Պարտքերը մարելու ժամանակը`Հողատուի վարկաբեկված Գվարդիան…

08/12/2020 21:36
Պարտքերը մարելու ժամանակը`Հողատուի վարկաբեկված Գվարդիան…

Մեկ տարի առաջ, Արարատի տխրահռչակ մարզպետ Գարիկ Սարգսյանի ապօրինի որոշումն ու մեծ աղմուկ բարձրացրած Արարատի մարզի Նորաշենի համայնքի ղեկավարի լիազորությունների դադարեցումը տեւական ժամանակ չէր իջնում լրատվականների գլխավոր լուրերից:
Երկկենցաղների բարեկամ Գարիկը` շրջանցելով ՀՀ օրենսդրությունը, հղում անելով Նեղոսի ափերի չգրված օրենքներին, ծիրանի ծառի տակ ստորագրված ինչ-որ սեւագրության հիմքով որոշում էր կայացրել դադարեցնել համայնքի ընտրված ղեկավար Նորայր Գրիգորյանի լիազորությունները, եւ մինչեւ օրս համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել նույն համայնքի բնակիչ, ավագանու նախկին անդամ Արտակ Հարությունյանին: Վերջինս էլ իր հերթին(նորից կոպտորեն խախտելով օրենքի կետերը, եւ ընդդիմանալով ավագանու որոշմանը), իրեն տեղակալ էր նշանակել իր համախոհ Էդուարդ Չոբանյանին:
Շրջանցելով այս երկուսի չարաշահումներն ու բյուջեի յուրացումները, միայն նշենք, որ Գարիկ Սարգսյանը սվիններով պահում էր իրավապահների ճանապարհը` թույլ չտալով, որ այս երկուսի գող թաթիկները կտրվեին բյուջեից, ու այսօր, եկել էր հատուցման ժամը:


Առաջին նկարում` Արտակ Հարությունյան, երկրորդում` Էդուարդ Չոբանյանն են` Արարատի մարզպետարանի մոտ սադրում ու բռնություն են իրականացնում ՀՀ գերագույն Գժի` Հողատու Նիկոլի հրաժարականը պահանջող,  խաղաղ ակցիա իրականացնող անձանց հանդեպ:

Սա է Հողատու Նիկոլի վարկաբեկված Գվարդիան

շարունակելի...

Հ.Գ. Ըստ մեր թավշյա աղբյուրների, երեկ երեկոյան Գարիկ Սարգսյանն ազատվել է Արարատի մարզպետի պաշտոնից, նրան այդ պաշտոնում կփոխարինի Ռազմիկ Թեւանյանը: