վերլուծե՞լ  եք  պատերազմում  պարտվելու  պատճառները  և  ի՞նչ  եք  արել  պատերազմի  դադարից  հետո  այս  շուրջ  2  ամիսների  ընթացքում  դրանք  ըստ  հնարավորին  վերացնելու,  բանակը  վերակազմավորելու,  երկրի  պաշտպանունակությունը  պատշաճ  մակարդակի  վրա  դնելու  համար.  մասնավորապես՝  հայտնի  է,  որ  մեր  պարտության  հիմնական  պատճառներից  մեկն  էլ  այն  է,  որ  հակաօդային  պաշտպանության,  մասնավորապես  անօդաչու  սարքերի՝  ապարատների  դեմ  պայքարի  համար  բավարար  միջոցներ  չկային.  ուստի  կոնկրետ  որևէ  բան  արել՞  կամ  անո՞ւմ  եք  այդ  բացը  լրացնելու  համար,  թե՞  ոչ.  չէ  որ  սա  զինադադար  է  և  ամեն  ժամ  կարող  է  խախտվել՝  մեր  երկրի  համար  աղետալի  հետևանքներով… Անկախ  դրանից  ի  վերջո  պետք  է  հնարավոր  ամենակարճ  ժամկետում  հակահարված  տրվի  Ադրբեջանի  ցինիզմին.  նրա  օրեցոր  բացվող  ախորժակին… կամ  եթե  օր.՝  մի  օր  հանկարծ  ռուսները  չլինեն՝  ասենք  իրենց  հայրենիքը  վտանգի  տակ  է  թողեցին  գնացին.  ի՞նչ  ես  անելու.  ո՞ւմ  «մատն  ես  ծծելու»,  մի  օրվա,  եթե  ոչ  մի  քանի  ժամվա  մեջ  Թուրքիան  Հայաստանը  կգրավի.  ժողովրդին էլ  կկոտորի  «մինչև  բարեկամներդ  հասնեն»՝  ինչպես  Արցախում  հասան…
3.    ՀՀ  և  Ադրբեջանի  սահմանների  ճշգրտման  ի՞նչ  գործընթաց  է  տեղի  ունենում  և  ինչի՞,  ի՞նչ  փաստաթղթի  կամ  բանավոր  պայմանավորվածության  հիման  վրա…
Չէ  որ.  ա) պետական  սահմանները  ճշգրտվում  են  պետությունների  միջև՝  իսկ  ոչ  ՀՀ  և  ոչ  էլ  Ադրբեջանը  միմյանց  չեն  ճանաչել…
բ) Եթե  սահմանների  «ճշգրտման»  հիմք  եք  ընդունում  ՀԽՍՀ-ի  և  Ադրբեջանական  ԽՍՀ  սահմանները,  ապա  Ձեզ  հայտնի՞  է  արդյոք,  որ  18.10.1991թ.  Սահմանադրական  ակտով  Ադրբեջանն  իրեն  հռչակել  է  ոչ  թե  Խորհրդային  Ադրբեջանի,  այլ  1918-1920թթ.  մուսաֆաթական  հանրապետության  իրավահաջորդը… Այն  տարածքները,  որոնք  դուք  ապօրինաբար  հանձնում  եք  կամ  արդեն  հանձնել  եք  Ադրբեջանին,  ինչպես  նաև  Արցախը  և  այլ  տարածքներ  Ադրբեջանի  1918-1920թթ.  գոյություն  ունեցած  պետության  կազմում  չեն  եղել՝  նրա  տարածքի  մաս  չեն  կազմել: Շատ  հարցեր  կան  պարզելու,  իսկ  դուք  առանց  դրանք  պարզելու,  հաշվի  առնելու  թեթևամտորեն  ՀՀ  տարածքներն  ու  Արցախը թեթև  ձեռքով  հանձնում  եք  Ադրբեջանին.  ամոթ  է  դու  պետություն  ես  «ղեկավարում»  և  ոչ  թե  մանկապարտեզ…
գ) Ձեզ  հայտնի՞  է  արդյոք,  որ  խորհրդային  տարիներին  անասնապահության  կարիքների  համար  Խորհրդային   Ադրբեջանին  օգտագործման  (ոչ  որպես  սեփականություն)  են  տրվել  զգալի  տարածքներ՝  մասնավորապես  Լաչինի  և  Կուբաթլիի  շրջաններին  սահմանակից  ՀԽՍՀ  տարածքներից,  որոնք  Ադրբեջանը  մինչ  այժմ  չի  վերադարձրել… Այդպիսի  տարածքներ  կան  նաև  ՀՀ  այլ  մասերում: Դա  կարելի  է  տարբեր  տարիների  քարտեզներով  (օր.՝ 1929թ.)  և  այլ  տվյալներով  ճշտել: Ինչո՞ւ  այդ  կամայական  ճշգրտման  գործընթացում  դա  հաշվի  չեք  առնում.
