Նիկոլը ստիպված կլինի ՔՊ֊ին քցել, որը նա կանի մեծ սիրով՝ հանուն չդատվելու

28/12/2020 18:57
Նիկոլը ստիպված կլինի ՔՊ֊ին քցել, որը նա կանի մեծ սիրով՝ հանուն չդատվելու

Իհարկե սա սպասելի էր, քանզի ամեն մի ընտրություն իրենից ներկայացնում է ժամանակատար պրոցես, իսկ Փաշինյանին, ինչպես գիտենք, մի որոշ ժամանակը, օդ ու ջրի պես, շատ է հարկավոր։
Չեմ կարծում, որ նիկոլն այդքան ուղեղ ունի, բայց սրա վարժապետները իրոք ուղեղով են և նիկոլը ո՜չ թե գնում է վաբանկ, ինչպես շատերն են կարծում և արդեն հասցրել են անհիմն վերլուծություններ ներկայացնել՝ մի ստվար՝ քաղաքականությունից հեռու զանգվածների մոտ էլ հույսեր արթնացնելով, այլ քաղաքականության մեջ <<կառոննի խոդ>> է անում՝ վերջնականապես անկյուն մտցնելով առանց այդ էլ հեղհեղուկ դիրքերում գտնվող օպոզիցիային, որի ճակատագիրն այս պրոցեսում կարող է դառնալ անհուսալի, նամանավանդ, որ մեծ մասը մշտապես իշխանություն է եղել և ընդդիմադիր գործունեության հարուստ փորձ չունի և բազմաթիվ թույլ տեղեր կան։
Օպոզիցիային, անկախ մարտավարական թերություններից և սխալներից, միևնույնն է՝ ձեռք էր տալիս ընտրված ռազմավարությունը՝ վարչապետի հրաժարական, ժամանակավոր կառավարուեյուն՝ իր հետագա ստանդարտ պրոցեսներով և այլն, որտեղ քաղաքական գլխավոր պրոցեսների՝ ընտրություններ, ընտրական պրոցեսների կազմակերպում, իշխանական թեևերի ձևավորում, բան֊ման, իշխող ֆոնը կլիներ ներկա ընդդիմությունը (ամեն ինչ տեղի կունենար իր թրի տակ), բայց Փաշինյանը մտադրվել է ընդդիմությանը վերջնականապես ջախջախել դեռ մինչև ընտրություններ։
Նախ՝ Փաշինյանը ակնարկ է անում արտահերթի, բայց ընտրությունների հստակ ամսաթիվ չի նշում։ Ասում է՝ 2021թ֊ին։ Այդ 2021թ֊ը ունի հունվարից մինչև դեկտեմբեր ամիսներ։ Հիմա չի հասկացվում՝ սա քանի՞ ամիս դեռ կարող է մնալ.
Ա) Եթե նշվի գարուն՝ էլի ոչինչ, քանզի մի երկու ամիսը նորմալ է, նամանավանդ, որ մինչ այդ ռեալ հույսեր էլ չկան, որ կգնա։
Բ) Իսկ եթե 2021թ ասելով նկատի ունի նույն տարվա աշունը՞։
Գ) Ինչ էլ, որ լինի՝ արհեստական ժամանակ է ձգում, ժամանակ՝ ավարտին հասցնելու սկսված ազգադավ գործընթացները։
Իշխանությունը շատ լավ հասկանում է, որ իր քաղաքական դիրքերը հիմա շատ ամուր է... գուցե շատ ամուր չէ, բայց անհուսալի էլ չէ, բայց քաջ գիտակցում է, որ օր օրի հեղինակազրկվում է և գնալով վեր է ածվելու զրոյի։ Գիտակցում է նաև, որ դժգոհությունները գնալով ավելանալու են և ավելանալու են հենց ֆինանսա֊տնտեսական հողի վրա՝ դիմացը ձմեռ է, ծախսը կրկնապատիկ, քայքայված տնտեսությունը գնալով քանդվելու է, մի երկու ամսից բյուջեն լինելու է դատարկ և ընդդիմության ձեռքին օդից հայտնվելու է փայլուն հաղթաթուղթ, որի դեմ իշխանությունը կլինի անզոր։ Այս պատճառով է, որ ընդդիմության առջև արհեստական օրակարգ է դրվում ։
Չի բացառվում, որ սա հասկանում է նաև ընդդիմությունը, որն ունի նույն հաշվարկները և ընդդիմությանը հենց այս ռազավարությունն է ձեռնտու՝ ջուր ծեծելով դաշտը պահել ձեռքի տակ... մոտավոր ըստ չինական ասացվածքի՝ << Խելոք նստիր գետի ափին և շուտով գետը կբերի դիակներ։>> Բայց, ինչպես տեսնում ենք, իշխանությունն ընդդիմությանը ոչնչացնելու ծրագիր է նախապատրաստել։
Ի՞նչ է շահում իշխանությունը արտահերթով.
