Հիվանդ չեմ ու չգիտեմ, թե ի՞նչս է ցավում.Արմեն Պողոսյան
03/12/2020 16:04

ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրած ստորացուցիչ ու նվաստացնող կապիտուլացիայի ակտը կոտրեց ազգի ողնաշարը: Ցավից, մարդ տեղում ծառս է լինում. երկիր ու բանակ կորցրեցինք:
Արցախի՝ 80 տոկոսը, 122 ՝քաղաքներ
ու գյուղեր, հինգ հազար զոհվածներ, տաս հազար վիրավորներ, անհետ կորածներ ու 200-ից
ավել՝ գերիներ: Խաբված ու դավաճանված ենք երկրի գերագույն Գժի՝ ՀՀ վարչապետի
կողմից:
Հայաստանում
հանրային մեծ ընդվզումներ են սկսվել իշխանությունների դեմ: Որդեկորույս ծնողները
հրապարակավ պահանջում են վարչապետից գտնել
և գերությունից ազատել իրենց զավակներին: Երևանի
կենտրոնում, ցուցարար երիտասարդները պահանջում են Նիկոլ Փաշինյանի
հեռացումը:Փողոցներում, ամենուր երկու բառ է լսվում. «Նիկոլ՝ դավաճան»:Կատաղի
բախումներ են սկսվել ուժային կառույցների և քաղաքացիների միջև:
Զրուցում ենք Գեղարքունիքի Գանձակի երիտասարդ համայնքապետ՝ Արմեն Պողոսյանի հետ:
-Դուք պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին մեկնեցիք սահման:Մեկնելու հրահանգ ստացա՞ք:
-Ո՛չ: Առավոտ վաղ,լուրերից տեղեկացա, որ Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել: Շտապ զանգահարել եմ մարզպետին՝ ռազմի դաշտ մեկնելու նպատակով: Գնել Սանոսյանն ասաց, որ ես ՏԻՄ ղեկավար եմ ու տեղում պիտի համակարգեմ աշխատանքները: Սակայն անդրդվելի եմ մնացել ու ժամեր անց, 33 կամավորների հետ ուղևորվել ենք սահման ու համալրվել Ապարանի Տիգրան Գեղամյանի գումարտակին:

-Ե՞վ…
-Պատերազմական դաշտ
էր, հրթիռակոծության տակ, առջևից ու ետևից հրետանավորների կրակի տակ կռվում էինք:Երկնքում,
թռչող անօդաչու սարքերն էին:Օդից թափվող արկերի ու գրադների պայթյունների պակաս չկար,
ինչպես լինում է ամենասարսափելի ֆիլմերում: Գոյատևման ու հայրենի հողի պահպանման
պայքար էր՝ կենաց մահու կռիվ: Զգացում կար, որ այդ կրակներից ողջ մնալը կհամարվեր՝
հրաշք:Կրակում էինք՝ շարքից հանելով թշնամու զինտեխնիկան ու կենդանի
ուժերը: Ոգևորված, հերթով, ետ էինք վերցնում նախկինում գրավված դիրքերը: Գնում էինք
առաջ ու առաջ՝ արհամարհելով մահի կրակե
լավան, որ պատված էր շուրջ բոլոր, ցուրտն ու ձյունը: Հաղթելու միտքը առաջ էր մղում
բոլորիս:
Հետախույզ տղաների
օգնությամբ,մարտական թեժ գործողությունների ընթացքում վիրավոր զինվորներ եմ
տեղափոխել ու մահու չափ տխրել՝ զոհված
ընկերներիս համար:Այսպես՝ 44 օր անընդմեջ:Այդ չարաբաստիկ՝ կապիտուլացիայի
ստորագրման օրը, գումատակի հրամանատար՝ Տիգրան Գեղամյանի արցունքները տեսա, ով
ասաց. «Արմե՛ն, ո՞նց նահանջի հրաման տամ, տղերքին իջեցնեմ դիրքերից: Չեմ կարող ,
դու՛ ասա…»:
Թաց աչքերով ու
կոտրված, բոլորս իջանք
դիրքերից:Ստորագրված ստորացուցիչ ու նվաստացնող կապիտուլացիայից ուշքի չէինք
գալիս: Գնացինք Քնարավան գյուղ, գնդապետ՝ Պեպոյի տուն:Շուրջ 52 օր հագուստս չէի փոխել:Գնդապետն իր հագուստը նվիրեց ինձ:Գալիս
եմ համայնքապետարան աշխատանքի: Հիվանդ չեմ ու չգիտեմ թե ինչս է ցավում: Ինձ լավ
չեմ զգում:Կարծես, թե մղձավանջային իրականությունում եմ ապրում…Հիշատակի ու
մեծարման երեկո եմ ցանկանում կազմակերպել՝ իմ հայրենակից հերոսների համար:Որ ոք չի
մոռացվի, ոչինչ չի մոռացվի:
Հ.Գ. Ի դեպ, համայնքապետը տեղեկացրեց, որ այդ օրերին մեծ է եղել Սփյուռքում ապրող իրենց հայրենակիցների օգնությունն ու ավանդը, որը միասնության ու ուժի սիմվոլ է դարձել:
Նարինե Հասրաթյան

- ՀՀ կառավարությունը բազմաթիվ հակասահմանադրական էշություններ բազմիցս է ընդունել, բայց այս մեկը լրիվ ավանակային է
- Ինչու՞ պետք է Պուտինը գերիների հարցը լուծելով աջակցի հակառուսական Նիկոլին (կոլաժ)
- Երբ օտարն ավելի հայեցի է քան քո երկրի ղեկավարը
- Письмо президенту Республики Азербайджан господину Алиеву И.Г.
- Հարգելի դատախազներ, դուք դավաճանի աջակիցներն եք. Յուրի Խաչատուրով
- Ռոբերտ Քոչարյանը հորդորեց դատարանի դիմաց հավաքված իր աջակիցներին գնալ տուն
- Գույժ. Մահացել է Վիգեն Ստեփանյանը
- Լավրովի բացահայտումը. Նիկոլն է մեղավոր հայ գերիների անազատության համար
- Պահանջում ենք հրապարակել պաշտոնական տվյալները
- Ի՞նչ դավադրություն է հյուսվում Սյունիքի շուրջ, ինչո՞ւ է լռում դավաճան Նիկոլը