Արարատի նոր մարզպետը. «Կռակադիլն անմեղսունակ էր, իսկ սա փորձված աղվես...»

11/12/2020 11:55
Արարատի նոր մարզպետը. «Կռակադիլն անմեղսունակ էր, իսկ սա փորձված աղվես...»

 Ռազմիկ Թեւոնյանի Արարատի մարզպետ նշանակվելը, մարզում դժգոհության ալիք բարձրացրեց: Բանն այն է, որ Ռազմիկ Թեւոնյանը եւ իր  որդին՝  ԱԺ քայլած պատգամավոր Սեդրակ Թեւոնյանը, ըստ տեղաբնակ խաղողագործների, տարիներով կուտակված պարտքեր ունեն:

-Երասխի գինու գործարանի տեր ու տնօրեն Թեւոնյանը, տարիներով չի վճարում գյուղացիներիս՝ մթերված խաղողի համար: Օրինակ, այս պատերազմական օրերին, հազար զինվորի տեր ծնող կար, որ ոչ մեկի գումար չտվեց՝ ոչ թե նվեր, այլ այդ մարդկանց արտադրանքի գումարը,- մեզ հետ զրույցում պատմեց խաղողագործներից մեկը:

Տեղացիներին հատկապես անհանգստացնում էր, որ շարքային քաղաքացիների նկատմամբ անփույթ վերաբերմունք ունեցող հայր ու որդի թեւոնյանները, մարզի կառավարումն իրականացնելու են, բացառապես անձնական շահից դրդված:

-Մի կողմից լավ է, որ անգրագետ Կռակադիլից պրծանք, բայց հերթական անգամ ընտրությունը եղավ վատի ու ավելի վատի միջեւ: Կռակադիլն անմեղսունակ էր, իսկ սա փորձված աղվես...,- եզրափակեց զրուցակիցս:

Լիլիթ Սիմոնյան