Միջադեպ. Այգեստանի համայնքապետը ծրարը շպրտել է մարզպետի դեմքին

Արարատի
մարզպետարանի մեր լրատուն հայտնում է, որ ուշագրավ միջադեպ է գրանցվել Արարատի
նորանշանակ մարզպետ՝ Ռազմիկ Թևոնյանի և Այգեստանի համայնքապետ՝ Սոկրատ Հովսեփյանի
միջև: Բանն այն է, որ նորանշանակ մարզպետը մարզխորհրդի փակ նիստ է հրավիրել մարզի ՏԻՄ ղեկավարների հետ
ու ծրարներ փոխանցել նրանց: Ծրարներում համայնքների թվով 15 բնակիչների անուններ են
եղել, որոնք հրատապ պիտի ներկայանան զինկոմիսարիատներ, մինչդեռ մարդիկ վստահ են,
որ պատերազմը դադարել է: Այգեստանի համայնքապետ՝ Սոկրատ Հովսեփյանն ընդդիմացել է
մարզպետին՝ ծրարը շպրտել վերադասի դեմքին՝ ասելով.
-Ա՛յ պետական
դավաճաննե՛ր , ինձ ու իմ համագյուղացիներին չբախեք իրար հետ,դու անձամբ կգնաս բնակչի մոտ ու կհանձնես այս ծրարը:
Ըստ մեր լրատուի,
Արարատի մարզպետն իրականում անկիրթ ու անտաշ անձ է, ով իր որակական հատկանիշներով
չի համապատասխանում իր պաշտոնին:
Հ.Գ.Դավալեցի Վազգեն Սարգսյանը, ժամանակին Ռազմիկ Թևոնյանին
Երասխավանի գինու գործարանն է նվիրաբերել, որով էլ վերջինս հանրահայտ անուն է երկրում: Արմեն
Սարգսյանի և մարզպետի միջև քավոր-սանիկական կապեր կան: Ասել կուզե, որ մարզը
Վ.Սարգսյանի ավագ եղբոր վերահսկողության տակ է:
Ամալյա Սահակյան

- Ձեզ ո՞վ է թույլ տվել, որ մեր երեխաներին զոհելու հաշվին Ադրբեջանին խաղաղություն տաք
- Վահրամ Սահակյան. Տեսանյութ այն մասին, թե ինչ նպատակով կայացավ 2018-ի հեղափոխությունը (Տեսանյութ)
- Դավաճան Նիկոլ՝ վայելիր.Ալիևները ցնծում են մեր Շուշիում (կոլաժ)
- Խայտառակություն Մոսկվայում՝ Աննա Հակոբյանին ու դուստրերին դիմավորել են «դավաճաններ», «վիժվածքների ընտանիք» կոչերով. ժամանման սրահում հայտարարվել է էվակուացիա (տեսանյութ)
- Անժելա Էլիբեգովա. Եթե Ադրբեջանը պատրաստ լիներ խաղաղ համատեղ կյանքին, կվերադարձներ գերիներին և չէր տանի նոր գերիներ
- Ինչպես է լվացվում հասարակության ուղեղը
- Ադրբեջանցի ասկյարները ոչնչացնում են հայկական խաչքարը (տեսանյութ)
- Էշ կերած, էշ մեծացած
- Փաստացի ընտանիքի զավակը անհետ կորած է, հայրը՝ բանտում
- Армянский Эксперт: Пашинян в Москве может подписать новую капитуляцию