«Ադրբեջանական բանակի փայլն ու թշվառությունը»

24/12/2020 11:38
«Ադրբեջանական բանակի փայլն ու թշվառությունը»

Պատերազմն սկսվելու հաջորդ օրվանից և, հատկապես, ադրբեջանական բանակի ռազմական հաջողությունների ֆոնին, ինձ մշտապես մի միտք է տանջել՝ դրանք ո՞նց կարող են մեր նկատմամբ առավելություն ունենալ և հաղթել։
Ճակատագրի բերումով 90-ականների վերջերին բազմաթիվ դիվերսիոն֊հետախուզական գործողությունների եմ մասնակցել, իսկ դրանից հետո մոտ եմ կանգնած եղել հետախուզությանը և ինչ էլ չասենք նախկիններին, որ դիրքից էլ նայենք, միևնույն է, երեքի օրոք էլ և թեկուզ էս մոզու՝ մեր բանակը միշտ էլ մի խազ բարձր է եղել Ադրբեջանի բանակից։
Լևոնի օրոք այդ առավելությունն ապահովում էին Աֆղանստանում ծառայածները, ովքեր մեզ մոտ հազարների էին հասնում, իսկ ազիկը չուներ կամ մատների վրա հաշված... նրանք հարուստ էին և ազատում էին և սփյուռքի օգնությունը (խոսքը չի վերաբերվում զինատեսակներին, որը մեզ չէին տալիս, բայց հայթայթում էին տղաները)։
Քոչարյանի օրոք կար քայլ առաջ և հետ քայլ չկար։ 90֊ականների վերջին բազմաթիվ անձնական հետախուզական փաստերից ելնելով կարող եմ ասել, որ մեր բանակը մի գլուխ բարձր է կանգնած եղել՝ սնունդով, հագուկապով, սպայական կազմով, ընտրված դիրքերով, պոստերով, խրամատներով, ինժեներական աշխատանքներով, հանդերձանքով և ամեն ինչով։
Կխնդրեմ՝ ուշադիր լինել. Ոչ թե, որ մեր բանակը համապատասխանում էր բոլոր ստանդարտներին, կամ գոնե դրա կեսին կամ՝ կեսի կեսին, Ո՛Չ. խոսքը գնում է այն մասին, որ մի խազ բարձր էր թշնամու բանակից։
Այս նույնը շարունակվել է նաև Սերժի օրոք և երեքի օրոք էլ մեր բանակը մի խազ բարձր է կանգնած եղել։
Նորից կրկնեմ՝ ես չեմ ասում, որ լավ բանակ է եղել կամ հզոր բանակ կամ, որ թալան չի եղել, այլ ասում եմ՝ մի խազի հարաբերակցությունը պահվել է։

Գուցե ոչ մի ոլորտում չի պահվել, բայց բանակում մի խազի առավելությունն ադրբեջանական բանակի նկատմամբ միշտ պահպանվել է բոլոր առումներով։
Ո՞նց բացատրեմ. Եթե մեր զինվորը սոված օրեր է ունեցել, նրանց զինվորը սոված է եղել ողջ ծառայության ընթացքում։ Կամ՝ մեր զինվորի բլինդաժը գուցե լավը չի եղել, բայց դա չի նշանակում, որ նրանց բլինդաժները սաունայով են եղել և այլն։
Ընդհանրապես վերջին շրջանում շատ է խոսվում ադրբեջանական բանակի զինվածության առավելության և այլնի մասին։ Պատերազմի ընթացքում գուցե մի բարդ դիրք գրավելու համար էլիտար գումարտակ են ուղարկել, որն ունեցել է էլիտար էպիկիրովկա, բայց դա դեռ չի նշանակում, որ այդ մի դրվագով կարելի է ենթադրել, որ ամբողջ բանակն է այդպես հանդերձավորված՝ թեթև և ժամանակակից բռոնիկներ, ջիպիս֊ով թևկապներ և այլն։ Այդպիսի հանդերձանք բոլոր երկրների էլիտար բոլոր գումարտակներն էլ ունեն։ Եվ ընդհանրապես՝ հայ զինվորների շրջանում այնպիսի լեգենդներ են տարածվում, որ Ադրբեջանի բանակը շատ լավ հագեցած է ամեն ինչով և ոչ մի խնդիրներ չունի՝ ամեն տեղ էլեկտրականությունը քաշած, ծափ են տալիս՝ չինական բադը սինու վրա գալիս է, որ դիրքը վերցնում են՝ բետոնախառնիչը հետևներից գալիս է բետոնապատում, ամեն պոստում բաղնիք զուգարան կա, ամեն երեք պոստի համար մի սրճարան է կառուցվում և նման բաներ։
Դե մինչև 2017թ֊ը ես գիտեի, որ հարաբերական առումով ազիկի բանակը մեզ զիջում է և չէի կարողանում հասկանալ, թե երեք տարում ո՞նց կարող էր հասնել ու դեռ մի բան էլ անցնել մեր բանակին այնպես, ինչպես քարոզը տարվում էր սոցցանցերում, թեև կասկածներ ունեի, որ Ադրբեջանը ավելի շատ քարոզչական շոուներ է անում։ Դրանց գցած վիդեոների մեջ միշտ ցուցադրվում էին փայլուն հանդերձանքով զինվորներ։
Պատկերացնու՞մ եք. Մարտի դաշտը նոր թողած և իր հետ գերիներ բերող ադրբեջանական զինվորների շորերի վրա ո'չ մի թեթև ցեխ կար, ո'չ մի թեթև բիծ և ո՜չ էլ մի ճմրթվածք կամ դեմքներին մի թեթև հոգնածություն։ Ենթադրում եմ, որ կանխամտածված հրահանգով գործողությունները հասցվում էին ինչ֊որ մի փուլի, որտեղ դերի մեջ էին մտնում այդ էլիտար գումարտակների զինվորները՝ սուպեր էպիկիրովկով, աստեղային զինվորի տեսքով, դուխով֊բանով։ Շոուների միջոցով անընդհատ հզորության տարրեր էին հաղորդում էլի։
Եվ այդպես էլ կասկածների մեջ կմնայի, եթե երեկ պատահաբար համացանց չգցեին մի տեսանյութ, որտեղ փաստացի երևաց ադրբեջանական բանակի ողջ փայլն ու թշվառությունը։
Ադրբեջանական զինվորները Բերձորի հատվածում (ամեն դեպքում այդպես են ասում), վնասել էին Իրան֊Ադրբեջան գազամուղը և տաքանում էին։
Իհարկե շատերը գազամուղը նկատեցին, խողովակից խոսեցին, հարցը տարան քաղաքականություն և այլն, բայց ես այլ բաներ նկատեցի։
Բերձորի հատվածում, որը Ադրբեջանի համար «կլյուչևոյ» պոստի դիրք է և, որ, հենց այդտեղ Ադրբեջանի զինվորը որևէ խնդիր չպետք է ունենար, բայց, արի ու տես, որ ցուցադրում էր իր թշվառությունը։
Պատկերացնու՞մ եք.հաղթած բանակի և հզոր երկիր հորջորջող բանակի զինվորը, իր երկրի համար թիվ մեկ պոստերից մեկում սառչում էր և մատնված էր անտերության։ Գերհզոր հորջորջվող բանակը չի կարողանում իր հենակետում մի նորմալ բլինդաժ փորի։

