ԱԺ արտահերթ շոու-ընտրություններով Նիկոլը լեգիտիմացնելու է իր դավաճանությունը

27/12/2020 08:30
ԱԺ արտահերթ շոու-ընտրություններով Նիկոլը լեգիտիմացնելու է իր դավաճանությունը

Հայաստանի վարչապետի աթոռին զմռսված Նիկոլ Անհողը որոշել է մեկ կրակոցով երկու նապաստակ սպանել՝ նախաձեռնելով արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի մասին երեկ գրառում էր արել՝ հրավիրելով խորհրդարանական և արտախորհդարանական ուժերին կոնսուլտացիաների...
Իլհամի կողմից նվաստացված և նսեմացված Նիկոլն ունի պլան մաքսիմում և պլան մինիմում...
Ըստ պլան մաքսիմումի, ազգադավ Նիկոլը փորձելու է ԱԺ արտահերթ խորհրարանական ընտրությունների միջոցով վերարտադրվել և կրկին զբաղեցնել վարչապետի պաշտըոնը ու այն իր վերահսկողության տակ պահել մինչև 2026 թ-ը...
Ըստ պլան մինիմումի, ազգադավ տականքը փորձելու է ամեն գնով սողոսկել ԱԺ, եթե նույնիսկ չստանա պարզ մեծամասնություն և չընտրվի վարչապետ...
Ըստ կապիտուլյանտի այս երկու պլանների շնորհիվ նա լեգիտիմացնելու է իր դավաճան գործելաոճը և ինքնամաքրվելու է... Հատկապես, եթե այդ շոու-ընտրություններում նա ստանա պարզ մեծամասնություն և ձևավորի կառավարություն, ապա կհայտարարի, որ "ժողովրդի" մեծ մասն իր կողքին է և Հայաստանում կհաստատի նիկոլոկրատիայի տեռորն իր խայտառակ ընթացքով և հետևանքներով... Նիկոլի նման տականքը, ով վախենում է պատասխանել Իլհամի վիրավորանքներին և նսեմացումներին, իր ողջ ատելությունը կուղղի Հայաստանում իրեն քննդատողների դեմ...
Այս ծրագրերը կյանքի կոչելու համար Նիկոլ Անհողը մեծ հույսեր է կապում իր ընտրազանգվածի՝ քաղաքականապես անգրագետ և իր կողմից մանիպուլյացիաների շուտ ենթարկվող նիկոլապաշտների, ադմինիստրատիվ ռեսուրսի,իշխանամետների, ժեխի և փտիրի հետ...
Բայց դավաճան Նիկոլի ամենամեծ հույսն՝ իր կողմից բազմիցս ընտրակեղծարարության մեջ մեղադրված ու իր օրոք պաշտոնը պահպանած ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն է, ով իր գործի վարպետն է և հավանաբար լավ գիտի, թե բազում ընտրակեղծարարությունների հնարավորություն տվող ընտրական օրենսգիրքը (լրացուցիչ ցուցակներով  և զինվորականներին ռեյտինգային կարգով ընտրելու հնարավորությունը) ինչպես օգտագործի Նիկոլի վերարտադրությունն ապահոլելու համար...
Ազգադավ Նիկոլին պետք է թույլ չտալ կյանքի կոչել Հայաստանը վերջնականապես կործանելու իր այս ծրագիրը...
Գագիկ Համբարյան