դ) Ինչո՞ւ  սահմանների  ճշգրտման  գործընթացը,  եթե  այդպիսի  գործընթացի  համար  պատշաճ  իրավական  հիմք  կա,  տեղի  չի  ունենում  համապետական  կենտրոնական  հանձնաժողովի  միջոցով՝  մասնագետների  ներգրավմամբ: Սահմանների  «ճշգրտմանն»  ուղղված  (ի  դեպ  նաև  բազմաթիվ  այլ  հարցերով…)  ձեր  կամայական  գործողությունները  պարունակում  են  քրեորեն  պատժելի  արարքների  հատկանիշներ.  ձեր  իրավաբաններն  արդյոք  դա  բացատրե՞լ  են  ձեզ,  թե՞  ոչ… Նույնիսկ  անհատ  քաղաքացիների  միջև  չեն  այդպես  հողային-տարածքային  հարցեր  լուծվում: Ապշելու  բան  է՝  երկրի  վարչապետը   մի  համայնքի  ղեկավարի  մակարդակ  էլ  չունի…
4. Ինչո՞ւ  երկրի  վարչապետի  մակարդակով  ձեր  հրապարակային  վերաբերմունքը  չեք  արտահայտում  Բաքվի  հաղթահանդեսում  Ալիևի  և  Էրդողանի  ակնհայտ  հանցավոր  հայտարարությունների  (Երևանը,  Սևանը  (Սոդքը),  Զանգեզուրը  մեր  հողերն  են.  ևն)  վերաբերյալ.  թե  դուք  էլ  եք  համաձայն  դրանց  հետ… Ալիևին  «ընկերական»  խնդրենք,  որ  գոնե  քեզ  ու  քո  ընտանիքի  համար  Հայաստանում  մի  քանի  հարյուր  մ2  տարածք  թողնի  բնակվելու  համար… (Չնայած  համոզված  եմ,  որ  քեզ  ու  քո  ընտանիքին  Բաքվում  սիրով  բնակության  վայր  կտրամադրեն…).
5. Ձեզ  եմ  ուղարկում  նաև  նոյեմբերի  9-ի  հայտարարության՝  նրա  մեզ  համար  անընդունելի  կետերի  վերաբերյալ  ԱԺ-ի  հայտարարություն-դիմումի  իմ  կազմած  նախագծի  տեքստը՝  21.12.2020թ.  թվագրությամբ՝  այն  (որը  կա  նաև  համացանցում)  վտանգավոր  ոչինչ  չի  բովանդակում.  բայց  գոնե  մեր  պատմության,  պատմության  դասագրքերի  էջերը  կփրկի  կեղտոտվելուց… Եթե  դուք  իրոք  դավաճան  չեք  (այստեղ  ես  պետք  է  կատեգորիկ  խիստ  լինեմ)  այն  կամ  անալոգիկ  մեկ  այլ  փաստաթուղթ  դրեք  ԱԺ-ի  ձեր «Իմ  քայլի»  ընդունմանը՝  պաշտոնեական  հավանությանը: Ի  դեպ  ձեր  նախաձեռնությամբ  այդպիսի  փաստաթղթի  ընդունումը  կտրուկ  կերպով  կփոխի  նաև  ժողովրդի  վերաբերմունքը  ձեր  նկատմամբ,  նկատելի  չափով  կկայունացնի  ձեր  որպես  վարչապետի  վիճակը… Ըստ  որում  այդ  Հայտարարություն-դիմումը  կարելի  է  ընդունել  նաև  Արցախի  Ազգային  ժողովի  հետ  համատեղ:
6. Գուցե  ինչ-որ  չափով  կրկնեմ,  բայց  և  այնպես  պետք  է  վերստին  ընդգծեմ՝  այսօրվա  համար  1-ին  խնդիրը  բանակն  է՝  երկրի  պաշտպանունակության  ամրապնդումը,  նրա  ռազմատեխնիկական  հագեցվածությունը.  սեպտեմբերյան  պատերազմը  ցույց  տվեց,  որ  այդ  հարցում  «0»  մակարդակ  է՝  սա  գուցե  փոքր-ինչ  խիստ  գնահատական  է.  պետք  չէ  ժողովրդին  խաբել՝  3  պետության  դեմ  էինք  կռվում,  ՆԱՏՕ-ի  երկրորդ  հզոր  բանակի՝  Թուրքիայի  դեմ  էինք  կռվում  ևն՝  Թուրքիան  եթե  ուղիղ  առճակատման  մեջ  մտներ  մեզ  հետ  մի  քանի  ժամում  Արցախը  կգրավեր (թեպետ  անուրանալի  է  մեր  զինվորների  հերոսությունը…)  և  նույն  օրը  սեպտեմբերի  27-ին  կհասներ  Երևան.  