Դրանք բա լավ, սակրավորային բահեր էլ չունեն, որ բլինդաժներ փորեն։ Տարածաշրջանի հարուստ երկրի բանակը չի կարողանում գոնե փայտով ապոհովի իր դիրքապահին։ Տարածաշրջանի նավթային և գազային երկիրն իր դիրքապահին մի վառարանով և նավթով էլ չի կարողանում ապահովել։
Լա՛վ, երկիրը չի ապահովում, բա դրանք չեն մտածու՞մ, որ բլինդաժ փորեն և քնեն՝ սառը գետնին էին քնել։ Սա նշանակում է, որ մեծ մասը ծխած էին՝ կայֆները հազար պառկել էին գետնին։
Դուք նկատեցի՞ք, որ տասից մեկը քնապարկ ուներ... մի մասը հազիվ ադեալներով էին, մեծ մասի տակ բան չկար գցած, մի մասը միայն բուշլատով, տակները մի պլաշչպալատկա էլ չկար։ Այն դեպքում, որ մեր բանակի զինվորների 80%֊ը միայն ֆրանսիական քնապարկի մեջ է քնում։
Դրանց նայելով կարելի էր ենթադրել, որ կամազուրկ էլ են՝ գազի խողովակ են ծակում։
Եվ ամենակարևորը՝ հագներին հիմնականում 90 ականների ռուսական մաշված աֆգանկա էր։
֊Գրողը տանի, և մենք պարտվեցինք սրա՞նց, էս բոմժերի՞ն։
Դե կասեք՝ կարևորը նա է, որ զենք ու հզոր զինատեսակներ ունեին։
Ես էլ կասեմ, որ մի բանակ, որը մի վրան չունի, գոնե մի 20մ ցելոֆան չունի, որ գոնե մի времянка սարքի ու գետնին է քնում, այդպիսի բանակը չի կարող լուրջ զենք ու զինատեսակներ ունենալ։ Դա ուղղակի ժամանակավոր տվել էին, գուցե՝ նավոդկեքն էլ հետը։
Կամ՝ կանչել էին և ասել՝ այսպես է որոշված՝ շոուն Ձեզ վրա՝ դու քո չունեցած մի քանի լավ բետոնե խրամատներն ես ցույց տալիս, որպես հզոր բանակ, դու էլ Նիկոլ՝ մի երկու չբետոնով պոստեր կան, դու էլ պարտադիր դա ցույց տուր՝ որպես անկարող բանակ՝ հասարակության ենթագիտակցության վրա ազդելով։
Հ.Գ. Հա՛, մեկ էլ կխնդրեմ ինձ չքննադատել հեքիաթ գրելու մեջ։ Դե հիմա վիդեո է. Դու գազամուղ ես տեսնում, ես էլ՝ այլ բան։

Արմեն Արգինյան