Երկակի ստանդարտներ

31/12/2020 14:19
Երկակի ստանդարտներ

Ես զարմանում եմ՝ այն մարդիկ, որոնք օրումեջ 180 աստիճանով կարծիք են փոխում, դրանց պորտը որտե՞ղ են կտրել։
Այն ընկերներս, որոնք չեն համաձայնի, որ պետք է սատկացնել սուտասան և ազգին շեղող ո'չ միայն իշխանությանը, այլև իբր ընդդիմությանը, ընկերությունից հանելու եմ)))
֊Վերգի'ն, ա'յ Վերգի՜ն. Ա չե'ս լսը՞մ, ախչի'։
֊Ուշադիր լըսը'մ եմ՝ ասա՜,֊ձեռքի շյուղերի աշխատանքը դադարեցնելով և թելի կծիկը գոգը դնելով, գլուխն էլ մըխելա կախելով ու ակնոցների վերևից կկոցած աչքերով նայելով թախտին պառկած Շավո բիձուն՝ հարցրեց Վերգին տատը։
֊Ախչի', ցուրտա՞ թե՞ ես եմ մըրսըմ,֊ արդեն թախտին կիսանստած, բալիշը գոգին պինդ սեղմած, աջ ոտքի մատների ծայրով էլ թախտի տակից գալոշներն առաջ քաշելով, աչքն էլ չկտրելով փայտի վառարանի կողքին նստած կնոջից՝ բիձեն հարցը կրկնկեց,֊հը՞ ախչի, չասեցիր է՝ ցուրտա՞ թե՞ ես եմ մըրսըմ։
֊Դու մըրսելիս կըլես, քո մոտ դա մորուց է գալիս։ Պուճուրուց <<սաչոկ>> ես եղել։
֊Թե դո'ւ ի՞նչ գիտես, այ ղանջըղ. իմ պուճուր վախտը դու որդի՞ էիր։
֊Հորանցս տանն էի՝ կողքի գեղըմ։
֊Բա տենը՞մ ես, հլե֊հնե խոսըմ ես էլի... իբր շու՞ն ես հաչացնըմ։
֊Հա՜, դուզ ես ասըմ՝ ես կարալ չի տենամ, բայց կարայի չէ՞ իմանայի։
֊Ու էդ ո՞նց։
֊Մերդ էր պատմըմ՝ ըղորմի իրան, սիրտը մաքուր ու լավ կնիկ էր ու մի քիչ էլ պատմաբան... առանց հարց տալու՝ պատմըմ էր։ Ասըմ էր, որ իրա տղերանց միջի ամենաալարկոտը դու ես էլել, աշխատիլ չես սիրել ու սաղ օրը պառկած ես էլել՝ մի օր փորիդ աջ կողմն ես բռնել, ասելով՝ վայ կույրաղիքս ու էքսի օրն էլ ձախ մասն ես շալով կապել, ասելով՝ մերա ջան լյարդի պրիստուպ ունեմ։ Ասըմ էլ էր, որ գործի վախտ դու միշտ քնել ես... Ձեր գեղի քնելու չեմպիոնն ես էլել։ Ու որ տատդ՝ սա տեսնելով, անըմդ դրելա շլնքամիս։
֊Լա'վ, լավ, մինա հաստատող չկա՝ հըմի ինչդար սուտ կա հո չտե՞ս պատմիլ։
֊Այ տա, Աստծու առաջ եմ ասըմ՝ մերդ էր պատմըմ... ի՞նչ ունեմ սուտ ասելու։
֊Բա որ ըթենցա, բա, որ ըդարը գիդեիր, բա խի՞ հետս ամուսնացար։
֊Վայ, տնաշե'ն, մինչև պսակվիլը ես քո մորը որդիա՞ն էի ճընանչըմ... պսակվեցինք ու նոր պատմեց։ Թե չէ խի՞ կպսակվեի։
֊Լա'վ, լա'վ, սուտ ես ասըմ, քո հերը ռայոննի մըլիցա էր ու հնարավոր բան չի, որ մեր գերդաստանին մի լաաավ տընտղած չըլեիք։
֊Բա տենըմ ես, հո քո բերանով ասիր։
֊Ինչը՞ ասի։
֊Այ տա, էն թվերին մեզ ո՞վ էր բանի տեղ դընըմ... ասըմ էին՝ ըսենցա որոշված՝ ուրեմն ըտենց էր։ Բա հլա իմ հերն էլ ռայոննի մըլիցա, ես կարայի՞ նրա կամքին հակառակվել։ Մի վայրկյանում ասավ, հինգ րոպեում որոշեց, բայց մի ամբողջ կյանքս կործանեց։
