Ընդհանրապես երկրի առաջնորդ ընտրում են նրա համար, որ վերջինս իրենց ու երկիրը պաշտպանի... նաև դրա համար են ընտրում, ոչ թե որ միայն կայֆեր անի

30/12/2020 12:15
Ընդհանրապես երկրի առաջնորդ ընտրում են նրա համար, որ վերջինս իրենց ու երկիրը պաշտպանի... նաև դրա համար են ընտրում, ոչ թե որ միայն կայֆեր անի

Վախկոտ սրիկաները, որոնցով լցված են Հայաստանն ու սփյուռքը, արդեն չեն էլ թաքցնում, որ նիկոլն իրենց դզում է. հենց իրենց սրտի քաղաքականությունն է վարում՝ տալ ամեն ինչ, միայն թե թուրքը չկրակի։ Տարիներ շարունակ հենց սա էլ երազել են, որ իրենք ու իրենց որդիները բանակ չգնան, կռիվ չտան, հանկարծ արյուն չթափվի, հանկարծ նեղություն չլինի, ջհանդամ թե քարտեզով տարածքն ումը կլինի, իրենց գործատուն ով կլինի, ու՞մ կազմում կլինեն՝ Թուրքիայի՞, Ադրբեջանի՞ թե՞ Վրաստանի ու Ռուսաստանի։
Միայն թե մի զոհ չլինի ու հեչ էլ թե որ 90 ականներին 7000 զոհ եղավ, հիմա էլ մի այդքան ու, որ հորթական անգամ հայրենիք գնաց։
Տարիներ շարունակ հենց սա էլ երազել են՝ թեկուզ ստորացուցիչ, բայց խաղաղություն, ուղղակի նախկինում չէին կարողանում սրտները բացել, բայց 2018թ֊ին շանս ստացան ի կատար ածելու իրենց վաղեմի երազանքը։
Բայց քանի որ սա բոզական կեցվածք է ու կողքից մի քանիսը կասեն՝ <<Արա հո դու բոզ չես, թուրքին տարածք նվիրելու ճիշտը ո՞րն է>>:  Այ սրանից խուսանավելով՝ իրենց համար իբր երկաթյա արդարացում են գտել՝ << Դե նիկոլն ի՞նչ կարող է անել, եթե նախկինում եղել են պայմանագրեր։>>
Ուրեմն ուշադիր լսե'ք ՀՀ֊ում և սփյուռքում ապրող վախկոտ օտարահպատակներ, Ձեր գտած արդարացումը գրոշի արժեք չունի։ Նախ՝
1. Նիկոլին բերել էին նախկինում եղած և կուտակված կեղտերը վերացնելու համար։ Նիկոլին չէին բերել իր սիրուն աչքերի կամ որպես Աննայի ամուսին լինելու համար։ Էս ոչխարին բերեցին, որ հակահայ օրենքներն ու օրինագծերը վերացնի, նախկինում ստորագրված պայմանագրերը չեղարկի և ստորագրի առավել հարմար պայմանագիր։ Ինքը և կողքից էլ Բաբայան Սամոն հաստատում էր, որ հողերը Կազանում Սերժն էր տալիս... նիկոլը հող տվող չի։
Նիկոլն ի՞նչ կարող է անել, եթե Բիշկեքից մինչև Մադրիդյան զիջողական պայմանագրեր կան.
2. Տո ստի մեր ու մանուկը.... թե որևէ մի փաստաթղթում Շուռնուխի կամ Որոտանի անուն է եղել, ՀՀ տարածքի 1929թ ջիպիեսով չափման դրվագ է եղել, տո ստի մերը... թե եղել է։
Նիկոլն ի՞նչ կարող է անել, որ պարտվել ենք.
3. Որ քո նմանները սփյուռքից միայն նիկոլ պաշտպանեն և չգան կռիվ տալու, տեղի կռվողներին էլ ծնողները թաքցնեն անվառել թոնրի մեջ, որ գտնող չլինի ու միայն ՖԲ֊ում ուրիշի զոհի տակ կիսակեղծ լացելու սմայլիկ դնեն և Արծրունի կեղծ լուրերին էլ կեղծ սրտիկ.... ասել կուզե՝ ազգովի կռիվ չտան՝ ամոթ ինձ, թե մի քանի հարյուր էվենենկներն էլ եղնիկներով չգան ու դրոշ տընգեն Օպերայի բակում։

Ի՞նչ կարող էր անել նիկոլը, եթե նախկինում պայմանագրեր էին կնքվել։
4. Նույնիսկ օտարազգի վերլուծաբաններն են ձեռք առնում՝ ասելով՝ << 30 տարվա և ո'չ մի պայմանագիր, նույնիսկ Լավրովի պլանն, այսքան հայատյաց և ստորացուցիչ չի եղել, որքան սրա արածը։ Նույնիսկ հեգնում են՝ եթե Ալիևին հարցնեին՝ ինչքա՞ն ես ուզում, կամաչեր ուզել այնքան, որքան նվիրեց նիկոլը։
Ի՞նչ կարող էր անել <<Խեղճը>>
5. Ո՞վ մեղք ունի, որ սրա կոչերին ոչ ոք հետամուտ չեղավ։ 90 ականներին Վազգենի <<1000 մահապարտ է պեռք>> կոչին, տասը հազար մարդ գնաց։ Է, որ սա այդքան չկա, որ զոհվելու կոչ անի ու որոշները գնան (քանդելու կոչ կարողանում է) ո՞վ է մեղավոր։ Իսկ ո՞վ է ասում, որ Վազգենին բոլորն էին սիրում, բայց մարդը անում էր։
Ընդհանրապես երկրի առաջնորդ ընտրում են նրա համար, որ վերջինս իրենց ու երկիրը պաշտպանի... նաև դրա համար են ընտրում, ոչ թե որ միայն կայֆեր անի։
Ի՞նչ կարա անի նիկոլը, եթե նախկինները հետևին շնում են։
6.Էս ոչխարը կարող էր գոնե ձայն չհանել, ոչ թե հայտարարեր, թե դե ուզում եք պաշտպանեք, գնացեք ու պաշտպանեք։ Նման արտահայտություն նույնիսկ կոլխոզի նախագահին հարիր չէ։
Երբ դու չես ասում՝ գնանք ու պաշտպանենք, սա նշանակում է, որ պաշտպանությունը քո վրայից գցում ես, բայց սահմանադրությամբ պաշտպանողը երկրի ղեկավարն է։
Ի՞նչ կարող է անել նիկոլը, եթե այդպես է որոշված։
7. Էս ոչխարը կարող է տակից՝ ձեռքի տակ անվտանգության ծառայություն ունի, որոշ զանգվածների ուղղորդել Շուռնուխ ու հլա ճամփին էլ գաղտնի զինել, այլ ոչ թե նախօրոք կաթացնել, որ Շուռնուխի համար վատ է լինելու։

Նիկոլը, որ գնաց՝ նախկինը կգա։ Ուզում եք նախկինը գա՞։
8. Նիկոլը, եթե ցանկություն ունենա, կարող է այնպես գնալ, որ նախկինը չգա։ Գտնի մեկի, բերի փոխվարչապետ, հետո հրաժարական տա, հետո իշխանությունը հանձնի այդ մեկին, որը նախկին չէ, ներկա չէ, բայց կարող անձնավորություն է։
֊Ի՞նչ կարող է անել։
Ցանկության դեպքում կարող է անել ամեն ինչ, այդ թվում՝ խարակիրի։
Ձեր նիկոլն այնքան տգետ է, որ չի կարողանում նույնիսկ միտք ձևակերպել։
Երեկ, ուզում էր ասել՝ Զենքը կանխամտածված չեն տվել զինվորին, լացակումած ասեց՝ << Կամավորները գնացել են տեսել զինապահեստի դռները կողպած>>
֊Այ հիմար, այ գառան մեծ տեսակ, նույնիսկ կոնֆետի խանութի դռներն են մարդիկ կողպում, ո՞վ է տեսել, որ զինապահեստի դռները բաց լինեն, որտե՞ղ է գրված։
Հակառակ՝ դեռ քրեական գործ պետք է հարուցվի միայն նրա համար, որ կառաուլ չի եղել.....
Բարի գիշեր... մի օտարազգի բանասեր մի անգամ գրել է՝ << Ազգի լեքսիկոնն իր հոգեկեցվածքի արտացոլումն է. Հայոց մեջ, երբ հարցնում են՝ ու՞ր է որդիդ, պատասխանում են՝ տարան բանակ։ Երբ մի ազգ չի ասում՝ որդիս գնաց (այսինքն ինքնակամ) այլ ասում է՝ տարան (չէր ուզում, բայց ստիպողաբար տարան) այդ ազգը դժվար հող պահի։
Հ.Գ. Հետա, կռվի վտանգավոր տեղ՝ Շուռնուխ... մի 1000 կամավոր է պետք։ Հեռո բերեք չասենք՝ Վիլսոնը տվեց ու երգ հորինենք Գետաշենի պես։