Ա) ամենակարևորը՝ շահում է ժամանակ։ Եթե նույնիսկ ընտրությունները արվեն ամենասեղմ ժամկետներում, ապա միևնույնն է՝ մի երկու ամիս կտևի։ Մի 40 օր պարտադիր մինչև ընտրություն, հետընտրական պրոցեսներ և մինիմում եիկու ամիս ազատ շնչելու հնարավորություն ունի։
Բ) Ընտրական ճանապարհով իշխանության փոփոխությունը կամ երկիրը քանդած իշխանության հեռացումը ընտրությունների միջոցով, դա ոչ այլ ինչ է, եթե ոչ ենթագիտակցաբար հասարակության գիտակցության մեջ փոփոխություն, այն է՝ իշխանության դավաճանական քայլերը ենթագիտակցաբար վեր են ածվում աշխատանքային սխալների, ինչի արդյունքում իբր ընտրությունների միջոցով հեռացվում է ոչ ցանկալի իշխանությունը։
Գ) Ընդդիմությանը մի թեթև հաղթական ճակատամարտից տեղափոխում է տանջալի և երկարատև պատերազմի, որտեղ շանսերը 50/50֊ից ավել չեն կարող լինել։
Դ) Ազատ շնչելու որոշակի ժամանակ է ստանում։ Ընդդիմությունն այլևս չի կարող հանդես գալ հրաժարականի պահանջով, քանզի հասարակությունն ընդդիմությանը ճիշտ չի հասկանա՝ << Եթե հաղթող ես՝ տրվել է շանս՝ հաղթիր ընտրություններում՝ ապացուցելով քո առավելությունը։>>
Ե) Ու դեռ հարց է՝ ընդդիմությունը ընտրություններում ջախջախիչ հաղթանակ կունենա՞, թե՞ ոչ։
Զ) Իշխանությանը ձեռք է տալիս նաև, որ ընդդիմությունը, հասարակության հետ միասին, ստիպված լինի զբաղվել նախընտրական գործընթացներով և քիթ սրբելու ժամանակ չունենա՝ երկրի առջև ծառացած օրհասական խնդիրները տեսնելու և վեր հանելու համար։
Է) Իշխանությանը, ֆինանսատնտեսական այս ծանր պայմաններում, ձեռք է տալիս, որ արհեստական ֆինանսներ էլ ծախսվեն. Հայտնի է, որ յուրաքանչյուր ընտրություն դա լուրջ ֆինանսական միջոցների ներդրում է։ Միլիարդներ կլցվեն դաշտ և հասարակության մի ստվար զանգվածի ֆինանսական բեռը կթեթևանա ու հլա գոհ էլ կմնան։
Ը) Ընտրությունների ժամանակահատվածում ընդդիմադիր դաշտն էլ ավելի կպառակտվի։ Ընդունված է, որ իշխանական դաշտն՝ ընտրությունների նախաշեմին, մշատապես ավելի կայուն է լինում, քանզի, ադմինիստրատիվ ռեսուրսների հաշվին, որոշ տեղեր ապագա իշխանությունում օդից ունի, մի որոշ տեղ էլ, որպես կանոն, խոստանում են ընդդիմադիր դաշտի որոշ ուժերի, ինչի արդյունքում ընդդիմությունը պառակտվում է։ Ինչը չենք ասի ընդդիմադիր դաշտի մասին, որը պարտավոր է տեղերը գրավել համառ պայքարի արդյունքում, իսկ այդ համառ պայքարում միշտ ընդդիմադիր դաշտում տարբեր ուժերի միջև թշնամանք է առաջանում և փոխադարձ մեղադրանքներ՝ իշխանության հետ գործարքի մեջ լինելու հիմքերով։
Թ) Մի խոսքով՝ երկրի թիվ մեկ խնդիրները շրջանցվում է. Պայքարը տեղափոխվում է աթոռակռվի դաշտ, որտեղ ժամանակավորապես մոռացության են տրվում դավաճանությունը, հայրենիքի վաճառքը, զոհերը և շատ ուրիշ կարևորագույն բաներ։
Ի՞նչ կարող է շահել ընդդիմությունը.