֊Պահ, պահ պահ,֊քթի տակ ժպտալով՝ բիձեն շարունակեց,֊ խի էդ ու՞մ տեիր ուզիլ, որ ինձանից լավը լիներ։
֊Դե գոնե ընենց մեկին, որ ինքը անտառից փետ կբերեր ու ես՝ որպես բազմազավակ կնիկարմատ, մխելա թախտին կպառկեի։։
֊Լավ, լավ, էրեսով մի տուր, էլ ո՞նց կլիներ, մի էրկու անգամ անտառից ճախուճուխ ես քաշել։ Բա, որ Փարսադանի կնգա՝ Զեմֆոյի նման բըրձրանայիր սարը, մի մեշոկ մասուր քաղեիր, հետո շլակիդ տանեիր Կիրովական, բազարըմ ծախեիր ու էդ փողին, էրկու մեշոկ ձմերուկ առած, շլակած գայիր, բա ըդով ի՞նչ կասեիր։
֊Է, խելքդ ըդարա է, տո ղամմազ Զեմֆոն իրեք ժամըմ կարա՞ր ոտով հասներ Կիրովական ու հլա մասուրն էլ շալակին ու հլա ծախեր ու հլա ձմերուկներն էլ շըլակած յեդ գար։ Դու, որ դու ես ու միշտ ձեռներդ թափ տալով ես ման գալիս, Կիրովականից՝ էն էլ ժամի մոտից, վեց ժամում ես տուն հասնում։
֊Հա էլի... թափով էլ գալիս եմ, գիտե՞ս։ Բա դա ո՞նց էր իրեք ժամըմ տեղավորվըմ, հը՞ ախչի։
֊Ոնց թե ո՞նց. Սիրած ուներ։
֊Էէէ, դե լավ է՝ մունդռիկ, էլի սկսեցիր քու ղայդի վատաբանե՞լ։
֊Վայ քո գլուխը թաղեմ հա. Էդ մասին ամբողջ գեղը գիտեր այ մարդ։Սիրածը գեղի տակից սև վոլգայով տանըմ էր, կես ժամըմ ապրանքը բազարըմ ցըրըմ, մի էրկու ժամ սիլի֊բիլի, էն կես ժամն էլ հետ գալը։ Հա', էրկու ձներուկներով տանըմ էր ու էրկու մեշոկ ձմերուկներով յեդ էր բերըմ ու էլի գեղի տակին իջացնըմ։
֊Ախչի հըվատըմ չեմ։
֊Է, քո հվատալը քեզ ըլի, ասըմ եմ՝ սիրա'ծ ուներ, անունն էլ Կառլեն՝ Կառլեն Վիկտըրըվիչը, Ավտոգենմաշի պարտկոմն էր։
֊Դրու՞ստ ախչի. Դրա պուճուր տըղի անըմը Կառլեն չի՞։
֊Բա թոռան անըմն էլ Վիկտըր խի՞ դրեց։
֊Թոռի անըմը Վիկտըրա դրե՞լ։
֊Հա, բա ինչ. Կեսրարին ասեց քո սիրած սերյալի դերասանի անունն է, կթողա՞ս դնենք ու ըտենց խիմիչիտ արավ։
֊Պա հո, հլա տե՞ս է ախչի. Գեղըմը սերիալներա գնացել ու մենք էշի ականջում քնած ենք էլել։
֊Մենք չէ, դու', մենքի տակ՝ հատկապես քնելու պահով, կխնդրեմ, որ մեզ չկցես Ձեզ։
֊է, լավ թարգի է. Մի ժամ է ջուր ես ծեծում ու հարցիս չպատասխանեցիր՝ էս ցուրտա՞ թե՞ ես եմ մըրսըմ։
֊Դու մրսելիս կլինես. դա Ձեր մոտ ժառանգական է։ Հերդ էլ էր գործի վախտ միշտ ասըմ ցուրտա՝ մըրսըմ եմ ու ջահել հարսը՝ փորս բեռնիս հասցրած, հայաթի ձինը միշտ ես էի մաքրըմ՝ ընդիան էլ դենը գնա։
֊Ախչի', մորիցս պըրծար, անցար Կառլենի մորը՝ Զեմֆոյին, դրանից էլ պըրծար ու հըմել անցար հորը՞ս... քեզ վերջին անգամ եմ հարցնում՝ տունը խիա՞ ցուրտ։
֊Խիա ցուրտ, խիա ցուրտ.ինչ կա չհասկանալու՝ պեչկը չի վառվում ու բա էդ ի՞նչ տեր ըլի։
֊Ո՞նց թե չի վառվում.բա որ չի վառվում, էդ խի՞ ես կողքին ղան արել։
֊Դե մեջին մխելա պեծ կա. Դեռ լրիվ չի հանգել։
