Թուրքերը Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ցուցանակ են տեղադրում՝ «բարի գալուստ Ադրբեջան»

28/12/2020 18:18
Թուրքերը Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ցուցանակ են տեղադրում՝ «բարի գալուստ Ադրբեջան»

Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել.
Թուրքերը լցված են Գորիս-Կապան միջպետական ճանապարհը. ցուցանակ են տեղադրում։ Տեսնու՞մ եք գրառումը` բարի գալուստ ադրբեջան։ Դե ասեք՝ սա Սյունիքը չէ, ասեք, որ սահմանները ամուր են, ասեք, որ ճիշտը սա էր, որ Զանգեզուրում թուրքը պիտի գրի` բարի գալուստ դժոխք ։ Հպարտացեք անթասիբներ։