Ինչու՞ էկոնոմիկայի նախարարը չի բացահայտում ներդրողներին
27/12/2020 08:25

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է."Մենք ունենք բազմամիլիարդ ներդրումային ծրագրեր, որտեղ կա և ինվեստորը, և պրոյեկտը: Հիմա մեր գերխնդիրը այդ պրոյեկտները հնարավորինս արագ շուկա լցնելն է: Այստեղ մենք ստանձնում ենք առաջին ջութակի դերը՝ օգնել բոլոր ներդրողներին իրենց պրոյեկտները հասցնել շուկա"...
2,7 տարի է ունկդրում ենք դավաճան Նիկոլի և նրա կառավարության անդամների գրեթե նույնաբովանդակ կենացները... Հատկապես՝ ներդրումների առումով...
Ստախոս Նիկոլն այս 2,7 տարվա մեջ մասնակցեց բազմաթիվ ֆեյք-գործարանների բացմանը, որոնք նրա կողմից հանդիսավոր բացվելուց հետո այդպես էլ չաշխատեցին... Օրինակ՝ կենցաղային տեխնիկայի, Վանաձորի մեքենաների գազաբալոնների, իրանական մեքենաների հավաքման գործարանները և այլն...
Այդպես էլ խոստումների մակարդակում մնացին կոկորդիլոսաբուծարանի, Գյումրիում օդային տրամվայի և ինքնաթիռաշինական գործարանի, 15 միլիարդ դոլարանոց " խելացի քաղաքի" և այլ ֆանտասմագորիկ պրոյեկտներ, որոնք, ըստ նորմալ մասնագետների, ի սկզբանե անիրականանալի պրոեկտներ են եղել...
Հաշվի առնելով կորոնավիրուը և արցախյան վերջին պատերազմը կարելի է ասել, որ մեր տնտեսությունն էլ ավելի ծանր վիճակում է և կտրուկ միջոցներ ձեռք չառնելու դեպքում մեր խնդիրներն էլ ավելի են խորանալու...
Շատ լավ գիտենալով, որ այս իրավիճակում օտարերկրյա ներդրողների մասին խոսելն ավելորդ է, քանի որ ՌԴ-ի հարուստ հայերը հաշվի առնելով իրենց հակակրանքը ազգադավ տականքի նկատմամբ ներդրումներ չեն անի, իսկ այլ տեղերից ներդրումներ սպասելը, հաշվի առնելով, որ Հայաստանը պարտված երկիր է ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է, նախարարը ակնարկում է, որ տեղական նեդրողներին մոռացել են...
Հետաքրքիր է, Վահան Քերոբյանը խոսելով բազմամիլիարդանոց ներդրումների մասին, նախ, ինչ տարադրամով է այդ ներդրումները ներկայացնում՝ դրամ, դոլար, ռուբլի, թե՞... և ինչու՞ կոնկրետ ներդրողների անուններ չի տալիս... Իսկ այսպես, ստացվում է ինչ-որ "թոզփչոցի"՝ կեղծ խոստումներ և սուտ, ինչով արդեն 2,7 տարի է Նիկոլը կերակրում է հասարակությանը...
Ի՞սկ կարող է այս նախախան է Նիկոլի ասած կախարդական փայտիկը...

- Ձեզ ո՞վ է թույլ տվել, որ մեր երեխաներին զոհելու հաշվին Ադրբեջանին խաղաղություն տաք
- Վահրամ Սահակյան. Տեսանյութ այն մասին, թե ինչ նպատակով կայացավ 2018-ի հեղափոխությունը (Տեսանյութ)
- Դավաճան Նիկոլ՝ վայելիր.Ալիևները ցնծում են մեր Շուշիում (կոլաժ)
- Խայտառակություն Մոսկվայում՝ Աննա Հակոբյանին ու դուստրերին դիմավորել են «դավաճաններ», «վիժվածքների ընտանիք» կոչերով. ժամանման սրահում հայտարարվել է էվակուացիա (տեսանյութ)
- Անժելա Էլիբեգովա. Եթե Ադրբեջանը պատրաստ լիներ խաղաղ համատեղ կյանքին, կվերադարձներ գերիներին և չէր տանի նոր գերիներ
- Ինչպես է լվացվում հասարակության ուղեղը
- Ադրբեջանցի ասկյարները ոչնչացնում են հայկական խաչքարը (տեսանյութ)
- Էշ կերած, էշ մեծացած
- Փաստացի ընտանիքի զավակը անհետ կորած է, հայրը՝ բանտում
- Армянский Эксперт: Пашинян в Москве может подписать новую капитуляцию