֊Ո՞նց թե պեծ կա', բա մեջը փետ քցի', տնաշեն... պարապ նստել ես ու չանա էս ծեծըմ։
֊Ընքան հեշտ ես ասըմ՝ փետ քըցի. Փետ պըտի ըլնի, որ քըցեմ... որ չկա, որդիա՞ն քըցեմ։
֊Ո՞նց թե փետ չկա. Ախչի բա էն հայաթի գերաններն ի՞նչ էլավ, որ էրեկ Մոսոյի զըլով բերինք։
֊Ո՞ր գերաններն ես բերել.հաաաա, նկատի ունես, էն որ ախպորս տղեն՝ Դավոն, իրա հընգոր զլովը բերե՞ց... է՞դ գերանները։
֊Պահ, պահ, Դավո~ն, ախպորս տղե~ն։ Հնենց չի, որ Դավոյի հախը չենք տվել... բա չըրով չփակվեցի՞նք։
֊Հա', փակվեցինք.էն, որ սաղ ամառ մեջքս ծռելով չիր սարքեցի, այ էդ չրով փակվեցինք։
֊Վալահ, վալահ. Ախչի հո դու խաթա չե՞ս։ Ընտանեկան բյուջեից չե՞նք տվել։
֊Շատ դիպուկ էլ ասեցիր՝ ընտանեկան բյուջեից։ Էն բյուջեից, որ մենակ ելքերին ես մասնակցում՝ մուտքերի ժամանակ մեջքդ ցավըմա։
֊Այ ղանջըղ, տո քեզ դեսը ղարգողի... որ էդ անտեր մեջքս ցավըմա, աաեմ՝ չի' ցավըմ։
֊Զարմանալին նա է, որ քեզ պետք էկած վախտն է ցավըմ։
֊Այսինքը՞ն։
֊Այսինքն էն, որ գյուղապետի բերած մի կամազ ալիրը լավ դըռդակըմ ես՝ էրկու շիշ արաղի հըմար... էդ վախտ չի ցավըմ չէ՞։ Բա խի՞ կցավա՝ միջին արաղ կա։
֊Էէէ, բան ես ասըմ։ Կարողա՞ իմ խմելու հմար էի տանջվըմ։ Մտածեցի՝ դեմը Նոր Տարի է՝ գոնե արաղի փող չտանք...
֊Հա,֊խորը հոգոց քաշելով՝ պառավը շարունակեց,֊հետո պարզվեց, որ օգնության գողացած ալիր է, քեզ քաշ տվին մլիցեքի դըռները, Ալաշանի հողը էրկու կոպեկով ծախեցիր՝ մլիցեքն ու գյուղապետը Նոր Տարի արեցին, մեզ հըմար էլ սև Նոր Տարի էկավ։
֊Ախչի', ներվերս մի քանդիր ու հին մեռելներ մի հանիր, դու ինձ ասա՝ գերանները տեղումա՞։
֊Բա կարողա՞ չիրը հետա բերել ու գերանին տարել։
֊Ախչի', բա ասըմ ես՝ փետ չկա... քեզանից բան չեմ հըսկանըմ։
֊Այ տա', ասենք թե տեղըմա..
֊Ո՞նց թե՝ ասենք թե... տեղըմ չի՞։
֊Տեղումա՝ տեղու'մ, բայց գերանը կարա՞ մտնի պեչկի մեջ։ Գերանը կտրել ու քոթուկը ջարդել էլ է պետք։ Ջարդելը կջարդեմ, բայց բիրդաբիրով մենակ ո՞նց կըտրեի, հո չէի կարա մի հատ էս կողքից քաշեի, հետո անցնեի ու էն կողմից քաշեի։
֊Ո՞նց, էն լակոտը չի՞ էկել, վայ ես դրա տիրու նանը... ոնց հույսով արավ՝ արխային, պապի ջան, իրկունը կգամ ու կըկըտրեմ։ Թուուու, ես քո մարդ ասողի... տոչնի հոր կտորնա։
֊էն լակոտն ո՞վ է՝ Գերասի տղե՞ն։
֊Չէ', թոռդ՝ Արտակը... ռավոդը գեղամիջին տեսավ ու խոսք տվեց, որ կգա։
֊Չէ', չեկավ։ Ճաշին մերը զանգեց, ասեց վայենկոմատ են կանչել, հորս ասա՝ կներես, չի կարա գա։
֊Հորս ասա'... կներեսով գործա՞ դուրս գալիս՝ ցըրտըմը մնացի։ Ըտենցա էլի, աղջիկ ունեցի, մեծացրու՝ վերջում էլ գիլի փայ... կներե'ս, ոնց֊որ թե դրանից տըքացա։
֊Այ մարդ, որ վայենկոմատ են կանչել, էն ըրեխեն մեղք ունի՞...
֊Մեղք ունի՞. Բա ես ունե՞մ, վայենկոմատը հո չփախավ... ուրիշ օր թող գնար։
֊Հլա լսի'ր, էդ խի՞ տղուդ չես ասըմ, կամ նրա էրեխանցը։
֊Տղեն էրկու օրա գեղըմը չի՝ նաֆարով գնացելա Լորուտ՝ զանքաչի տուն։
֊Ի՞նչ կա որ.զանքաչի հըմար փետա կըտրը՞մ։ Հա բա նրանց հըմար կըկըտրի... գլուխը փեշի տակից չի հանըմ։
֊Չէ հա, ինչ փետ... թաղմանա գնացել։
֊Թաղմա՞ն, ովա՞ մեռել որ։
֊Զոքանչը... զոքանչնա մեռել, գնացելա թաղի։
֊Ո՞նց թե զոքանչը, Գյոզալը մեռելա՞, բա խի՞ չես ասըմ։
֊էնա հրեդ ասըմ եմ։
֊Նկատի ունեմ՝ խի՞ չես շուտ ասել, որ գնայինք, այ կտրատվես դու՝ էրկու գեղերըմ խայտառակ էղանք, մարդիկ ի՞նչ կմտածեն՝ խնամու թաղմանը չենք գընըմ։ Խայտառակ էղա ու մնացի։
֊Հանգիստ տեղդ նստի'ր, խայտառակի գործ չկա, սաղ հարցերը կառալևսկի լուծել եմ։
֊էդ ո՞նց, հըմի ի՞նչ ախմախ բան ես մոգոնել։
֊Ասեցի՝ կասեք, որ Վերգինը տեղի տակինա՝ մի ոտքը էն աշխարհըմ՝ Շավոն էլ խնամըմա։
֊Վայ քո տերը թաղեմ հա.բայց ես տեղի տակին ե՞մ... կամ էդ խի՞ էիր ինձ թաղում որ, գոնե հակառակն ասեիր։
֊Հակառակը ո՞նց ասեի, որ հարսիդ էի ասըմ։ Վրեժի տանն էի, որ Լարիսը լաց ըլելով պատմեց եղելությունը, որ ասեի ես տեղի տակին եմ, չէր ասի՝ էդ ո՞նց ես տեղի տակին, որ դեմս կանգնած ես.. ասըմ էս էլի, ուրեմն ես ըդար խելք չունե՞մ։
֊Վայ քու գլուխը թաղեմ հա.դու որ խելք ունենայիր, էս տունը բա ե՞ս կղեկավարեի։
֊Լավ, էլ ըլանի֊ըլանի խոսալ մի՝ խոսքը քցելով կտուրը, դու էն ասա՝ լավ, էդ լակոտը չեկավ՝ չեկա'վ, անտառը հրետ կպածա, գոնե մի քանի չորուկ բերեիր՝ մինչև կկտրեինք։
֊Ասելը հեշտա՝ անտառից չորուկ բեր։ Ովա՞ թողնում, որ բերենք։ Աանտառից օգտվելու վրա հարկ են դրել։
֊Ո՞նց թե հարկ են դրել. Ո՞վ ա դրել։
֊Նիկոլը. Էն, որ գնացիր ու ընտրեցիր, այ էդ նիյոլը... հիմա մի մոշ քաղելու համար հազար դրամ պիտի մուծվենք։
֊Նիկոլը գլուխը քարինա տվել՝ նիկոլը', նա ո՞նց կարա հարկ դնի, դրա տիրոջ մայրիկը... արդեն զզվացրելա, զորքին տարավ կոտորեց... ախչի վայենկոմատ ասեցիր՝ մտիս եկավ՝ Արտակի գլուխն էլ չուտի՞'։
֊Հա, բա մենակ էտա.ասըմ են սաղ հողերը տվելա թուրքին։
֊Ովա՞ ասըմ... արա նա ո՞նց կարա հող տա՝ քոռ դանակով կմորթեմ։
֊Ռադիոն էր ասըմ՝ Ազատությունով։
֊Վերջը տվեց հա՞, վերջը իրանն արավ էլի՝ վայ ես դրա նանը...
