Թուրք ներողի կանտոռը-1
24/12/2020 17:07

HZHAM-ը շարք է սկսում՝ «Թուրք ներողի կանտոռ»ը վերտառությամբ, որտեղ ներկայացվելու են մարդիկ, ովքեր իրենց գործողություններով սատարում են թուրքի դեմ չոքած պետական ու ազգային Դավաճան տականքին:
Շարքի առաջին հերոսը.
«Չիդեմ՝ անտա՞ռ գնամ, թե՞ կույս մնամ...»: Արմավիրի մարզի Այգեվան համայնքի գործող ղեկավարի քաղաքականապես կույս մնալու մտավախությունն արդեն վաղու՜ց ժամանակավրեպ է, քանի որ նախկին ՀՀԿ-ականն իրեն սպառել է՝ սեփական կուսակցության ու մարզի քրեաօլիգարխիկ տարրի համար, թեկուզ միայն ձայն հավաքելով: Նիկոլի թավիշից հետո, Հրաչյա Հովհաննիսյանն արագ գույնը փոխեց, այնքան ողողվեց սիրով ու թավիշով, որ չդիմացավ, իր սիրուհուն բերեց համայնքապետարան ու հաշվապահ կարգեց... Սակայն իրավիճակը փոքր ինչ փոխվել է:
Բանն այն է, որ Այգեվանի համայնքապետ Հրաչյա Հովհաննիսյանը վերջին ամսում եկմտանքի մեջ է եղել՝ վերադառնալ նախկին կուսակցության գիրկը՞, թե՞ շարունակել ծառայել օրվա իշխանությանը, եւ ստացվում է, որ համայնքապետը ընտրել է վերջին տարբերակը, քանի որ օրերս, իր համագյուղացի, Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի, ի պաշտպանություն Դավաճան Նիկոլի կազմակերպած 200 հոգանոց ցույցին, ինքն է մարդաքանակն ապահովել:
37 հազարից ավել բնակչություն ունեցող Արմավիր քաղաքի կենտրոնում հավաքվել էին մոտ 200 մադ, որից մեծ մասը եկել էին վերը նշված Հրաչյա Հարությունյանի նախաձեռնությամբ: Արմավիրի մեր հավաստի աղբյուրի փոխանցմամբ, հավաքվածներից մեկը մատը վեր է բաձրացրել ու ասել. «Գյադա էս Հրաչոն խելքը լռիվա հետ տվել, էս ուրա՞ մեզ բերել էս օռաշ լակոտը.... գնա դու քո թիվ-թվաբանությունն արա, կուպեցը քու բանը չի»:
Ըստ աղբյուրի, ի թիվս մի քանի զոմբիների, հավաքվածներից շատերը տեղյակ չեն եղել, թե իրականում ի՞նչ նպատակով են գնացել մարզկենտրոն:
«Մարդկանց խաբել են, թե՝ գնում ենք զոհվածների հոգու հանգստության համար պատվիրված պատարագի ու հոգեհացի...»,- փոխանցում է մեր աղբյուրը:
Նույն տեղեկատվության համաձայն, սպասվածից ավելի քիչ հավաքվածների թիվը զայրացրել է քաղաքապետ Դավիթ Խուդաթյանին, ով դժգոհել է Այգեվանի համայնքապետից, ասելով՝ «Ամբողջ տնով ՔՊ-ական եք, բայց բերածներդ 20-30 մարդա եղել», սրան ի պատասխան, Հրաչյա Հովհաննիսյանը միայն մրթմրթացել է քթի տակ, թե՝ «լավ տղա էիր՝ դու բերեիր, ինչքան էլ բերել եմ գոհ եղեք, գիտեք հետեւներիցդ էկող կա՞»:
Հ.Գ. Հարգելի ընթերցող, հաջորդ «Թուրք ներող կանտոռ»ը Գեղարքունիքի մարզի Լուսակունքում է:
Աննա Գրիգորյան

- ՀՀ կառավարությունը բազմաթիվ հակասահմանադրական էշություններ բազմիցս է ընդունել, բայց այս մեկը լրիվ ավանակային է
- Ինչու՞ պետք է Պուտինը գերիների հարցը լուծելով աջակցի հակառուսական Նիկոլին (կոլաժ)
- Երբ օտարն ավելի հայեցի է քան քո երկրի ղեկավարը
- Письмо президенту Республики Азербайджан господину Алиеву И.Г.
- Հարգելի դատախազներ, դուք դավաճանի աջակիցներն եք. Յուրի Խաչատուրով
- Ռոբերտ Քոչարյանը հորդորեց դատարանի դիմաց հավաքված իր աջակիցներին գնալ տուն
- Գույժ. Մահացել է Վիգեն Ստեփանյանը
- Լավրովի բացահայտումը. Նիկոլն է մեղավոր հայ գերիների անազատության համար
- Պահանջում ենք հրապարակել պաշտոնական տվյալները
- Ի՞նչ դավադրություն է հյուսվում Սյունիքի շուրջ, ինչո՞ւ է լռում դավաճան Նիկոլը