Շերի գրառումը . «Աստված օրհնի և պահպանի քեզ, իմ հայրիկի տուն»

12/12/2020 17:47
Շերի գրառումը . «Աստված օրհնի և պահպանի քեզ, իմ հայրիկի տուն»

Աշխարհահռչակ փոփ-երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) իր թվիթերյան էջում անդրադարձել է Հայաստանի շուրջ ծավալվող իրադարձություններին՝ նկատելով, որ ոչ ոք առաջին քրիստոնյա ազգի` հայ ժողովրդի կողքին չկանգնեց, որովհետև նրա ունեցածը միայն պատմություն ու մշակույթ է:
«Մութ օր է քրիստոնեության համար: Ոչ ոք չկանգնեց առաջին քրիստոնյա ժողովրդի կողքին, քանի որ մեր ունեցածը միայն պատմություն է և մշակույթ ու արտահանելու ոչինչ չունենք… Շնորհակալություն մարդկությանը»,-նշված է գրության մեջ:
Գրությանը կից Շերը նշել է, որ Հայաստանը փոքրիկ երկիր է, որը Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են ոչնչացնել:
«Հայաստանը փոքրիկ երկիր է, առանց բնական ռեսուրսների, որոնք կարելի է գողանալ: Թուրքիան փորձել է ոչնչացնել այն… սպանել է 2 մլն մարդու: Հիմա Ադրբեջանն է փորձում ոչնչացնել այն: Նրանք ունեն «սև ոսկի» մարդկանց սպանելու կամ նայելու, թե ինչպես են ուրիշներն անում դա: Ռուսաստանը ցանկանում է նրա հողը: Աստված օրհնի և պահպանի քեզ, իմ հայրիկի տուն»,-գրել է Շերը: