Մասնակցելո՛ւ է Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին և հեռացնելո՛ւ է հողատու Նիկոլին

29/12/2020 10:38
Մասնակցելո՛ւ  է  Ազգային  Ժողովի  արտահերթ  ընտրություններին  և հեռացնելո՛ւ  է  հողատու  Նիկոլին


Իր ապաշնորհ գործողություններով պատերազմը պարտության մատնած, Հայոց Սուրբ Հողը թշնամուն հանձնած, հազարավոր մարդկանց զոհ տված, բազմաքանակ երիտասարդների հաշմանդամ դարձրած, տասնյակ հազարավոր հայորդիների փախստական դարձրած, հերոս Հայ Ազգին օտարների առաջ ամոթի մատնած Փաշինյան Նիկոլը հույս ունի Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների միջոցով երկարաձգել իր անփառունակ ու ազգակործան իշխանությունը: 
Կասկած անգամ չունենալով, որ Փաշինյան Նիկոլի օտարահպատակ ու թրքապաշտ իշխանության օրերը հաշված են՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հայտարարում է, որ Հայաստանում, այո՛, պետք է տեղի ունենան Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ և հենց այդ ընտրությունների միջոցով էլ հնարավոր է լինելու Հայ Ժողովրդի միասնական կամքով ձևավորել Հայոց ազգային շահերին ծառայող ազգային-պետական-քրիստոնյա իշխանություն: 
Համոզված ենք, որ Հայ Ժողովուրդն, իր միասնական ընտրությամբ, ոչ միայն մերժելու է Հայաստանակործան այս իշխանությանն, այլ իր հաստատուն և վճռական ձայնն է տալու Հայաստանի, Արցախի և հերոս Հայ Ժողովրդի կողքին մշտապես կանգնած, զենքը ձեռքին Արցախը պաշտպանած, ազգային արժեքներ  դավանող ու այդ արժեքները տարբեր օտարածին ուժերի հարձակումներից պաշտպանող, Հայաստանի անվտանգությունն ու Հայաստանի արտաքին քաղաքականությունը բացառապես Ռուսաստանի հետ կապող կուսակցություններին, շարժմանը:  
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը մասնակցելո՛ւ է Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին և հեռացնելո՛ւ է հողատու Նիկոլին:
«Հայոց Արծիվներ. Միասնական  Հայաստան»
կուսակցության  Նախագահ՝  Խաչիկ Ասրյան