֊Լա'վ, մի ներվայնացիր՝ սիրտդ կվատանա՝ էս ձմեռով փոս փորողն ո՞վա։
֊Տո դե ո՞նց կարամ չներվայնանամ։
֊Լսի'ր, բայց դու քնիցդ բույնի վեր կացար՝ հո վատ էրազ չե՞ս տեսել։
֊Սուս ախչի՝ սիգարետ չունեմ։ Չնայած ունեի... էրեկ, որ գնացի Վրեժի տուն, մի պաչկա տվեց։ Ընդամենը մի հատիկ էի ծխել՝ պաչկես կորցրեցի։ Հո դու՞ չես պահել։
֊Ես խի՞ պիտի պահեի։
֊Դե հըմի՝ թեկուզ ինձ ջղայնացնելու հըմար... քեզանից հեռու չի։ Դե արի՝ ըսենց անսիգարետ տանջվիր։
֊Է դու էլ մի ծխիր։ Համ էլ առողջություն է։
֊Ասելը հեշտա, համ էլ ինչ առողջություն. Պապս ծխում էր՝ 86տ մեռավ, հերս 87տ֊ում։ Մերը գենա, երկարակյացի գեն։
֊Ուզում ես ասել, որ հլա 7 տարի կյանքս պիտի ուտես հա՞։
֊Կակ մինիմում 7 տարի. Նպատակ եմ դրել մեր ցեղում ռեկորդ խփել։
֊Այ բեմուրազ, դու կպսակվես էլ։
֊Որ կյանքս չուտես ու առողջությունս չքայքայես՝ դա էլ կլինի։
֊Ուրըմն ըտենց հա՞։
֊Ախչի, դու հլա զանգի Սիրունին՝ ասա թող էրեխու հետ մի պաչկա սիգարետ ղարգի, էլ չեմ դիմանում։
֊Ընչի Սիրունը Մասիս Տաբակումա աշխատու՞մ։
֊Քեզ ասեցի՝ զանգի', կողքի խանութից թող առնի ու ուղարկի։
Սիրունինը բիլայնա, ես վիվայով չեմ կարա զանգեմ՝ տակ չտո, մնացիր առանց ծխելու։
֊Ուրեմն զանգի Աշխենին՝ նրանը վիվայա։
֊Այ տա, նրա ձեռին կոպեկ չկա՝ նորա աղջկան նշանել...
֊Այ ղանջըղ, չեմ ասում՝ Աշխենը թող առնի։ Դու զանգի' Աշխենին քո վիվայով, թող նա էլ Հարութիկի բիլայնով զանգի Սիրունին ու ասի՝ խանութից սիգարետ ուղարկի, այ քեզ բան... մարդ էլ իրեք աղջիկ ունենա ու սիգարետ չառնեն։ Որ իրանց բան է օետք ըլնում՝ հերա ջան, հերա ջան...
֊Վաաայ, այ անամոթ, դու կյանքում մի բան նրանց համար արած կա՞ս։
֊Ո՞նց,խի՞ չկամ. անցած ամիս բաղնիք զուգարանը չկաֆելատատեցի՞։
֊Դու՞, դու կաֆել խփել գիտե՞ս։
֊Այ մարդ, ես չգիտեմ, բայց իմ բանակի հընգեր քյուլլուջեցի Ժոռժիկը գիտի, բա իմ ասելով չարե՞ց։
֊Ո՞վ, էն ալկաշը՞։ Որ ուստեն գործից հետո է խմում, նա գործից առաջ էր խմում ու հլա խմած էլ մոռանում, որ փողը տվել են։ Խեղճ էրեխուց էրկու կռուգ փող առավ։
֊Էլ հեքիաթներ մի հորինեք՝ էրկու կռուգ։ Զաթո տեղը տեղին արեց։
֊Հա, բա', շատ տեղը տեղին էր՝ խմած, կաֆելը պոլին է խփել, մետլախը՝ պատին։ Խեղճ էրեխեն մարդկանց ամոթու ասում է՝ ֆրանսիական ոճ է՝ սյուրեալիզմ։
֊Պահ, ամոթու սոցիալիզմ... բա կոմունիզմը լա՞վ էր, որ բախչըմ էր զուգարան գընըմ, ամեն գնալիս էլ բանջարը քամակը դաղըմ էր ու հիմա էլ անուն է դնում՝ սոցիալիզմ։ Զանգիր, զանգիր...