իսկ  Գորիս  նույնիսկ  ադրբեջանցիները  կարող  էին  մտնել  մեկ  ժամում՝  այն  էլ  ոչ  թե  զենքերով,  այլ  մահակներով՝  նախկին  Կուբաթլիից,  նրա  գյուղերից  (Իշխանաձոր-Խանլըգ  և  ուրիշ.)  սկսած  դատարկ,  անպաշտպան  էր… Ըստ  որում  հիմա  էլ  նույն  վիճակն   է.  իսկ  դու  փողերը  հատկացնում  ես  կոռուպցիոն  դատարան  ստեղծելու,  պարգևավճարներ  տալու  քո  «փողոցային  խմբին»  (կոռուպցիայի,  փողեր  լվանալու  նոր  ձև… պարգևավճարն  աշխատանքային  խրախուսման  ձև  է,  որը  կարող  է  տրվել  խիստ  բացառիկ  դեպքերում.  իսկ  դու  փողերը  քամուն  ես  տալիս՝  քո  որբերին  կուշտ  կերակրելու  համար…).  մինչդեռ  յուրաքանչյուր  կոպեկն  այսօր  պետք  է  տրամադրվի  երկրի  պաշտպանունակությունն  ամրապնդելուն…
Պ-ն  Փաշինյան.  պատերազմում  նաև  պարտվում  են՝  զարմանալու  ոչինչ  չկա  դրանում.  բացի  այդ,  ո՞վ  է  ասել,  թե  մենք  անպայման  պետք  է  հաղթենք  (թող  այդպես  լիներ,  ո՞վ  չի  ուզում).  բայց  սա  ոչ  թե  պատերազմի,  այլ  կարծես  թե  ինչ-որ  թատերականացված,  ժողովրդից  ծածուկ,  ժողովրդին  լկտիաբար  խաբելով,  պատերազմի  ընթացքը  խեղաթյուրելով,  իրական  վիճակը  քողարկելով,  կեղծ  հայրենասիրական  կարգախոսներով  շղարշված  ծրագիր  էր  (դրա  համար  էլ  պատերազմին  պատշաճ  կերպով  չեք  նախապատրաստվել՝  միտումնավոր…).  միայն  թե  թատրոնը  զոհերով  չի  լինում… Ամենազարմանալին  այն  է,  որ  այսքանից  հետո  շարունակում  ես  մնալ  վարչապետի  աթոռին  կառչած.  փոխանակ  աննկատ  «ծլկելու»  (ռուս.՝  смыться)…

Դա  նույնիսկ  չես  ուզում  տեսնել,  որ  քո  մնալու  յուրաքանչյուր  ժամը  ծանր  վիրավորանք  է  մեր  ժողովրդի  պատվի  և  արժանապատվության  համար,  որ  «քո  սիրած  հպարտ  ժողովուրդը»,  անկախ  նրանից  քանի  հոգի  են  հավաքներին  գալիս,  կամ  ընդդիմությունն  ինչ  ներքին  այլ  նպատակներ  ունի,  ամեն  օր,  ամեն  ժամ  ծաղր  ու  ծանակի   առարկա  է  դառնում  և  որ  ստիպված  կլինի՝  հուսահատ  լինելով,  անհատական  կամ  զանգվածային  բռնության  դիմելու  քեզնից  ազատվելու  համար,  այնինչ  երկրին  հատկապես  այս  վիճակում  բռնություն,  արյունահեղություն  պետք  չէ.  բայց  դու  քո  վարքագծով  տանում  ես  դրան… Գոնե  ինչ-որ  լավ  բան  արա  (օր.՝  նախկին  ԼՂԻՄ-ի  զավթված  տարածքները  ետ  բեր,  բանակն  ուժեղացրու,  Արցախի  անկախությունը  ճանաչի,  ՀՀ  հողերն  այդքան  առատաձեռն  կերպով  Ադրբեջանին  մի  տուր  ևն),  որ  ժողովրդի  կարծիքը  փոխվի  կամ  գոնե  մեղմանա… Իսկ  դու  ոչինչ  չես  անում  աթոռդ  գրկելուց  բացի.  հիմա  էլ  մտածում  ես  քո  վարչապետությամբ  ԱԺ-ի  նոր  ընտրություն  անես,  որ  շարունակես  վարչապետ  մնալ… Ես  չեմ  կարծում,  թե  քեզնից  հետո  սրբեր  են  գալու,  բայց  դա՝  քո  մնալը,  բոլորովին  էլ  չի  արդարացնում… Քո  գործելակերպը  ողջախոհության  սահմաններում  չի  տեղավորվում…
Եվ  վերջին  հարցը.
