«Թող Փաշինյանը երկուշաբթի օրը գա Սյունիք, կտեսնի, թե ոնց իրան կդիմավորենք… ». Գորիսի քաղաքապետ
19/12/2020 11:25

«Հողերը տվեց վարչապետ կոչեցյալը, մեր արյան գնով պահած հողերը…Որոտանից 26 կմ ձգվող հողերը վերցրեց ու նվեր տվեց թուրքերին, Շուռնուխի կեսը տվեց, ամբողջ ճանապարհահատվածը տվեց: Ինք մենակ տալիս է…» , - ասում է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ադրադառնալով Հայաստանի հարավային սահմաններին՝ մասնավորապես Գորիսում և հարակից գյուղերում տեղի ունեցող սահմանազատման անհասկանալի թեմային:
Հարցին՝ տեղյա՞կ է արդյոք ի՞նչ փաստաթղթի հիման վրա է տեղի ունենում տարածքների հանձնման պրոցեսը, Գորիսի գյուղապետը պատասխանում է՝ տեղյակ չէ, իրենք որևէ փաստաթուղթ չեն տեսել. «Զինվորը տեղում է, ասեմ ավելին՝ պատրաստ է կռիվ տալով պահի արյունով վաստակած իր հողը, բայց հրաման չեն տալիս: Հիմա պատկերացրեք, թե ինչ վիճակում է այստեղ ապրող ժողովուրդը…», - ասում է Առուշ Առուշանյանը:
Անդրադառնալով երկուշաբթի Փաշինյանի՝ Սյունիք կատարվելիք աշխատանքային այցին թեմային, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը պատասխանում է կարճ ու կտրուկ՝ թող գա Սյունիք ու կտեսնի, թե ոնց իրան կդիմավորենք…
Նվարդ Մանվելյան

- ՀՀ կառավարությունը բազմաթիվ հակասահմանադրական էշություններ բազմիցս է ընդունել, բայց այս մեկը լրիվ ավանակային է
- Ինչու՞ պետք է Պուտինը գերիների հարցը լուծելով աջակցի հակառուսական Նիկոլին (կոլաժ)
- Երբ օտարն ավելի հայեցի է քան քո երկրի ղեկավարը
- Письмо президенту Республики Азербайджан господину Алиеву И.Г.
- Հարգելի դատախազներ, դուք դավաճանի աջակիցներն եք. Յուրի Խաչատուրով
- Ռոբերտ Քոչարյանը հորդորեց դատարանի դիմաց հավաքված իր աջակիցներին գնալ տուն
- Գույժ. Մահացել է Վիգեն Ստեփանյանը
- Լավրովի բացահայտումը. Նիկոլն է մեղավոր հայ գերիների անազատության համար
- Պահանջում ենք հրապարակել պաշտոնական տվյալները
- Ի՞նչ դավադրություն է հյուսվում Սյունիքի շուրջ, ինչո՞ւ է լռում դավաճան Նիկոլը