֊Այ տա, հեռախոսիս մեջ կոպեկ չկա՝ վիվա էլ չեմ կարա զանգեմ։
֊Կոպեկ չկա՝ քցեիր, բա սաղ ցերեկն ի՞նչ բանի էիր։
֊Փող պիտի լիներ, որ քցեի՝ ձեեքիս կոպեկ չկա։
֊Ո՞նց չկա, բա նպաստը չե՞ն բերել՝ էսօր ամսի 29 է։
֊Չէ', չբերեց.գյուղում ոչ ոք չի ստացել։ Ասելա իբր ձյունա ու ճամփեքը փակ է՝ կարալ չի գյուղ գա։
֊Ո՞նց թե կարալ չի.ախչի առաջներըմ բա ճամփեքը փակ չէի՞ն։ Ախչի', հաստատ սուտ են ասըմ, վայ թե սրանց փող չունեն։ Ամբողջ բյուջեն թալանել են ու սթից ֆռիկներ են անում։ Վայ նիկո'լ, Նիհո'լ ես քո տիրու նանը.... արա սա էս ի՞նչ ջինս էր՝ նախրի մեջ էլ յեդ էշի ճակատը պաչեցինք։ Մենակ ձեռքս ընկնի՝ սըպանիլ տեմ։
֊Էլ ասում էս ու թողըմ... հը՞ այ տա։
֊Ինչը՞, հը՞։
֊Դե չես խոսըմ։
֊Ի՞նչ խոսամ՝ մտածըմ եմ։
֊Մտածըմ ե՞ս, քեզանից չի... ու ի՞նչ ես մտածըմ։
֊Մտածըմ եմ, թե էս նիկոլին ո՞նց հրավիրեմ որսի ու տանեմ ձորերում կարմիր գլխարկի պես կորցնեմ։
֊Էլ խի՞ ես տանջվում՝ կորցնել֊մորցնել, էնա գյուլլի։
֊Գյուլլե՞մ.վատ միռք չի, բայց օր մենձություն հո չեմ գնա նստի։
֊Այ տա, քո տարիքում չեն նստացնում՝ արխային գյուլլի։
֊Էէէ, ասիլը հեշտա, ես իմ կյանքում մի հավ մորթած էլ չկամ։
֊Բա դե մեծ֊մեծ խոսում ես։
֊Ախչի հլա սուս մնա, լսըմ ե՞ս։
֊Ինչը՞։
֊Ինչ֊որ տարօրինակ դըռռոց չե՞ս լսում։
֊Այ տա լսում եմ, վախիլ մի', սամալյոտա։
֊Սամալյո՞տ... էսքան տարի էս գեղըմ ապրըմ եմ ու հլա վեռտալյոտի ձեն էլ չեմ լսել, սամալյոտը որտեղի՞ց։
֊Արդեն Բաքու֊Ստամբուլ թռիչքները Հայաստանի վրայով են կատարվելու։
֊Բաքու֊Ստամբու՞լ, ուրեմն թուրքերը մեր գլխի վրով պիտի թռչե՞ն..
֊Է հա'։
֊Այսինքը՞, դու որտեղի՞ց գիտես։
֊Ռադիո ասեց, որ այսուհետ Նիկոլը թույլատրել է թռիչքներ։
֊Էլի նիկոլ, արա դրանից պըրծում չկա՞։ Ուրեմն Բաքու֊Ստամբուլ թռիչքը էլ տեղ չկար ու Օձունեցի Շավոյի տան գլխի վրով պիտի թռչի հա՞։ Ոնց էլ տոչնի մեր տան գըլխովը գծել են։
֊ Ասըմա՝Ջիպիես֊ով են գծել։
֊Ինչի՞ եսրեսով...