7. Անկասկած  մեր  երկրի  յուրաքանչյուր  քաղաքացի  կուզենար,  որ  իր  երկրի  առաջնորդը,  առաջին  պաշտոնատար  անձը  հոգեպես  առողջ  լինի.  ձեր  թե՛  մինչպատերազմյան,  թե՛  առավել  ևս  պատերազմից  հետո  ընկած  շրջանի  գործելակերպը,  ելույթները,  խոսելաձևերը,  դիմաձևերը  ևն,  լուրջ  տարակուսանքներ  են  առաջացնում  (օր.՝  նոյեմբերի  9-ի  հայտարարության  վերաբերյալ  9-ի  լույս  10-ի  գիշերը  ձեր  արած  գրառումը  կարդալով  ես  դրա  տակ  գրել  եմ.  «հոգեկան  հիվա՞նդ  է…»): Ինչ-որ  է  կուզենայի՝  կակնկալեի  ձեր  հնարավորինս  անկեղծ  պատասխանը հետևյալ  հարցին.  «Դուք  փոքր  ժամանակ  կամ  հետո  որևէ  հոգեկան  կամ  անալոգիկ  հիվանդություն  (Էպիլեպսիա,  Շիզոֆրենիա,  Մանիակալ  դեպրեսիվ  փսիխոզ,  Պսիխոգեն  հիվանդություններ,  Պսիխոպատիաներ,  Սիմպտոմատիկ  պսիխոզներ  ևն)  ունեցե՞լ  եք,  թե՞  ոչ,  եթե  այո,  ապա  ինչպիսի՞  և  ի՞նչ  բուժում  եք  ստացել  և  որտե՞ղ»: Իմ   հարցից  դուք  չպետք  է  նեղանաք.  ճիշտ  է  ես  հոգեբույժ  չեմ,  բայց  համալսարանում  այդ  առարկան  լավ  եմ  սովորել,  իսկ  իմ  երկարատև  աշխատանքի  (քննիչ,  դատախազ)  բերումով  շատ  հոգեկան  հիվանդներ  եմ  տեսել,  դատահոգեբուժական  բազմաթիվ  փորձաքննություններ  նշանակել  ևն.  այնպես  որ  իմ  տարակուսանքները,  մեղմ  ասած,  այնքան  էլ  անհիմն  չեն… Ես  օր.՝  կդժվարանամ  այս  պահին  ձեզ  դավաճան  համարել,  ինչպիսին  որ  ժողովուրդն  է  համարում,  բայց  այ  ձեր  հոգեկան  առողջության  հարցում,  ինչպես  արդեն  ասացի,  լուրջ  տարակուսանքներ  ունեմ… Դա  զուտ  անձնական,  ընտանեկան  հարց  կամ  գաղտնիք  չէ՝  ժողովուրդը  պետք  է  իմանա,  մանավանդ  այսքանից  հետո,  իր  առաջնորդը  հոգեպես  հիվանդ  է,  թե՞  առողջ…
Կարծում  եմ  այս  հարցի  պատասխանը  ՀՀ  շատ  քաղաքացիների  կհետաքրքրի.  իսկ  իմ    կասկածանքների  համար  ձեր  ներողամտությունն  եմ  հայցում.
 
 
 
Հարգանքով՝ Մալիկ  Միրաքի  Թելունց
Իրավագետ,  պատմաբան.  պատմական  գիտությունների  թեկնածու,  իրավագիտության  դոցենտ,  Արդարադատության  առաջին  դասի  խորհրդական  (անկուսակցական)
Սյունիքի  մարզ,  գ. Խնձորեսկ