Ա) Արտահերթի դեպքում, երբ ընդդիմությունը ժամանակավոր կառավարություն չէ, բացի վնասից ոչ մի օգուտ չունի։
Բ) Նամանավադ, որ իրադարձությունները, ընդդիմության կամքից անկախ, մի երկու ամսից բնական ճանապարհով վերադասավորվելու էին հօգուտ ընդդիմության։
Գ) Հիմա արհեստական երկընտրանք է առաջադրվել ընդդիմությանը, երնընտրանք՝ մեկը մյուսից վատ.
1) Եթե ընդդիմությունը հրաժարվում է արտահերթից, ապա դա չի ընդունվելու հասարակության կողմից՝ << Ասում ես այս իշխանությունը անկարող է և դավաճան և անհապաղ պետք է փոխվի, ուրեմն տրված ընտրական շանսով ապացուցիր, եթե ոչ, ուրեմն քաղաքական պահ ես որսում։>>
2) Եթե համաձայնվում է, ապա շարժվում է իշխանության առաջադրած ձախողված օրակարգով։
Դ) Այս պարագայում, ընդդիմության օգուտը մի թեթև այն է, որ ընդդիմադիր զանգվածները լիդերներից՝ իրենց ուժերից վեր քայլեր չեն պահանջում՝ անհապաղ հեռացում, գնդակահարել և այլն, չկատարելու դեպքում էլ չեն մեղադրի իշխանության ասեղը թելելու մեջ, բայց դե սա հեչ բան է նրա դիմաց, որ մի քանի ամսից օդից իշխանություն էին ստանալու կամ իշխանություն ձևավորելու ռեալ շանս։
Ե) Ընտրական գործընթացներն ընդդիմությանը ձեռք չեն տալիս նաև մեկ՝ այլ պատճառով։ Նախընտրական գործընթացներում ընդդիմությունը չի կարող պայքար մղել երկու ճակատով՝ Նիկոլի և վերջինիս կողմնակիցների և թաքուն դիրքավորված ՀԱԿի ու վերջինիս արբանյակների դեմ և նախընտրական պրոցեսներում ընդդիմության յուրաքանչյուր պայքար նիկոլական վարչակարգի դեմ ձեռնտու է միայն և միայն ՀԱԿ֊ին, որը դիրքավորված սպասում է երկու ուժերի առճակատմանը և դրա արդյունքում վերջիններիս ուժերի ջլատմանը։
Փաշինյանը այս քայլով նաև քողարկված է իշխանությունը հանձնում ՀԱԿ և <հակ>ամետ ուժերին։
Բնական է, որ հասարակության այն զանգվածները, որոնք երբեք նախկիններին ձայն չեն տալու և չեն էլ տա, բայց հիասթափված են նաև Նիկոլից և վերջինիս հետ ապագայի հույսեր չեն կապում, ապա սրանց քվեն ավտոմատ գնալու է մի երրորդ ուժի։ Այս առումով ՀԱԿն ամենաշահավետ դիրքում է։
Այդ զանգվածի մի մասը, ովքեր ուրախ են հողերը տալուն և իբր վերջնական խաղաղության՝ ընկնելու են ՀԱԿ֊ի գիրկը՝ հիշելով Լևոնի <<Խաղաղությու՞ն, թե՞ պատերազմ>> հոդվածները, իսկ մյուս հատվածը, որը դեմ էր նախկիններին և հիասթափված է հեղափոխությունից, այս զանգվածը կրկին կընկնի ՀԱԿ֊ի գիրկը, քանզի ՀԱԿ֊ը եղել է միակ քաղաքական ուժը (ՀՀԿ֊ին չհաշվենք, իրենից էին իշխանությունը տանում) որը պաշտոնապես չի՜ միացել հեղափոխությանը։ Կրկնում եմ՝ պաշտոնապես չի միացել, և հարցին՝ <<Դուք միանու՞մ եք հեղափոխությանը>> պատասխանում էին՝ << Մենք միշտ էլ սատարել և սատարում ենք ՀՀ֊ում ժողովրդական գործընթացներին>> հեղհեղուկ պատասխանով։
Իհարկե ՀԱԿը ողջ կազմով հրապարակում էր, բայց քաղաքական առումով հեռահար և հաշվարկած ստրատեգիա էր որդեգրել և հիմա յուրաքանչյուր հակառակորդի՝ հեղափոխությանը սատարելու և մասնակիցը լինելու առումով, կարող է քաղաքական չափալախ տալ։
Թեև բնական ճանապարհով իշխանության գալու ՀԱԿ֊ի շանսերը շատ մեծ են (ինչը բազմիցս եմ նշել փաստերով) բայց, իմ խորին համոզմամբ, այնուամենայնիվ կկայանա քաղաքական գործարք՝ << Ես քեզ ընտրությունների միջոցով իշխանություն, դու ինձ անվտանգության երաշխիքներ և հնարավորինս մաքրում։>>
Բայց այս դեպքում Նիկոլը ստիպցած կլինի ՔՊ֊ին քցել, որը նա կանի մեծ սիրով՝ հանուն չդատվելու։
Իհարկե Լևոնի համար դժվար չէ ՔՊ֊ական և նիկոլական անուղեղ զանգվածներին իրենով անելը։ Մի երկու միտինգ՝ իշխանության օժանդակությամբ, մի երկու լինգվիստիկ և սոփեստական արտահայտություններ, մի քիչ հոգեխանգարմունք և ընտրազանգվածը պատրաստ է։ Ամենայն հավանականությամբ Լևոնը կօգտագործի Արայիկ Հարությունյանի գործոնը։ Հավանաբար հենց Լևոնի խորհրդով էլ Արայիկին կբերեն փոխվարչապետ, հետո մի դաշինք կձևավորվի, որտեղ Արայիկը կլինի առաջին համարը, հետո Նիկոլին կճանապարհեն՝ Արայիկին դարձնելով անցումնային շրջանի վարչապետ, նիկոլին կսկսեն դանդաղ մոռանալ՝ թրերն ուղղելով Արայիկի դեմ, ձեռքի հետ էլ Արայիկի կերպարով արցախցիների դեմ կտրամադրեն և երբ անցնեն ծանրագույն օրերը, Արայիկը կհասկանա, որ կրկրն օգտագործվեց և կտա հրաժարական ու արդեն մեկին կնշանակեն վարչապետ։
Ըտենց էլի.օրեր են ու ոնց֊որ միշտ, կանցնեն ու կգնան։
Ընդդիմության խնդիրը տվյալ ռասկլադում, մեր կարծիքով, մի քանիսն է.
1. Հասկացնել ՔՊ֊ին, որ արտահերթի ժամանակ իրենց ռասխոդ են տալու հօգուտ ՀԱԿ֊ի։
2. Նիկոլը վերջացած քաղաքական գործիչ է և էներգիան չարժե սպառել վերջինիս վրա, այլ այն ուղղել հնարավոր կենսունակների դեմ նախօրոք։
3. Հասարակությանը հասկացնել, որ ընդդիմության խնդիրը ո՜չ թե աթոռակռիվն է և վարչապետի պաշտոնը, այլ Նիկոլի և ՔՊ֊ի պատասխանատվությունը, Նիկոլի քրեական պատասխանատվությունը կատարած հանցանքների համար։ Կազմել լուրջ հարցեր և հատ֊հատ պատասխաններ ոպահանջել։ (Սաշա Ասատրյանի մոտ կան լուրջ հարցադրումներ)
Ինչ վերաբերվում է արտահերթ ընտրությունների ժամկետին։ Մեր խորին համոզմամբ այն կդրվի հաջորդ տարվա փետրվարի 19֊ին։ Ինչու՞ ենք այդպես կարծում։
Ընդդիմության թիվ մեկ սխալը, մեր կարծիքով, միասնական առաջնորդի ընտրությունն էր։

Քաղաքականությունը չի առաջնորդվում լավ ու վատ գործիչներով, բարոյական ու հայրենասեր գործիչներով։ Քաղաքականությունն ունի իր նրբությունները։ Եթե մի գործիչ վերջին 25 տարվա ընթացքում քաղաքականության մեջ միայն պարտություններ ու ձախողումներ է ունեցել՝ իր ռեյտինգը սահուն ձևով 99%֊ից իջեցնելով 0,00001%, այդ քաղաքական գործիչը չի կարող հանրության լայն շրջանների մոտ հույսեր ներշնչել, նամանավանդ, որ 70 անց է։
Իհարկե, նիկոլն ու իր վարժապետները քաջ գիտակցում են, որ ձախողված և պարտություններով ռեկորդակիր քաղաքական գործչի գլխավորած քաղաքական շարժումը հաղթանակի որևէ շանսեր չունի, բայց ենթադրում են նաև, որ այնուամենայնիվ, օպոզիցիոն ողջ դաշտի թիկունքում ստվերային ամուր կանգնած է մեկը, ում պարտվել են հենց փետրվարի 19֊ին և շատ կուզեին ռևանշ ստանալ։
Բայց այս արտահերթի տրյուկի կառոննի պահը լրիվ այլ տեղ է թաքնված ։
Բանը նրանում է, որ ընտրությունների քողի տակ օպոզիցիային լավ քամելուց և ջարդելուց հեռո, այդ ընտրությունները հնարավոր է, որ բնական ճանապարհով չկայանան էլ))))
Ես իրավաբան չեմ և հստակ չեմ կարող ասել՝ արդյո՞ք հնարավոր է, որ երբ մի համապետական ընտրություն ինչ֊ինչ պատճառներով կիսատ է մնացել, դա թողնեն և անցնեն հաջորդին, օրենքը թու՞յլ է տալիս։ Ենթադրում եմ, որ այս հարցը ՍԴ֊ում գոնե վիճարկելի պետք է որ լինի։
Չի բացառվում, որ ընտրությունների նախաշեմին <<կուտը տան>> ընդդիմությանը և վերջինս դիմի ՍԴ՝ ընտրությունների օրինականությունը վիճարկելու (իբր արանքում կիստ մնացած ընտրություն կա) կամ հենց ՔՊ֊ից մեկը դիմի ու ՍԴ֊ն բավարարի հայցը։
Այս դեպքում, ոչ միայն ընտրությունները չեն կայանա, այլ հլա ստիպված կլինենք Սահմանադրական բարեփոխումների գնալ, որը շատ կցանկանա վերսկսել նիկոլը, բայց չի կարող, կասեն՝ երկիրը կործանել է ու հազար հարց կա և սա իր բարեփոխումներն է առաջ տանում։ Բայց նման իրավիճակում, ինքը էլ մեղք չունի.ոնց֊որ ընդդիմության քայլերով պայմանավորված, օրենքն է պարտադրում։ Այսպիսի բաներ էլ կարող են լինել։
Հ.Գ. Անկեղծ ասած՝ դեռ ՀՀԿ֊ի պաշտոնական դիրքորոշումն էլ պետք է ճշտվի։ Չնայած նրան, որ ՀՀԿ֊ն իբր առերևույթ պայքարում է Նիկոլի դեմ, բայց հլա գործողությունների ծրագիր և մարտավարություն պաշտոնապես չի էլ ներկայացրել։ Միակ պաշտոնական հայտարարությունը եղել է այն, որ նիկոլի ռեյտինգը մինչև ապրիլ ամիս կլինի բարձր։ Քաղաքական դաշտում լրիվ ջոկեռի կարգավիճակում է)))
Հ.Գ. Վերջը չիմացանք՝ ՍԴ սկսցած բարեփոխումների հանրաքվեն մնաց կիսատ հա՞... հիմա ՍԴ կա՞, Նախագահը Հրայրն է՞... Փաստորեն այս խառը վիճակում միայն Հրայրը շահած դուրս եկավ։