֊էէէ, ինչ երես։
֊Է, ու զահրումար... վայ նիկո'լ, ես քո լավն ու վատը... Ախչի շորերս տուր հլա։
֊Շորերդ խի՞ տամ, գնում ես նիկոլին սպանե՞ս։
֊Չէ', գնամ Աշխենի տուն, ասեմ՝ թող զանգի Սիրունին ու մի պապիրոս ղարգեն։
֊Վայ քո գլուխը թաղեմ հա.. Չէ, դու գյուղում չպիտի մնայիր.պետք է գնայիր Երևան՝ Մերգելյանի ինստիտուտում ճշգրիտ հաշվարկներ անելու։ Սիրունի տունը գեղամիջին է, դու գնում ես հասնես գեղի ծերը՝ հետն էլ գեղամիջով, որ Աշխենը զանգի Սիրունի՞ն.. էնա մհետի գնա Սիրունի տուն էլի... վայ խելք բաժանող տերդ մեռնի, որ մի գդալ էլ էս թօկունքը մեռածին չես տվել։
֊Չնայած՝ դրուստ ես ասում... ախչի դե խելքա մնացել էս Նիկոլի ձեռքին՝ վայ ես դրա հերն եմ անիծել։
֊Որ ճիշտն ասեմ՝ չես էլ ունեցել, բայց դե հիմա մինուս է խփում։
֊Էնքան պիտի կատաղացնեն, որ դրանց լրիվին բերեմ էս Զամանլվի կարմունջի վրա՝ ամեն մեկին մի շպալին կապեմ՝ գլուխները ռելսի վրա դնելով։ Մեկա ինձ դատ չի հասնում։
֊Դե մեկի համար չի հասնում.ամբողջ կուսակցությանը, որ վերացնես՝ կարողա և հասնի։
֊Հա՞ որ. Լավ, հլա դա կճշտես՝ ես գնացի։
֊Էս գիշերվա կեսին ու՞ր ես գնում այ բեմուրազ։ Սպասի'ր, հիմա էլ էս մթին գնաս, վեր ընկնես՝ հիվանդ պահելու ո՞վ հավես ունի։ Արի', արի'... Արի մի պաչկա տամ։
֊Ախչի բա ասըմ ես՝ չկա ու դու չես պահել։
֊Տո յեդ արի, ես չեմ պահել... բերել են։
֊Ո՞վ է բերել։
֊Չզարմանաս՝ նիկոլը։
֊Ախչի, չասեցի՞, որ դրա անունն ինձ մոտ էլ չտաս ես դրա նանը...
֊Դե հարցնում ես՝ ո՞վ է բերել, բա չասե՞մ։
֊Նիկոլը՞, ախչի վայ թե հանաք ես անըմ։
֊Չէ', ի՞նչ հանաք։ Հաստատ բան եմ ասում։
֊Ինքն անձա՞մբ էր բերել՝ դրա ցավը տանեմ։
֊Չէ', ադյուտանտի հետ էր ուղարկել։ Ասել էր՝ փոխանցեք Շավո բիձուն, թող դուխով ծխի՝ իր մասին մտածող կա։
֊Լու՞րջ. Կասեիր՝ հոգաչափ գոհ ենք, թագավոր ջան։ Բայց դա ո՞նց էր բերել, բա ասում եք՝ ճամփեքը փակ են։
֊Ուղղաթիռով. Ուղղաթիռը իջավ, տվեցին ու թռաաաաավ։
֊Վաաայ, ո՞նց եմ քնած էլել՝ մի հատ լյոտչիկի հետ կնկարվեի, բալքի մի օր պետք գար։
Ախչի դե ասըմ ես էլի. Ըհը, մարդը մտածըմա, բա չէ'... չորս էրեխա ունենք՝ մեկը չի մտածում՝ զոքանչ են թաղում։ Թե չէ, որ գար հոր փետը կտրեր ու նոր թաղեր՝ վայ թե զոքանչը նեղանար։ Ինչ կա որ. Ձին՝ ձնքեռ, պատուհանները որ բացեն՝ դիակա՝ հա կմնա...
֊Ասա է Շավո ջան, համ էլ <<պրավետրիցա>> կլիներ, տերդ թաղեմ։
֊Ախչի, բա էս խիա պաչկեն բաց, միջիցն էլ մի հատիկը հանած։
֊Ի՞նչ իմանամ՝լյոտչիկը հանած կլինի։
֊Բա ասըմ ես.ասա՝ այ սրիկա, տվելա՝ մարդավարի տեղ հասցրու էլի, վրից տանելը որը՞ս ա։ Ու ըսենց էլ օգնություններն են թալանում... է նիկոլն ի՞նչ իմանա։ Մարդը տեղը տեղին ուղարկում է ու չգիտի, որ ճամփեքին թալանում են։
Ինչվորայա, հալալա իրեն, օղորմի իրան անցավորաց... <<Աստված մինդ հազար անի>>, նիկոլ ջան։ Ի՞նչ ես ըտենց նայում։
Զարմանում եմ՝ մի քիչ առաջ ուշունց էիր տալիս։
֊Ո՞վ էր ուշունց տալիս. Ականջդ է ձեն լսել։
֊Լսի'ր, դու չէի՞ր ասում՝ հողերը ծախեց՝ հիշելով լավ ու վատերին։
֊Ո՞վ.ուրեմն ուշադիր լսի'ր։
֊Կլսեմ, բայց խնդրում եմ՝ միայն առանց նախաբանի բուն միտքդ շարադրես, թե չէ էսօր քնողը չենք։
֊Առանց նախաբանի՝ էդ հողերը վաղուց Լևոնը ծախել է, իմացած ըլնես ու թեման համարենք փակված։
֊Ո՞ր Լևոնը, էն որ 2008֊ին տունը շտաբ էիր սարքել, տան ճակատին էլ գրել՝ Պայքա'ր պայքա'ր մինչև... <<վերջ>>ն էլ չէր տեղավորվել ու հարևանի տան ճակատին էիր գրել՝ կռվի մեջ ընկանք, է՞դ Լևոնի մասին է խոսքը։
֊Մի խոսքով՝ նախկինների օրոք տված էր՝ տղու վրա շառ եք անում։
֊Արդեն իրոք ջղայնացնում ես.այ մարդ Շուշին ինքը չտվե՞ց։
֊Իսկ դու որտեղի՞ց գիտես, շատ կներես։
֊Ռադիոն ասեց։
֊Այ կնիկ, գնա բանիդ՝ ռադիո', ռադիոն ե՞րբ է ճիշտ բան ասում։
֊Այ մարդ, 5 միլիարդով երկիրը ծախել է։
֊Էլի ռադիոյի՞ց ես լսել։
֊Ո'չ, փեսեն ասեց։
֊Ո՞ր փեսեն՝ Միշո՞ն։
֊Հա հենց Միշոն։
֊Ինտեռնետ ունե՞ս։
֊Չէ', չասեցի՞, որ փողերս վերջացել են։
֊Դե, որ ինետ լինի, Միշոյին իմ անըմից կգրես՝ ախպոր պես դու էդ կուխնյայում քո աջիկան փակի'ր... մեկ մեկ էլ տակը խառնիր՝ ղազանի տակը կպավ ու թող տեսնենք, թե մենք դեղձի կոմպոտների հետ ինչ ենք անում։
֊Վայ, աննամուս... դա քո սիգարետն էր, ես էի պահել ու քեզ էի փորձում։
֊Ախչի, ես ըտենց էլ հասկացա։ Ախր զարմացա՝ էդ թալանչին, ազգադավ սրիկան ինձ համար խի՞ պիտի սիգարետ ուղարկեր՝ ես դրա տիրու նանը....
֊Թուու, թքեմ քո երեսին, Շավո'։
֊Էդ խի՞ որ։
֊Արա, բա մա՞րդ էլ մի պապիրոսի խաթեր աշխարհայացք փոխի։
֊Էդ ինչա՞։
֊Տեսակետ, կարծիքի նման մի բան էլի... բա մա՞րդ էլ 5 րոպեում 20 անգամ կարծիք փոխի մի պապիրոսի համար՝ թու, թքեմ քե երեսին։ Ես ո՞նց եմ 60 տարի քեզ հետ ապրել՝ քեզ չճանաչելով... քեզանից էրեխեք ծնել այ աննամուս։
֊Պա'հ, բան ասեցիր։ Թե չէ դու քո կծիկի համար կարծիք չես փոխում էլի՞։
Կըչանանց Մացակի թոռը խոտի դեզը որ վառեց ու մեռար անիծելով, բայց հենց տատը՝ Խաչանուշը իր օժիտից մի էրկու կծիկ տվեց՝ ամեն ինչ մոռացար, ըթե չի՞...
֊Դու թելի կծիկը պապիրոսի հետ մի խառնիր։
֊Էդ ինչի՞ որ։
֊Որովհետև թելը սիգարետ չի։ Թելով հրես քեզ համար ժիլետ եմ գործում, որ թոքերդ դրսից տաք պահեմ։
֊Այ շան աղջիկ.իմն էլ է նույն բանը։ Ես էլ թոքերս ներսից եմ տաքացնում, չելա՞վ որ երկուսս էլ նույն գործն ենք անում։
֊Դե կորի', անլվա փիլիսոփայում ես։
֊Չէ՞ հա, փիլիսոփայում... էդ դու կարաս իմ վրա ֆռռաս, ես կարալ չե՞մ հա՝ այ ղանջըղ։
֊Էնա էդ մի բառը գիտես՝ քոփակ, ռաստդ սև լիներ, կյանքս կերար էլի։ Քո նմանների հըմար էլ համաշխարհային կենտրոններն աշխարհի փողը ծախսում են, որ երկիր գրավեն... ասա՝ այ աննասուններ, մի խարակիրիի թեթև ավանդույթ մտցրեք հայոց մեջ՝ գործն արված է... կմնային մի ինքնաթիռ մարդ...։